ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 495-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել`
1) 21,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) NN 2 և 3 մասնաշենքերի` Երևան քաղաքի Տերյան փողոցի կողմից ճակատային մասերի վերանորոգման համար, համապատասխանաբար` 14,000.0 հազ. դրամ (որից` 2008 թվականի երկրորդ եռամսյակում` 3,500.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 10,500.0 հազ. դրամ) և 7,000.0 հազ. դրամ (որից` 2008 թվականի երկրորդ եռամսյակում` 1,750.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 5,250.0 հազ. դրամ).
2) 22,000.0 հազ. դրամ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռեկտորատի դահլիճի վերանորոգման և կահավորման համար, այդ թվում`
ա. վերանորոգման համար` 9,986.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից` 2008 թվականի երկրորդ եռամսյակում` 2,500.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 7,486.0 հազ. դրամ,
բ. կահավորման համար` 12,014.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով), որից` 2008 թվականի երրորդ եռամսյակում` 12,014.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|