Գլխավոր տեղեկություն
Номер
N 412-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.09.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.21/29(619) Հոդ.479
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.04.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.05.2008
Дата вступления в силу
31.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2008 թվականի N 412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1509-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրական գործունեության, ներդրումների համար բարենպաստ ու զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագրի ձևավորման և այն միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմ նկարահանելու և միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով հեռարձակելու համար`

1) ապահովել «Բազզ Բիզնես» կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` սույն որոշման հավելվածով նախատեսված հիմնական պայմաններով, պայմանագիրը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ.

2) ֆիլմի սցենարը և բովանդակությունը ձևավորելիս` համագործակցել շահագրգիռ նախարարությունների ու կազմակերպությունների հետ.

3) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի գնի 25 տոկոսի վճարումը 2009 թվականին ապահովելու նպատակով անհրաժեշտ գումարը նախատեսել 2009 թվականի բյուջետային հայտով:

2. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել`

1) 168750,0 եվրոյին համարժեք դրամ (այդ թվում` 112500,0 եվրոյին համարժեք դրամը` 2008 թվականի առաջին կիսամյակում` որպես կանխավճար, ինն ամսում` 168750.0 եվրոյին համարժեք դրամ)` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի գնի 75 տոկոսը «Բազզ Բիզնես» կազմակերպությանը վճարելու, և`

2) 11770,0 հազ. դրամ (այդ թվում` 11770,0 հազ. դրամը` ինն ամսում, և 11770,0 հազ. դրամը` տարեկան)` նկարահանող խմբերի և նրանց ուղեկցող անձանց կեցության, սննդի, Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային ու զբոսավարների և ուղեկցորդների ծառայություններով ապահովումը «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացնելու նպատակով:

(2-րդ կետը փոփ. 14.08.08 N 886-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` նկարահանումների արդյունավետությունն ապահովելու նպատակով անվճար տրամադրել ուղղաթիռ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմի նկարահանումն ու միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով հեռարձակումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1509-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 17-ի N 412-Ն որոշման

 

Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ «ԲԱԶԶ ԲԻԶՆԵՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

1. «Բազզ Բիզնես» կազմակերպությունը պարտավորվում է նկարահանել և «Էսքեյփ» ֆիլմաշարում ներառել Հայաստանը ներկայացնող` 52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ:

2. Նկարահանման արդյունքում, բացի վավերագրական ֆիլմից, «Բազզ Բիզնես» կազմակերպությունը պարտավորվում է Հայաստանին տրամադրել`

1) ֆիլմից դուրս մնացած տեսանյութեր` 6 ժամ տևողությամբ.

2) Հայաստանում ներդրումների հնարավորությունները ներկայացնող` 120 վայրկյան տևողությամբ հոլովակ.

3) ֆիլմի վերջնագրում երախտագիտության արտահայտում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը.

4) հավելյալ լեզուներով թողարկման հնարավորություն.

5) ֆիլմի 200 օրինակ` ձայնագրված Դի Վի Դի սկավառակների վրա.

6) երկրի նկարագրի ձևավորման և այն ներկայացնելու, գովազդային տեսանյութերի և դրանց հեռարձակման վերաբերյալ մեկամյա խորհրդատվություն (2008 թվականի ընթացքում):

3. «Բազզ Բիզնես» կազմակերպությունը երաշխավորում է`

1) տրամադրել 5-6 անձից բաղկացած` արհեստավարժ նկարահանող խումբ, իր տրամադրության տակ գտնվող լավագույն տեխնիկական միջոցներն ու մարդկային ռեսուրսները.

2) նկարահանումների համար 2008 թվականի ընթացքում նկարահանող խմբեր գործուղել Հայաստան.

3) ֆիլմի պատրաստումն ավարտել նկարահանումների ավարտից սկսած 6 ամսվա ընթացքում.

4) վավերագրական ֆիլմի պատրաստ լինելուն պես ապահովել դրա տարածումն առաջին իսկ ցուցահանդեսի ընթացքում և առավելագույնը 2 տարվա ընթացքում` բոլոր միջազգային հեռուստաալիքների հետ հեռարձակման շուրջ բանակցությունների վարումը.

5) առաջին երկու տարվա ընթացքում ֆիլմը յուրաքանչյուր մայր ցամաքում հեռարձակել առնվազն 2 անգամ.

6) առաջին երկու տարվա ընթացքում ապահովել 450 մլն հանդիսատես ունեցող լսարան.

7) առաջին երկու տարվա ընթացքում ֆիլմը ներկայացնել բոլոր խոշորագույն հեռուստատեսային ցուցահանդեսներում (Էմ Այ Փի, Էմ Այ Փի Թի Վի).

8) յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ անգամ զեկուցել կնքված` հեռարձակման մասին պայմանագրերի վերաբերյալ` տվյալների տրամադրմամբ.

9) Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի նկատմամբ հեղինակային իրավունքներից բխող գույքային և ֆիլմի վերարտադրության իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության.

10) տեսանյութերի մոնտաժման արդյունքում վերջնական ֆիլմից դուրս մնացած լավագույն տեսանյութերը` 6 ժամ ընդհանուր տևողությամբ, տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` պայմանով, որ դրանք վերարտադրելու և օգտագործելու իրավունքը հավասարապես պատկանում է երկու կողմերին, և «Բազզ Բիզնես» կազմակերպության կողմից դրանց օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նկարագրի վրա.

11) տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի իրացման (այդ թվում` Դի Վի Դի սկավառակներով) իրավունք.

12) համագործակցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ` ֆիլմի սյուժեի ու բովանդակության որոշման հարցում, և նկարահանող խմբին գործուղել սյուժեի ու բովանդակության (10 տոկոս թույլատրելի շեղումներով) հաստատումը հավաստող փաստաթղթի ստորագրումից հետո միայն.

13) ֆիլմը հեռարձակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից հավանության արժանանալուց հետո:

4. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել`

1) ֆիլմի սյուժեի և նկարահանման հետ կապված ծախսերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտի և ուղեկցորդների տրամադրումը նկարահանող խմբին.

3) նկարահանող խմբի կեցությունը և սնունդը.

4) ֆիլմի նկարահանման թույլտվության տրամադրումը.

5) «Բազզ Բիզնես» կազմակերպության մատուցած ծառայությունների դիմաց վճարումը` 225000 եվրոյի չափով: Ընդ որում, պայմանագրի գնի 50 տոկոսը վճարվում է կանխավճարի ձևով` նախքան նկարահանող խմբի ժամանումը, 25 տոկոսը` ֆիլմի թողարկման ավարտից հետո, իսկ մնացած 25 տոկոսը` 2009 թվականին` ֆիլմի հեռարձակման գործընթացն սկսվելուց հետո.

6) այլ աջակցություն (օրինակ, ազգային երաժշտությունը ֆիլմում օգտագործելու իրավունքի տրամադրում):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան