ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2008 թվականի N 574-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ն Ե Ր Ք Ի Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգով (այսուհետ` կանոնակարգ) կարգավորվում են ձերբակալված անձանց (այսուհետ՝ ձերբակալվածներ) ձերբակալվածներին պահելու վայրերում (այսուհետ՝ ՁՊՎ) ընդունելու հիմքերն ու կարգը, ձերբակալվածների նյութակենցաղային ապահովումը, ձերբակալվածների սնունդը և նրանց կողմից սննդից հրաժարվելու դեպքում ձեռնարկվող միջոցառումները, ՁՊՎ-ում պահվող ձերբակալվածների վարքագծի կանոնները, ՁՊՎ-ի օրվա կարգացուցակը, ձերբակալվածների կողմից առաջարկներ, դիմումներ և բողոքներ ներկայացնելը, պաշտպանի և մերձավոր ազգականի հետ տեսակցելը, հանձնուքներ ընդունելը և հանձնելը, ձերբակալվածների բացօթյա զբոսանքը, ՁՊՎ-ում ներքին անվտանգության ապահովումը, ՁՊՎ-ի շինարարության և սարքավորման առանձնահատկությունները, ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակի կանոնակարգը, ՁՊՎ-ում կանանց և անչափահասներին պահելու պայմանների առանձնահատկությունները, ՁՊՎ-ում պահվող ձերբակալածների նյութական պատասխանատվությունը, քննչական գործողություններին ձերբակալվածների մասնակցությունն ապահովելը, ՁՊՎ-ում պահվող ձերբակալվածների բուժսպասարկումը և հակահամաճարակային պայմանների ապահովումը և ձերբակալվածներին ՁՊՎ-ից ազատելու հիմքերը և կարգը:
2. Սույն կանոնակարգի պահանջները պարտադիր են ՁՊՎ-ի վարչակազմի և այնտեղ պահվող անձանց համար:
3. Սույն կանոնակարգի խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
4. Ձերբակալվածներին ՁՊՎ-ում արգելանքի տակ պահելն իրականացվում է օրինականության, քաղաքացիների օրենքի առջև հավասարության, մարդասիրության և անձի իրավունքները և ազատությունները, մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և տևողությամբ ՁՊՎ-ում կարող են պահվել նաև կալանավորված անձինք` կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգով սահմանված կարգով և պայմաններում:
6. Սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու պարտականությունները դրվում են ոստիկանության տարածքային բաժինների պետերի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում՝ ՁՊՎ-ի պետի) կամ նրանց փոխարինող անձանց վրա:
II. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
7. Ձերբակալվածներին ՁՊՎ ընդունելու հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը: Իսկ կալանավորվածներին ՁՊՎ ընդունելու հիմք է հանդիսանում քննիչի, դատախազի կամ դատավորի որոշումը:
8. ՁՊՎ չեն ընդունվում այն անձինք, որոնց վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի որոշումը կամ ձերբակալման արձանագրությունը, կամ քննիչի, դատախազի կամ դատարանի որոշումը լրացված են խախտումներով:
9. Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման ժամկետը հաշվվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
10. Տարանցիկ փոխադրվող ձերբակալվածները և կալանավորվածներն ընդունվում են ՁՊՎ-ում սույն կանոնակարգով նախատեսված փաստաթղթերի առկայության դեպքում:
11. Ձերբակալվածները ՁՊՎ ընդունվում են շուրջօրյա: Ոստիկանության տարածքային բաժինների հերթապահը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահը) ստուգում է ձերբակալվածներին ընդունելու և պահելու հիմքերը, ձերբակալվածներին ուղղված հարցերի միջոցով պարզում է ձերբակալման արձանագրության կամ որոշման մեջ նշված անձնագրային տվյալների իսկությունը, այնուհետև համապատասխան գրանցում է կատարվում ձերբակալվածների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 1 ձևի, և անհատական քարտում` համաձայն N 17 ձևի: ՁՊՎ-ի վարչակազմը պարտավոր է ձերբակալվածին ՁՊՎ ընդունելու կամ մի հիմնարկից մյուսը տեղափոխելու մասին, կապի հնարավոր միջոցով, անհապաղ տեղյակ պահել ձերբակալվածի ընտրած անձին:
12. ՁՊՎ բերված անձինք ենթարկվում են սանիտարական մշակման, մատնադրոշմման` համաձայն N 3 ձևի, և լուսանկարման:
13. Ձերբակալվածի մոտ մարմնական վնասվածք կամ ակնհայտ հիվանդության նշաններ հայտնաբերելու կամ առողջության վերաբերյալ գանգատ լինելու դեպքում ոստիկանության մարմնի հերթապահը հրավիրում է բուժաշխատողի, հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել նաև ձերբակալվածի անձի ցանկությամբ ընտրված բժիշկը: Բժշկական զննությունն իրականացվում է ՁՊՎ-ի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները գրանցվում են գրանցամատյանում` համաձայն N 12 ձևի, անձնական գործում և դրա մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:
14. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար ՁՊՎ-ում կազմվում է անձնական գործ` համաձայն N 18 ձևի, որում ներառվում են ձերբակալման և ազատման ամսաթվերը, անհատական քարտը, բերման ենթարկելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացուցակի վերաբերյալ արձանագրությունը, նախկինում դատվածության մասին տեղեկանքը, խուզարկության արձանագրությունը, մատնադրոշմման տվյալները, հանձնուքի, տեսակցության դիմումները, անձնական հաշվի գումարի շարժը և ձերբակալվածին վերաբերող այլ փաստաթղթեր:
15. ՁՊՎ-ի անվտանգությունն ապահովելու նպատակով ՁՊՎ ընդունվող յուրաքանչյուր անձ ենթարկվում է անձնական խուզարկության:
16. Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ներթափանցումը ՁՊՎ բացառելու նպատակով վարչակազմի կողմից իրականացվում է ՁՊՎ ընդունվող, ՁՊՎ-ում պահվող անձանց անձնական խուզարկություն: Անձնական խուզարկությունից առաջ ՁՊՎ-ի ծառայողի կողմից առաջարկվում է ինքնակամ ներկայացնել խուզարկվողի մոտ գտնվող իրերը և առարկաները, իսկ արգելված իրերի կամ առարկաների առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել: Ինքնակամ չհանձնելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով: Անձնական խուզարկությունը կատարվում է անձի պատիվն ու արժանապատվությունը չոտնահարելու սկզբունքով` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը:
17. Արգելվում է անձնական խուզարկություն իրականացնել հակառակ սեռի ներկայացուցչի կողմից կամ նրա ներկայությամբ:
18. ՁՊՎ-ում պահվող անձինք անձնական խուզարկության են ենթարկվում նաև ՁՊՎ-ից ազատվելիս, նրա տարածքից իրավական ցանկացած այլ հիմքով դուրս գալիս, տեսակցությունից, պաշտպանի հետ հանդիպելուց և զբոսանքից առաջ և հետո:
19. Սույն կանոնակարգի 18-րդ կետում նշված դեպքերում խուզարկվում են նաև խցերը:
20. Ձերբակալվածի անձնական կամ խցի խուզարկության ժամանակ առգրավման ենթակա առարկաներ հայտնաբերելու դեպքում կազմվում է արձանագրություն` համաձայն N 2 ձևի: Արձանագրությունն ստորագրվում է խուզարկություն կատարող անձի, խուզարկվողի և մասնակիցների կողմից: Խուզարկվողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը կցվում է ձերբակալվածի անձնական գործին:
21. ՁՊՎ ընդունված ձերբակալվածների մոտ թողնվում են այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք թույլատրվում են պահել նրանց մոտ խցերում` սույն կանոնակարգով սահմանված քանակությամբ ու տեսականիով: Առգրավված արգելված առարկաները, իրերը և սննդամթերքն ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են ոստիկանության մարմնի պետի պատճառաբանված որոշման հիման վրա, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
22. Առգրավված դրամը, արժեթղթերը և թանկարժեք իրերն ի պահ են հանձնվում ոստիկանության մարմնի ֆինանսական բաժին, իսկ անձնական իրերը` պահասենյակ: Անձնական փաստաթղթերը, նամակները, ծոցատետրերը, լուսանկարները, առգրավված առարկաները և իրերը, շքանշաններն ու մեդալները, որոնց պատկանելությունը պարզված չէ, փոխանցվում են վարույթն իրականացնող մարմին:
23. Դրամը, արժեթղթերը և թանկարժեք իրերն ընդունելու մասին ֆինանսական բաժնում 2 օրինակից լրացվում է կտրոն, որի մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է ձերբակալվածին, իսկ երկրորդ օրինակը կցվում է նրա անձնական գործին:
24. Անձնական խուզարկության ժամանակ առգրավված սննդամթերքը, դրամը, արժեթղթերը, թանկարժեք իրերն ու առարկաները, վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ կարող են փոխանցվել կամ ձերբակալվածի հաշվին ուղարկվել վերջինիս ազգականներին կամ այլ լիազորված անձանց: Ոգելից խմիչքները, գարեջուրը, խաղաթղթերը և այլ արժեք չներկայացնող արգելված առարկաներ ու իրեր ոչնչացվում են, որի մասին կազմվում է արձանագրություն:
25. Ձերբակալվածի անձնական խուզարկությունից, իրերի զննությունից, բուժզննությունից և սանիտարական մշակումից հետո ոստիկանության մարմնի հերթապահը ձերբակալվածին տեղեկացնում է նրա իրավունքների և պարտականությունների, ՁՊՎ-ի ներքին կանոնակարգի պահանջների և սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցներ, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին, որի փաստը հաստատվում է ձերբակալվածի ստորագրությամբ, համաձայն N 19 ձևի, և կցվում նրա անձնական գործին:
III. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
26. Ձերբակալվածներին անհատական օգտագործման նպատակով ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում տրամադրվում են`
1) մահճակալ.
2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.
3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե).
4) օճառ.
5) հիգիենիկ թուղթ.
6) գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ).
7) լրագրեր.
8) մենախուցը մաքրելու առարկաներ և կենցաղում օգտագործվող այլ առարկաներ` ՁՊՎ-ի վարչակազմի հսկողությամբ:
27. ՁՊՎ-ի մենախցերն ապահովվում են`
1) սեղանով, աթոռով.
2) սանիտարական հանգույցով.
3) խմելու ջրի ծորակով (բաքով).
4) կենցաղային իրերի դարակով.
5) ռադիոընդունիչով.
6) աղբամանով:
28. Անձնական հիգիենայի համար ՁՊՎ-ում պահվող անձինք ապահովվում են տաք ջրով և մինչև 15 րոպե տևողությամբ ցնցուղով լոգանք ընդունելու հնարավորությամբ:
29. Մենախցերում օդի ջերմաստիճանը +180 C-ից ցածր չպետք է լինի:
IV. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
30. Ձերբակալվածն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով: Ձերբակալվածն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ և անհրաժեշտ, չարգելված առարկաներ` համաձայն N 4 ձևի: Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաներ ու իրեր ձեռք բերելու համար ձերբակալվածը դիմում է ներկայացնում ՁՊՎ-ի պետին` համաձայն N 5 ձևի:
31. Ձերբակալվածի կողմից սնունդ ընդունելուց հրաժարվելու դեպքում ոստիկանության տարածքային բաժնի պետը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՎ-ի պետը) կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և դրա մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմնին:
32. Ձերբակալվածի սննդից հրաժարվելու պատճառները պարզելուց հետո ՁՊՎ-ի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում ձերբակալվածի օրինական պահանջները բավարարելու համար:
33. Սնունդ ընդունելուց հրաժարված ձերբակալվածը հսկողության է վերցվում բուժաշխատողի կողմից: Սնունդ ընդունելուց հրաժարվելու հետևանքով ձերբակալվածի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում, բժշկի գրավոր եզրակացությամբ և նրա մասնակցությամբ կիրառվում են բժշկական բնույթի համապատասխան միջոցներ:
34. Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալվածին այլ վայրեր տեղափոխելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:
V. ՁՊՎ-ՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
35. Ձերբակալվածի վարքագծի կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նրա հիմնական իրավունքներից ու պարտականություններից:
36. Ձերբակալվածն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրվա կարգացուցակով իրեն հատկացված ժամանակը: Ձերբակալվածի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն այլ անձանց իրավունքները և շահերը:
37. ՁՊՎ-ի վարչակազմը ձերբակալվածներին դիմում է «Դուք»-ով և կոչում «ձերբակալված»` ավելացնելով ազգանունը: Ձերբակալվածը ՁՊՎ-ի ծառայողներին դիմում է «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը կամ կոչումը:
38. Մենախցում անձնական սանիտարիայի և հիգիենայի պայմաններն ապահովվում են ձերբակալվածի կողմից, որը վերկացից հետո հարդարում է անկողինը և պետք է ունենա կոկիկ արտաքին տեսք:
39. Ձերբակալված անձանց պարտականությունները սահմանվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
40. Ձերբակալվածին արգելվում է՝
1) իր մոտ ունենալ կամ թաքցնել սույն կանոնակարգով արգելված առարկաներ, իրեր, սննդամթերք և օգտվել դրանցից.
2) զբոսաբակի սահմաններից դուրս նետել կամ վերցնել այդ տարածքում հայտնված իրեր ու առարկաներ.
3) կիպ մոտենալ խցի դռան դիտանցքին և փակել այն.
4) փչացնել օգտագործման համար տրված իրերն ու ՁՊՎ-ի գույքը, պատերի վրա նշումներ և գրառումներ անել.
5) օգտվել ինքնաշեն էլեկտրական սարքերից.
6) պահել կենդանիներ, ձկներ և թռչուններ.
7) օգտագործել ալկոհոլային խմիչք և թմրանյութեր.
8) զբաղվել մոլեխաղերով.
9) իրենց մոտ պահել դրամ և թանկարժեք իրեր.
10) բղավել կամ այլ կերպ խախտել լռությունը.
11) խցում կրակ վառել.
12) առանց վարչակազմի թույլտվության խցի սանհանգույցի և լուսավորության վերանորոգման աշխատանքներ կատարել.
13) խցանել սանհանգույցը.
14) պատերից պոկել իրավական ակտերի քաղվածքները, տեղեկատվական ցուցակները, փակցնել նկարներ և թղթեր.
15) ՁՊՎ-ի տարածքում տեղաշարժվելիս դուրս գալ շարքից, ծխել, խոսել, խցերի մոտով անցնելիս կանգնել, առարկաներ գցել կամ փոխանցել, նայել դիտանցքերից, գրառումներ կատարել միջանցքի պատերին կամ աստիճանավանդակներին.
16) խցի պատուհանից իրեր դուրս նետել, կանգնել լուսամուտագոգին:
VI. ՁՊՎ-Ի ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ
41. ՁՊՎ-ում սահմանվում է օրվա կարգացուցակ՝ հաշվի առնելով տարվա եղանակը, տեղի կլիմայական պայմանները և այլ կոնկրետ հանգամանքներ:
42. Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբոսանքի, ավարտակոչի համար տրամադրված ժամանակը: Ձերբակալվածների համար օրվա կարգացուցակով նախատեսվում է ութժամյա անընդմեջ քուն:
43. Նմուշային օրինակին համապատասխան՝ մշակված օրվա կարգացուցակը համաձայն N 6 ձևի, հաստատվում է ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) կողմից, հայտարարվում ՁՊՎ-ի անձնակազմին և փակցվում խցերում:
44. ՁՊՎ-ի վարչակազմի աշխատանքը կազմակերպվում է շուրջօրյա, պետի կողմից հաստատված հերթապահության գրաֆիկին համապատասխան:
45. Ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) կողմից հաստատվում է նաև ձերբակալվածների կողմից օրվա կարգացուցակի կատարումն ապահովող հրամանների և ազդակոչերի համակարգ:
VII. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
46. ՁՊՎ-ի վարչակազմի ծառայողներն ամենօրյա շրջագայության ընթացքում պարտավոր են ձերբակալվածներից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր առաջարկություններ, դիմումներ և բողոքներ: ՁՊՎ-ի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են մատյանում` համաձայն N 20 ձևի, և զեկուցվում ոստիկանության տարածքային բաժնի պետը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետը): Վերջինս միջոցներ է ձեռնարկում դրանք լուծելու համար:
47. Պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակական միավորումներին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ուղարկվում են ՁՊՎ-ի վարչակազմի, պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով:
48. Քրեական հետապնդման մարմնի որոշումների և գործողությունների դեմ ուղղված բողոքները, ինչպես նաև ՁՊՎ-ի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ուղարկվում են հասցեատիրոջը մեկ օրվա ընթացքում:
49. ՁՊՎ-ի վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ ներկայացված առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների և գործողությունների կատարումը:
50. Առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխաններն անհապաղ հայտնվում են ձերբակալվածներին, որը հաստատվում է նրանց ստորագրությամբ և կցվում նրանց անձնական գործին:
51. Առաջարկությունների, դիմումների և բողոքների ուղարկման ծախսերը կատարվում են ուղարկողի հաշվին: Ձերբակալվածի անձնական հաշվում` համաձայն N 7 ձևի, դրամի բացակայության դեպքում, հանրապետության տարածքում ծախսերը կատարվում են ՁՊՎ-ի հաշվին: Դիմումների, բողոքների և առաջարկությունների ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում չի թույլատրվում:
52. Արգելվում է իրենց օրինական շահերի և իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնող ձերբակալվածների նկատմամբ հետապնդումը: Հետապնդում իրականացնող պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
VIII. ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ
53. Ձերբակալվածին ՁՊՎ-ում թույլատրվում է առանձին, անարգել տեսակցել իր պաշտպանի հետ՝ առանց դրանց թվի և տևողության սահմանափակման:
54. Պաշտպանի հետ տեսակցությունը տրամադրվում է նրա կողմից անձը հաստատող և ձերբակալվածի շահերի պաշտպանը լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև փաստաբանների միության կողմից տրված` իր` փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
55. Ձերբակալվածի և նրա պաշտպանի տեսակցության անվտանգությունն ապահովելու նպատակով ՁՊՎ-ի ծառայողների կողմից իրականացվում է տեսողական հսկողություն, որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել նրանց:
56. Մերձավոր ազգականների հետ տեսակցություններն անցկացվում են ՁՊՎ-ի ծառայողների հսկողությամբ: Արգելվում է տեսակցության ընթացքում ձերբակալվածին առարկաներ փոխանցելը: Այդպիսի փորձ կատարելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցվում է:
57. Ձերբակալվածի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և երեք անչափահաս անձանց, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինն այն չի արգելել:
58. Ձերբակալվածին նախօրոք տեղեկացվում է մերձավոր ազգականի հետ (հայր, մայր, ամուսին, կին, եղբայր, քույր, զավակներ, որդեգրողներ, որդեգրվածներ, հարազատ և ոչ հարազատ (համամայր, համահայր), եղբայր, քույր, տատ, պապ, թոռներ, ինչպես նաև ամուսնու ծնողներ) մինչև մեկ ժամ տևողությամբ առնվազն մեկ տեսակցության մասին:
59. Ձերբակալվածի հետ տեսակցելու համար մերձավոր ազգականը ոստիկանության մարմնի պետին ներկայացնում է սահմանված ձևի դիմում` համաձայն N 8 ձևի, և անձը հաստատող փաստաթուղթ:
60. Մերձավոր ազգականի հետ տեսակցությունն անհրաժեշտության դեպքում տեղի է ունենում թարգմանչի մասնակցությամբ:
61. Տեսակցության եկած անձանց, ինչպես նաև ձերբակալվածներին տեսակցության ընթացքում բացատրվում են նրանց վարքագծի կանոնները: Նրանք զգուշացվում են նաև ներքին կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում վաղաժամկետ տեսակցությունը դադարեցվելու մասին: Հսկիչի պահանջները չկատարելու դեպքում դրա մասին զեկուցվում է ոստիկանության տարածքային բաժինների հերթապահին (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահին):
62. ՁՊՎ-ում տեսակցությունների համար կահավորվում են հատուկ սենյակներ: Տեսակցությունը կազմակերպվում է այնպես, որ բացառվի այլ ձերբակալվածների հետ շփումը:
63. Ձերբակալվածին տեսակցություն տալու մասին ոստիկանության մարմնի հերթապահը նշում է կատարում գրանցամատյանում` համաձայն N 9 ձևի:
64. Արգելվում է տեսակցության նպատակով ձերբակալվածին խցից դուրս բերել`
1) հերթափոխի ընդունում-հանձնում կատարելու ժամանակ.
2) օրվա կարգացուցակով հաստատված սննդի ընդունման ժամերին.
3) օրվա կարգացուցակով հաստատված ավարտակոչից մինչև վերկաց,
4) սանիտարահամաճարակային միջոցառումներ անցկացնելիս.
5) արտակարգ իրավիճակների ժամանակ:
65. Տեսակցությունից հրաժարվելու մասին ձերբակալվածի գրավոր դիմումի համաձայն տեսակցությունը կարող է փոխարինվել 1 հեռախոսազրույցով՝ մինչև 10 րոպե տևողությամբ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինն այն չի արգելել:
66. Հեռախոսազրույցը` ներառյալ միջքաղաքային, ձերբակալվածին տրամադրվում է ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) սահմանած ժամանակացույցով: Հեռախոսազրույցը տեղի է ունենում վարչակազմի ներկայացուցչի տեսանելիության, բայց ոչ լսելիության պայմաններում:
67. Հեռախոսային խոսակցության վճարումները գործող սակագներին համապատասխան կատարվում են ձերբակալվածի հաշվին: Հեռախոսակապից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշվում են ձերբակալվածի անվանական տվյալները, հեռախոսակապից օգտվելու հաճախականությունը և տևողությունը:
IX. ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԵԼԸ
68. ՁՊՎ-ում հանձնուքներ ընդունելու համար կահավորվում է հատուկ սենյակ, որտեղ քաղաքացիների մուտքն ազատ է: Սենյակում դրվում են սեղան, աթոռ, հսկիչ կշեռք, տեսանելի վայրում փակցվում են սույն կանոնակարգով սահմանված հանձնուքներ ընդունելու և հանձնելու մասին կարգը, հանձնուքներով փոխանցվող թույլատրելի առարկաների և սննդամթերքի ցանկը: Ձերբակալվածին արգելանքի տակ գտնվելու ընթացքում թույլատրվում է ստանալ մինչև 20 կգ հանձնուք: Ձերբակալվածը սահմանված քաշի հանձնուքը կարող է ստանալ միանվագ կամ մաս-մաս: Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալվածի անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում: Այն առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք ձերբակալվածին թույլատրվում է ունենալ իր մոտ, պահել, ստանալ հանձնուքով կամ ձեռք բերել` սահմանվում է սույն կանոնակարգով` համաձայն N 4 ձևի:
69. Ցանկում նշված առարկաներից և սննդամթերքից բացի այլ առարկաներ, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար և կարող են օգտագործվել որպես հանցագործության գործիք, ինչպես նաև խոչընդոտում են ձերբակալվածներին արգելանքի տակ պահելուն՝ ձերբակալվածին հանձնելն արգելվում է: Այդպիսի առարկաներ ձերբակալվածին հանձնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
70. Հանձնուք բերող անձը սահմանված կարգով լրացնում և ստորագրում է դիմում` մեկ օրինակից` համաձայն N 10 ձևի: Դիմումը, ինչպես նաև հանձնուք բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են ՁՊՎ-ի ծառայողին: Հանձնուքի զննությունը կատարվում է այն բերող անձի ներկայությամբ, որի ընթացքում հացամթերքը կտրատվում է 2, 3 մասի, հեղուկները լցվում են ՁՊՎ-ի ապրանքաամանների մեջ, պահածոները բացվում և լցվում են ՁՊՎ-ի ափսեների մեջ, ձկնեղենը, երշիկեղենը կտրատվում են մի քանի մասի, սորուն սննդամթերքը լցվում է այլ ապրանքաամանների մեջ, կոնֆետները, թխվածքաբլիթները և նմանօրինակ այլ սննդամթերք ընդունվում է միայն բաց վիճակում, առանց փաթեթավորման:
71. Ընդունելով հանձնուքը ՁՊՎ-ի ծառայող այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը` ընդունման մասին նշում կատարելով դիմումի վրա և գրանցամատյանում` համաձայն N 11 ձևի: Դիմումը և հանձնուքը ձերբակալվածի կողմից ստորագրությամբ ստանալուց հետո կցվում է նրա անձնական գործին:
72. Ձերբակալվածի կողմից հանձնուքն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա համապատասխան նշում է կատարվում, և հանձնուքը հետ է վերադարձվում բերողին, իսկ դիմումը կցվում է ձերբակալվածի անձնական գործին:
73. Հանձնուքները չեն ընդունվում և վերադարձվում են բերողին հետևյալ դեպքերում`
1) հասցեատեր ձերբակալվածի ազատ արձակման.
2) հասցեատեր ձերբակալվածի մահվան.
3) սահմանված նորմերին հանձնուքի քաշի անհամապատասխանության.
4) հանձնուքը բերող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացվելու.
5) հանձնուքի ընդունման դիմումի սխալ ձևակերպման.
6) ձերբակալվածի կողմից հանձնուքն ստանալուց հրաժարվելու:
74. Հանձնուքները պետք է փոխանցվեն հասցեատիրոջն այն ստանալուց մեկ ժամից ոչ ուշ:
75. Հանձնուքում առկա, սույն կանոնակարգով արգելված իրերը, առարկաները և սննդամթերքը վերադարձվում են բերողին:
76. Հանձնուքներն ընդունվում են ժամը 10.00-20.00-ն և ձերբակալվածներին հանձնվում են խցի դռան օդանցքից:
X. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԸ
77. Ձերբակալվածների զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:
78. Զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ ըստ ոստիկանության մարմնի պետի կողմից հաստատված օրվա կարգացուցակի:
79. Ձերբակալվածները զբոսանքի են հանվում սեզոնային հագուստով:
80. ՁՊՎ-ի հատուկ պաշտպանվող տարածքում զբոսանքի անցկացման համար սարքավորվում են հատուկ զբոսաբակեր, որոնց չափերը սահմանվում են ՁՊՎ-ում պահվող բոլոր անձանց ցերեկային ժամերի ընթացքում` հաշվի առնելով զբոսանքով ապահովելու հնարավորությունը:
81. Ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) կարգադրությամբ զբոսանքը կարող է ժամկետից շուտ դադարեցվել կամ դրա տևողությունը կարող է կրճատվել եղանակային անբարենպաստ պայմանների, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև իրադրության բարդացման դեպքերում (փախուստներ, ինքնասպանության դեպքեր և այլն):
82. ՁՊՎ-ի զբոսաբակերը պետք է սարքավորվեն մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ:
83. Զբոսանքն անցկացվում է ՁՊՎ-ի վարչակազմի հսկողությամբ: Զբոսաբակը պետք է տեղակայվի ՁՊՎ-ի ներսում, փախուստի տեսանկյունից լինի հուսալիորեն ամրացված:
XI. ՁՊՎ-ՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
84. Ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով ՁՊՎ-ի խցերը լուսավորվում են մթնելու պահից մինչև լուսաբաց:
85. Ձերբակալվածների առավոտյան ստուգումն ու զուգարան դուրս բերելը (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում) կատարվում է հանձնող և ընդունող երկու վերակարգերի մասնակցությամբ, ՁՊՎ-ի ղեկավարության անմիջական հսկողությամբ:
86. Խցերի առավոտյան և երեկոյան շրջագայության ընթացքում ստուգվում է ձերբակալվածների առկայությունը, կատարվում է խցերի խուզարկություն և իրերի զննություն, խցերի տեխնիկական վիճակի ստուգում, ինչպես նաև ձերբակալվածների դիմումների և բողոքների մասին հարցում:
87. Ձերբակալվածների կողմից խցերի, զբոսաբակի մաքրումը, ամանեղենի լվացումը կատարվում են ՁՊՎ-ի հերթապահի (օգնականի) հսկողությամբ: Ձերբակալվածներին արգելվում է ինքնասպասարկման հետ չկապված տնտեսական այլ աշխատանքների ներգրավելը:
88. ՁՊՎ-ում խցերի դռները բացվում են ՁՊՎ-ի պետի (պետի տեղակալի) և հերթապահի (օգնականի) մասնակցությամբ: Մեծ տարողությամբ (20 և ավելի խցեր) ՁՊՎ-ներում խցերի բանալիները կարող են հանձնվել ՁՊՎ-ի հերթապահի օգնականին:
89. Արգելվում է բոլոր ծառայողներին միաժամանակ ներս մտնել խցեր, ինչպես նաև իրենց մոտ ունենալ խցերի բանալիներ:
90. Ձերբակալվածները խցերից դուրս են բերվում՝
1) արտակարգ իրավիճակների դեպքում.
2) ՁՊՎ-ի քննչական սենյակ.
3) տեսակցության սենյակ.
4) զբոսաբակ.
5) սանիտարական մշակման նպատակով.
6) բուժաշխատողի մոտ.
7) խցերում սանհանգույցների բացակայության դեպքում՝ զուգարան.
8) ուղեկցող խմբին հանձնելիս կամ ՁՊՎ-ից ազատվելիս.
9) խցերն ախտահանելիս.
10) խցերի ամբողջական խուզարկություն կատարելու նպատակով:
91. Խցերից դուրս բերելու և վերադառնալու յուրաքանչյուր դեպքում ձերբակալվածները ենթարկվում են անձնական խուզարկության:
92. Գիշերային ժամերին (տեղական ժամանակով ժամը 22.00-6.00-ն) խցերը բացվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, իսկ ձերբակալվածները դուրս են բերվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում, երբ նրանց կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում, ինչպես նաև անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
93. Գիշերային ժամերին խցերի բացման և ձերբակալվածների դուրսբերման ժամանակ պետք է կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցներ` ՁՊՎ-ից փախուստի կամ ծառայողի վրա հարձակվելու հնարավորությունը բացառելու համար:
94. Ձերբակալվածները նախապես տեղեկացվում են զբոսաբակ, զուգարան, սանիտարական մշակման նպատակով խցից դուրս բերելու մասին: Մնացած բոլոր դեպքերում խցից դուրս բերելու նպատակը չի հայտնվում, միայն նշվում է ձերբակալվածի հագնվելու պահանջը և անձնական իրերը վերցնելու անհրաժեշտությունը:
95. Ձերբակալվածի տեղաշարժը ՁՊՎ-ի ներսում կատարվում է միայն արտատարի ուղեկցությամբ:
96. Ձերբակալվածները խցերից դուրս գալուց հետո շարվում են մեկ կամ երկու շարքով:
97. Շարժման ընթացքում արտատարները հսկում են, որպեսզի ձերբակալվածները ձեռքերը պահեն հետևում, չաղմկեն, չանցնեն շարքից շարք, չծխեն, իրեր չգցեն և չփոխանցեն միմյանց, կանգ չառնեն, խցերի մոտով անցնելիս չմոտենան դռներին և դիտանցքներին, նշումներ չանեն միջանցքների և աստիճանավանդակների պատերին:
98. Մեկ արտատարի կողմից մեկ ձերբակալվածի ուղեկցման դեպքում արտատարը պետք է գտնվի նրա հետևում երկու քայլ հեռավորության վրա:
99. Արտատարը շրջադարձի վրա ձերբակալվածին կանգնեցնում է անկյունից երկու քայլի վրա, համոզվելով, որ անցումն ազատ է, շարունակում է ընթացքը:
100. Չհսկվող դռանը մոտենալիս արտատարը կանգնեցնում է ձերբակալվածին 5 քայլ հեռավորության վրա, բացում է դուռը և համոզվելով, որ անցումն ազատ է, թողնում է նրան իր կողքով, փակում է դուռը և հետևից շարունակում ընթացքը:
101. Ձերբակալվածներին երկու ու ավելի արտատարով ուղեկցելիս նրանցից մեկը գնում է առջևից, մյուսները` հետևից:
102. ՁՊՎ-ի անվտանգությունն ապահովելու նպատակով ՁՊՎ այցելող անձինք և նրանց իրերը ենթարկվում են զննության:
103. ՁՊՎ-ում անցագրային ռեժիմ իրականացնելու պարտականությունները կատարում է ոստիկանության տարածքային բաժինների հերթապահը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահը) (օգնականը):
104. Արգելվում է զենքով մուտքը ՁՊՎ-ի տարածք: ՁՊՎ անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող պաշտոնատար անձինք զենքը պարտավոր են հանձնել ոստիկանության տարածքային բաժինների հերթապահին (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահին): Հերթապահ մասում զենքը պահվում է մետաղյա պահարաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական և գերատեսչական նորմատիվ-իրավական ակտերով սահմանված կարգով:
105. Առանց հատուկ թույլտվության ՁՊՎ անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
XII. ՁՊՎ-ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
106. ՁՊՎ-ների կառուցվածքը պետք է ապահովի արտաքին միջավայրից ձերբակալվածների հուսալի մեկուսացումն ու բացառի փախուստի հնարավորությունը լուսամուտախորշից, դռնախորշից կամ պատերի և առաստաղային ծածկերի քայքայման, քանդման, շենքերի առաջին հարկերի ականահատման միջոցով:
107. ՁՊՎ-ի համալիրի մեջ մտնում են ձերբակալվածներին արգելանքի տակ պահելու հիմնական (առանձին կամ ոստիկանությանը համատեղ) շենքը, զբոսաբակը և այլ շինություններ:
108. ՁՊՎ-ի շենքը կառուցվում է քարից, երկաթբետոնից կամ այլ ամուր շինանյութից: Խցերի և ՁՊՎ-ի այլ շինությունների ներքին պատերը և միջնորմները շարվում են 40 սմ-ից ոչ պակաս հաստությամբ ամբողջական քարից: Խցերի պատերը, առանց որևէ ելուստների և անկյունների, սվաղվում են ցայտուկների շաղախով:
109. Խցերի 50 սմ-ից պակաս հաստությամբ արտաքին պատերը, ինչպես նաև խցերը ծառայողատնտեսական սենյակներից առանձնացվող ներքին պատերն ամրացվում են 8-10 մմ տրամագիծ ունեցող մետաղյա ձողերից պատրաստված վանդակաճաղով:
110. Խցերի հատակը պետք է լինի փայտյա՝ 30 սմ-ից ոչ պակաս հաստությամբ բետոնե հիմքի վրա:
111. Ծածկերը կատարվում են հավաքովի երկաթբետոնե տարրերից:
112. Խցերի տեսանելիությունն ապահովելու նպատակով դռների կենտրոնում՝ հատակի մակարդակից 150 սմ բարձության վրա տեղադրվում են` միջանցքի կողմից 4 սմ տրամագծով, դեպի մենախուց լայնացող դիտանցքեր: Դրանք պատրաստվում են չկոտրվող նյութից (ստալինիտ-պողպատացանց, նավային ապակի և այլն) և միջանցքի կողմից փակվում են ցցաձողի վրա պտտվող կափարիչով:
113. Խցերի 6 սմ-ից ոչ պակաս հաստությամբ և 190 x 75 սմ չափսի դռները պետք է կախվեն մուտքի ձախ կողմից և երկաթակապով բացվեն դեպի միջանցք: Դռան բացվածքի անկյունը նախատեսում է մեկ մարդու մուտք (ելք): Այդ նպատակներով միջանցքի կողմից տեղադրվում են բացվածքը ֆիքսող սահմանափակիչներ (դիմադիրներ): Խցերի կողմից դռները պատվում են պողպատաթիթեղով, որի եզրերը ծալվում են դռան ճակատին և ամբողջ եզրագծով ամրացվում են մետաղյա անկյունակով:
114. Ներքին ապակիները գցվում են օրգանական 4 մմ հաստությամբ ապակուց:
115. Հանձնուքները ձերբակալվածներին հանձնելու համար դռների վրա հատակի մակարդակից 1-1,2 մ բարձրության վրա նախատեսվում են 18 x 22 սմ չափսով օդանցքներ: Դրանք բացվում են դեպի միջանցք, բարձակներով պահվում են հորիզոնական դիրքում և փակվում վագոնային տիպի փականներով: Խցերի դռների փականները պետք է լինեն տուփաձև, վրադիր և ավտոմատ փակվեն մեկ պտույտ, իսկ հետո՝ բանալիով երկու պտույտ:
116. Խցերի, ծառայողական և օժանդակ շինությունների բոլոր պատուհանախորշերի արտաքին կողմից տեղադրվում են մետաղյա վանդակաճաղեր` 12 մմ-ից ոչ պակաս տրամագծով մետաղաձողերից և լայնակի շերտաձողերից: Վանդակի բջիջների չափսերը 120 x 150 մմ են:
117. Վանդակների ամրացման համար 120 մմ ոչ պակաս խորությամբ պատի շարվածքի մեջ խցվում են խարիսխներ: Պատուհանների ապակեկալները պատրաստվում են փեղկերով և խցերի օդափոխության համար տեղադրվում են օդանցքներ՝ վագոնային տիպի փականներով: Պատուհանախորշերի ներքևի մասը պետք է լինի հատակի մակարդակից 1,6 մ-ից ոչ պակաս բարձրության վրա: Խցերի պատուհանախորշերում պատուհանագոգի փոխարեն պատրաստվում են կլորացված անկյուններով թեքություններ: Խցերի կողմից ապակիները պաշտպանվում են մետաղյա ցանցով:
118. Խցերի բլոկը մեկուսացվում է ՁՊՎ-ի այլ շինություններից վանդակաճաղ դռնով: ՁՊՎ-ի երկհարկանի պլանավորման դեպքում ծառայողատնտեսական շինությունները տեղավորվում են առաջին հարկում:
119. ՁՊՎ-ի քննչական սենյակի դուռը պետք է ձայնամեկուսացված լինի: Տեսակցությունների սենյակում տեղադրվում է 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ, մեջտեղում 20 սմ բարձրություն ունեցող միջնորմով սեղան: Ներքևից սեղանը կիսվում է հոծ արգելապատով, իսկ վերևից` թափանցիկ պատնեշով: Սեղանի ճակատային մասում տեղադրվում է ևս մեկ սեղան` ՁՊՎ-ի ծառայողի համար, որը ներկա է գտնվում ձերբակալվածի և նրա մերձավոր ազգականների տեսակցության ընթացքում:
120. Ձերբակալվածի և պաշտպանի տեսակցության տեսողական հսկողությունն ապահովելու նպատակով սենյակի դռան վրա հատակից 150 սմ բարձրությամբ չկոտրվող օրգանական ապակուց սարքավորվում է դիտանցք կամ սենյակում տեղակայվում է տեսախցիկ, որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել ձերբակալվածի և պաշտպանի խոսակցությունը:
121. Ծառայողական սենյակներում և խցերում ձերբակալվածների համար նախատեսված կահույքն ամրացվում է հատակին:
122. ՁՊՎ-ի շենքի մուտքում տեղադրվում է ամրացված կառուցվածքով արտաքին դուռ, որը սարքավորվում է օպտիկական դիտանցքով, ինչպես նաև զանգով և խոսակցության սարքավորմամբ: Արտաքին դռնախորշում` ներսի կողմից տեղադրվում է լրացուցիչ մետաղյա վանդակաճաղով դուռ:
123. ՁՊՎ-ի բոլոր շինություններում տեղադրվում է շիկացման լամպերով էլեկտրալուսավորում: Էլեկտրականության անցկացումը պետք է լինի քողարկված: Վթարային լուսավորումն իրականացվում է մարտկոցային կուտակիչներով:
124. ՁՊՎ-ում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության կողմից պայմանագրային հիմունքներով տեղակայվում են պահնորդական ազդանշանային համակարգեր և տեսախցիկներ:
125. ՁՊՎ-ի շինությունների բոլոր հնարավոր խոցելի տեղերը պաշտպանվում են (պաշարվում) պահնորդական ազդանշանային ցուցիչներով:
126. ՁՊՎ-ում նախատեսվում է ազդանշանների հետևյալ տեսակները՝ պահպանություն, տագնապ, կանչ:
127. Ահազանգման ազդանշանային սարքը տեղադրվում է ՁՊՎ-ի և ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ մասերում: Իսկ տագնապի ազդանշանը պետք է կրկնօրինակվի ՁՊՎ-ի հերթապահ ծառայողի պահակետում:
128. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման, բժշկական և տնտեսական վարչությունների կողմից համատեղ հետազոտման դրական եզրակացության արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ՁՊՎ-ն հանձնվում է շահագործման:
129. Զբոսաբակերը տեղակայվում են ՁՊՎ-ին կից տարածքում` խցերի կողմից և պետք է ունենան առանձին ելք:
130. Զբոսաբակերի պարիսպների և առանձնացնող միջնորմերի բարձրությունը պետք է լինի 3 մ ոչ պակաս: Զբոսաբակերի վերևի մասում տեղադրվում են 8-10 մմ տրամագծով ձողերից 150 x 150 մմ բջիջներով վանդակաճաղեր և ծածկվում մետաղացանցով: Զբոսաբակի բոլոր պատերը հարթ սվաղվում են:
131. ՁՊՎ-ի տեխնիկական բնութագիրն արտացոլվում է հատուկ անձնագրում` համաձայն N 13 ձևի, որը պահվում է ՁՊՎ-ի հերթապահի մոտ:
XIII. ՁՊՎ-ՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
132. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը` տարերային աղետների, ՁՊՎ-ի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, ձերբակալվածների զանգվածային անհնազանդության, ՁՊՎ-ի վրա հարձակման իրական վտանգի դեպքում:
133. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում ՁՊՎ-ի վարչակազմի հիմնական խնդիրը փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն է` ձերբակալվածների կյանքի ու առողջության հնարավոր պահպանմամբ:
134. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է ձերբակալվածներին` ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:
135. Անհրաժեշտության դեպքում կարող է հաղորդվել նաև ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակներում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների մասին:
136. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված ձերբակալվածների իրավունքների սահմանափակման վերաբերյալ վերջիններիս հաղորդվում է պարտադիր կերպով:
137. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել ձերբակալվածների հետևյալ իրավունքները`
1) ՁՊՎ-ի վարչակազմի միջոցով լրացուցիչ սնունդ, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ ձեռք բերել.
2) հանձնուքներ ստանալ.
3) նամակագրության.
4) զբոսանքի.
5) տեսակցություններ ունենալ, հեռախոսակապից օգտվել:
138. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է ձերբակալվածների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:
139. ՁՊՎ-ի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են համապատասխան հսկողությամբ ընդգրկվել ձերբակալվածներ:
140. Ձերբակալվածների կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգի դեպքում ոստիկանության տարածքային բաժնի պետը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետը) իրավիճակին համապատասխան անհապաղ միջոցներ է ձեռնարկում` դրա մասին տեղեկացնելով վերադասության կարգով:
141. Փախուստ է համարվում ՁՊՎ-ի տարածքը ձերբակալվածի կողմից ինքնակամ լքելը:
142. Պահպանվող սահմաններն են ՁՊՎ-ի պատերը, առաստաղը, հատակը, պատուհանները, մենախցերի և այլ սենյակների դռներ, ինչպես նաև զբոսաբակի և հսկիչ անցագրային կետի պարիսպները:
143. Փախուստը համարվում է կանխված, երբ դրան նախապատրաստվելը ժամանակին հայտնաբերվում է և ձեռնարկվում են կանխարգելիչ բնույթի միջոցներ, կասեցված, երբ փախուստի փորձը կարգախմբի համապատասխան գործողությունների արդյունքում հասցված չէ ավարտին, չեզոքացված, երբ փախչողը բռնված է կամ ներկայացել է մեղայականով:
144. ՁՊՎ-ի կարգախումբը (պահակային, արտատար) ձերբակալվածների փախուստի փորձի կամ փախուստի ժամանակ տալիս է համապատասխան ազդականչ (ձայնով, տագնապի ազդանշանի հաղորդիչով, հեռախոսով) և ելնելով իրավիճակից ձեռնարկում է փախուստը կասեցնելու միջոցներ, եթե այն կապված չէ այլ ձերբակալվածների առանց հսկողության թողնելու հետ: Ստանալով փախուստի փորձի կամ փախուստի մասին տեղեկություն` ոստիկանության տարածքային բաժինների հերթապահը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահը) դադարեցնում է ձերբակալված անձանց ցանկացած շարժ ու պատահածի մասին զեկուցում ոստիկանության տարածքային բաժնի պետին (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետին), կազմակերպում փախուստի փորձի կասեցում կամ փախչողի (փախչողների) ձերբակալում:
145. Հայտնաբերված փախուստի դեպքում ոստիկանության տարածքային բաժինների հերթապահը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահը) պարզում է փախչողների անձը և անհապաղ տեղեկացնում ոստիկանության տարածքային բաժնի պետին (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետին), որը պարտավոր է`
1) տագնապով հավաքել ոստիկանության մարմնի ամբողջ անձնակազմը և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «տաք» հետքերով նրանց ձերբակալելու համար,
2) վերադասության կարգով զեկուցել փախուստի մասին.
3) կատարվածի մասին իրազեկել քրեական վարույթն իրականացնող մարմնին:
146. ՁՊՎ-ի վարչակազմը պարտավոր է իմանալ և պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, կարողանալ օգտվել հրդեհաշիջման միջոցներից: ՁՊՎ-ում հակահրդեհային անվտանգության պատասխանատվությունը դրվում է պետի վրա, որը պարտավոր է`
1) անձամբ անցկացնել հրահանգավորումներ հակահրդեհային անվտանգության և հրդեհաշիջման միջոցներ կիրառելու համար.
2) իրականացնել հրդեհաշիջման միջոցների սարքինության ու պատշաճ պահպանության, ինչպես նաև ջրամատակարարման աղբյուրների և հակահրդեհային ազդանշանային միջոցների մշտական հսկողություն:
147. Արգելվում է ՁՊՎ-ում անսարք և հակահրդեհային պահանջներին չհամապատասխանող էլեկտրատաքացուցիչներ, տաքացնող ու լուսավորող սարքեր օգտագործելը: Հակահրդեհային անվտանգության կանոնների իմացությունը և կրակմարիչներից օգտվելու ունակությունը ներառվում է կարգախմբերի ծառայությունն ստուգելու ժամանակ պարզաբանման ենթակա հարցերի ցանկի մեջ:
148. ՁՊՎ-ի կարգախմբի պահակետայինը (արտատարը, այլ ծառայող), ՁՊՎ-ի սենյակներում կամ տարածքում հրդեհ հայտնաբերելիս ձայնով, տագնապի ազդանշանի հաղորդիչով անհապաղ ահազանգում է ոստիկանության տարածքային բաժինների հերթապահին (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահին):
149. Ոստիկանության տարածքային բաժինների հերթապահը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահը) կանչում է հրշեջ խումբ, ոստիկանության տարածքային բաժնի պետին (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետին) զեկուցում իրավիճակը և առկա ուժերով ու միջոցներով կազմակերպում հրդեհաշիջումը, մարդկանց, փաստաթղթերի, գույքի փրկումը, տուժածներին բուժօգնության ցուցաբերումը: Ուժեղացվում է ՁՊՎ-ի անցագրային ռեժիմը` մուտքի իրավունք վերապահելով միայն ոստիկանության լրացուցիչ կարգախմբերին, հրշեջներին և բուժաշխատողներին:
150. Ելնելով հրդեհի ուժգնությունից` ոստիկանության տարածքային բաժնի պետը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետը) կազմակերպում է ձերբակալվածների տեղափոխումն անվտանգ գոտի, իսկ անհրաժեշտության դեպքում տեղափոխում մոտակա ՁՊՎ:
151. Երկրաշարժի դեպքում ՁՊՎ-ի վարչակազմը պարտավոր է անհապաղ դուրս գալ ծառայության:
152. Հերթապահ կարգախումբը պարզում է ավերածությունների բնույթն ու ծավալը, տուժածների թիվը և խցերում ձերբակալվածների հետագա պահման հնարավորությունը, որի մասին զեկուցում է ՁՊՎ-ի պետին: Ավերածությունների առկայության դեպքում պահակետայինները (արտատարները) ձեռնամուխ են լինում փախուստները կանխելուն, ձերբակալվածներին անվտանգ գոտի տեղափոխելուն, տուժածներին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելուն, հրդեհի օջախները վերացնելուն, ջրամատակարարման վնասված աղբյուրները փակելուն:
153. ՁՊՎ-ի պետը, պարզելով իրավիճակը, ձերբակալվածների հսկողությունն ապահովելու նպատակով տալիս է անհրաժեշտ կարգադրություններ, կապ է հաստատում ոստիկանության տարածքային բաժինների հերթապահի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահի) հետ և հետագայում կատարում նրա բոլոր ցուցումները:
154. Ջրհեղեղի ժամանակ ՁՊՎ-ի հեղեղման սպառնալիքի դեպքում ձերբակալվածներին տեղափոխում են անվտանգ վայր և ուժեղացված պահակախմբի ուժերով իրականացնում նրանց հսկողությունը:
155. Երկրաշարժի և ջրհեղեղի ենթարկված տարածքներից ՁՊՎ-ի ձերբակալվածների տարահանումն իրականացվում է տարածքային կառավարման մարմինների հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված միջոցառումներին համապատասխան պլանների համաձայն:
156. ՁՊՎ-ում կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութեր հայտնաբերելու դեպքում ձերբակալվածները տեղափոխվում են անվտանգ գոտի:
157. Վտանգավոր գոտին նշվում է հատուկ ցուցանակներով և նշանակվում է պահակակետ:
158. Ձեռնարկված միջոցների մասին զեկուցվում է ոստիկանության տարածքային բաժնի պետին (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետին): Վնասազերծողների տեղ հասնելուն պես ՁՊՎ-ի ոստիկանության տարածքային բաժինների հերթապահը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի հերթապահը), պահակախմբի պետը (ավագը) գործում են նրանց ցուցումների համաձայն:
XIV. ՁՊՎ-ՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
159. Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանայք ՁՊՎ-ում տեղավորվում են այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի ՁՊՎ-ում պահվող այլ անձանց հետ շփումը: Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կանանց համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ, երեխային տրվում է մահճակալ, իսկ խցերն ապահովվում են տաք ջրով:
160. Ծննդաբերության ժամանակ ձերբակալված կինը պետք է փոխադրվի առողջապահական հաստատություն` ապահովելով համապատասխան հսկողությունը նրա նկատմամբ: Ձերբակալվածին ծննդատուն տեղափոխելու դեպքում ՁՊՎ-ի վարչակազմը դրա մասին տեղյակ է պահում վարույթն իրականացնող մարմնին և նրա հարազատներին:
161. Հղի կանայք, կերակրող մայրերը և անչափահասները սննդով ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափաբաժիններով:
162. Իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կանանց կողմից հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջները պարբերաբար խախտելու դեպքում ՁՊՎ-ի վարչակազմն իրավունք ունի երեխային ժամանակավորապես ազգականներին կամ այլ անձանց հանձնելու կամ մանկական հաստատությունում տեղավորելու և ծնողական իրավունքներից զրկելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:
163. Իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կանայք երեխային կարող են ազգականներին կամ այլ անձանց հանձնել սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում, ՁՊՎ-ի վարչակազմը պարտավոր է ամեն կերպ աջակցել նրան:
164. Երեխային ազգականներին հանձնելու համար անհրաժեշտ է ձերբակալվածից ճշտել, թե ով կարող է իր վրա վերցնել երեխայի խնամքը: Եթե ձերբակալվածն ազգականներ չունի, ապա վարչակազմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխային ժամանակավորապես մանկական հաստատություն հանձնելու համար:
165. Անչափահաս ձերբակալվածների համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ:
166. ՁՊՎ-ում անչափահաս ձերբակալվածների համար նախատեսված զբոսանքի վայրերը պետք է հարմարեցված լինեն ֆիզիկական վարժությունների և սպորտով զբաղվելու համար:
XV. ՁՊՎ-ՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
167. Նյութական վնաս պատճառող ձերբակալվածին հայտնաբերելու նպատակով ՁՊՎ-ի վարչակազմը կատարում է ուսումնասիրություններ:
168. Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով նյութական վնաս պատճառած անձին հայտնաբերելու դեպքում ՁՊՎ-ի տնտեսական հարցերով զբաղվող համապատասխան ներկայացուցիչը կազմում է արձանագրություն նյութական վնաս պատճառելու մասին, որպես կանոն, երկու օրինակից, իսկ ձերբակալվածի կողմից արձանագրության մեկ օրինակ ստանալու վերաբերյալ ցանկություն հայտնելու դեպքում` երեք օրինակից:
169. Արձանագրությունն ստորագրում են այն կազմող համապատասխան ՁՊՎ-ի ծառայողը, ինչպես նաև այն անձը, ով պատճառել է նյութական վնասը:
170. Արձանագրությունը պետք է պարունակի ձերբակալվածի նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու կամ մերժելու հանգամանքը, ինչպես նաև նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու դեպքում` վերջինիս անձնական հաշվից կամավոր հատուցելու համաձայնությունը: Ձերբակալվածի կողմից արձանագրությունը չստորագրվելու դեպքում դրա մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
171. Արձանագրության մեկ օրինակը փոխանցվում է ոստիկանության մարմնի ֆինանսական հարցերով զբաղվող անձին` ձերբակալվածից գումարը պահելու նպատակով, երկրորդ օրինակը կցվում է նրա անձնական գործին, իսկ երրորդը` հանձնվում ձերբակալվածին` վերջինիս ցանկությամբ:
172. Ձերբակալվածի կողմից պատճառված նյութական վնասը կարող են հատուցել նրա հարազատները կամ այլ անձինք` վերջինիս համաձայնությամբ:
173. Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու, ինչպես նաև ՁՊՎ-ից ձերբակալվածի ազատելու դեպքում նրա կողմից չհատուցված վնասը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
XVI. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ
174. ՁՊՎ-ի վարչակազմը պարտավոր է քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) կողմից քննչական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու նպատակով ժամը 10.00-18.00-ն ձերբակալվածին դուրս բերել խցից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ ժամերի:
175. Քննչական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու նպատակով ձերբակալվածներին պահելու վայրի տարածքում տրամադրվում են համապատասխան տարածքներ կամ շինություններ:
176. Ձերբակալվածի յուրաքանչյուր դուրսբերումը խցից կատարվում է ՁՊՎ-ի պետի կամ հերթապահի գիտությամբ: Դրա մասին կատարվում է գրառում ձերբակալվածներին խցերից դուրս բերելու գրանցամատյանում` համաձայն N 9 ձևի, որում նշվում են ձերբակալվածի անունը, ազգանունը, դուրս բերելու նպատակը, հիմքը, ամսաթիվը և տևողությունը, ինչպես նաև դուրս բերողի անունը, ազգանունը և ստորագրությունը:
XVII. ՁՊՎ-ՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
177. ՁՊՎ-ում պահվող ձերբակալվածներին առաջին բուժօգնությունը ցույց է տրվում ՁՊՎ-ի բուժաշխատողի կամ շտապօգնության մասնագիտացված ծառայության կողմից:
178. ՁՊՎ-ում հակահամաճարակային հսկողությունը պայմանագրային հիմունքներով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հաստատության կամ պետական հակահամաճարակային մարմինների կողմից:
179. ՁՊՎ-ում չի թույլատրվում պահել հոգեկան, սուր վարակիչ և մասնագիտական բուժօգնության կարիք ունեցող ձերբակալվածների: Նշված անձինք ՁՊՎ-ի բուժաշխատողի կամ շտապ բուժօգնության բժշկի գրավոր եզրակացությամբ և դրա հիման վրա ոստիկանության մարմնի պետի որոշմամբ փոխադրվում են հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն:
180. Ձերբակալվածին բժշկի կողմից նշանակված դեղորայքը պահվում է հերթապահի մոտ և ընդունվում հիվանդների կողմից միայն նրա ներկայությամբ: Յուրաքանչյուր ՁՊՎ-ում պետք է լինի բազմատեսականի դեղորայքով դեղարկղ: Դեղորայքի կազմը դեղարկղում որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հաստատության կողմից և համալրվում օգտագործման չափով:
181. Վնասվածք ստացած, ինքնասպանության փորձ կատարած (կախվելու, երակները կտրելու և այլ միջոցներով) ձերբակալվածներին ՁՊՎ-ի ծառայողների կողմից ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:
182. ՁՊՎ բերված անձինք սանիտարական մշակման ենթարկվում են ախտահանման սենյակում: Ոջլոտություն (պեդիկուլոզ) հայտնաբերելու դեպքում ՁՊՎ վարչակազմը դրա մասին անհապաղ տեղեկացնում է պետական սանիտարահամաճարակային ծառայությանը:
183. ՁՊՎ-ում ամեն օր անցկացվում է մենախցերի և այլ սենյակների խոնավ մաքրում` օգտագործելով ախտահանող միջոցներ, իսկ սննդի տաքացման սենյակում՝ սննդի յուրաքանչյուր բաժանումից հետո: ՁՊՎ-ի բոլոր սենյակներում և մենախցերում անցկացվում է հիմնական մաքրում ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
184. Ձերբակալվածներին սնունդը բաժանվում է ՁՊՎ-ի հերթապահ վերակարգի կողմից: Ձերբակալվածները սնունդն ընդունում են խցերում: Սպասքի լվացումը և մշակումն իրականացվում է լվացող ու ախտահանող միջոցների պարտադիր օգտագործմամբ` սննդի տաքացման համար նախատեսված սենյակում:
185. ՁՊՎ-ի սանիտարական վիճակի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հաստատության և պետական սանիտարահամաճարակային հսկողության մարմինների կողմից:
XVIII. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՁՊՎ-ԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
186. Ձերբակալվածներին ՁՊՎ-ից ազատելու հիմքերն են`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը.
2) ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) որոշումը` արգելանքի տակ պահելու օրենքով սահանված առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ ձերբակալվածին ազատ արձակելու վերաբերյալ` համաձայն N 15 ձևի.
187. Ձերբակալվածին ՁՊՎ-ից ազատում է ոստիկանության տարածքային բաժնի պետը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետը)` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն ստանալուն պես:
188. Արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց 24 ժամ առաջ ոստիկանության տարածքային բաժնի պետը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետը) ծանուցագրով` համաձայն` N 14 ձևի, իրազեկում է վարույթն իրականացնող մարմնին, իսկ ժամկետը լրանալու օրը համապատասխան որոշում չստանալու դեպքում՝ սեփական որոշմամբ` համաձայն N 15 ձևի, ձերբակալվածին ազատում է արգելանքից:
189. Արգելանքից ազատված ձերբակալվածին հանձնում են անձնական փաստաթղթերը, թանկարժեք իրերը, դրամը, ինչպես նաև տեղեկանք նրան արգելանքի տակ պահվելու ժամկետի և ազատման հիմքերի մասին` համաձայն N 16 ձևի:
190. Արգելանքի տակ գտնվող անձանց ազատում է ոստիկանության տարածքային բաժնի պետը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետը) կամ նրան փոխարինող անձը: Ձերբակալվածներն արգելանքից ազատվելիս «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովվում են մինչև իրենց բնակության վայր անվճար ուղևորությամբ:
191. Առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց և անչափահասներին արգելանքից ազատելիս ՁՊՎ-ի վարչակազմն ազատման մասին նախօրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներին կամ այլ անձանց: Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցույց է տալիս տվյալ հիմնարկի վարչակազմը: ՁՊՎ-ի ծառայողի ուղեկցությամբ անձն ուղարկվում է բնակության վայր:
192. Ձերբակալվածի ազատման մասին որոշումն ստանալու դեպքում ՁՊՎ-ի վարչակազմը պարտավոր է այն անհապաղ իրականացնել և դրա մասին նշում կատարել գրանցամատյանում` համաձայն N 1 ձևի, և անհատական քարտում` համաձայն N 17 ձևի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՁՊՎ-ՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN |
Ազգանունը, անունը, հայրա- |
Ծննդյան թիվը |
Բնա- |
Ում կողմից է ձերբա- |
ՁՊՎ ընդունելու հիմքերը |
Ձերբա- |
Նախկին դատվա- |
Նշումներ ձերբա- |
ՁՊՎ-ից ազատելու հիմքը, ամսաթիվը, ժամը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 2
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________ (ՁՊՎ-ի անվանումը)
Ես`______________________________________________________ (արձանագրությունը կազմողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը) ________________________________________________________,
խուզարկեցի ________________________________________________ (անձնական խուզարկության ենթարկվող ձերբակալվածի (կալանավորվածի) տվյալները
________________________________________________________: կամ ՁՊՎ-ի խցի համարը)
Արդյունքները
Խուզարկության ընթացքում հայտնաբերված առարկաների, իրերի, փաստաթղթերի, արժեքների ցանկը և դրանց տնօրինումը _______________________________ (նշել յուրաքանչյուր առարկան` ________________________________________________________ հանձնվել են վարույթն իրականացնող մարմնին, ոչնչացվել են, խուզարկվողի խնդրանքով ________________________________________________________ փոխանցվել են ազգականներին, հանձնվել են պահպանության, կտրոնի համարը) ________________________________________________________
________________________________________________________
_______________________________ (արձանագրությունը կազմողի ստորագրությունը)
Խուզարկությանը մասնակցել են`
հակառակ կողմը
Արձանագրությանը համաձայն չլինելու դեպքում խուզարկվողի հայտարարությունները և առարկությունները ______________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
__________________________ (խուզարկվողի ստորագրությունը)
Պահպանության ընդունված դրամի և այլ արժեքների կտրոնի պատճենը, ինչպես նաև խուզարկության և զննության ընթացքում հայտնաբերված, թույլատրված առարկաները, իրերը, փաստաթղթերն ստացա _______________________________________ __________________________________________________________ (նշել, որոնք են) __________________________________________________________ __________________________________________________________
_____ __________________ 200 թ.
Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, մեկ օրինակը կցվում է |
Ձև N 3
Ազգանունը (նույնացման
Ուղարկող ոստիկանության մարմինը
(օրիորդական ազգանունը)
Անունը
հաստատում)
Հայրանունը
Սեռը
Ծննդյան թիվը
Ծննդյան վայրը
Քաղաքացիությունը
ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ
1. Աջ |
2. Աջ |
3. Աջ |
4. Աջ |
5. Աջ |
|
||||
6. Ձախ |
7. Ձախ |
8. Ձախ |
9. Ձախ |
10. Ձախ |
|
ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ
Ձախ ձեռքի 4 մատի |
2 բութ մատ |
Աջ ձեռքի 4 մատի | |
միաժամանակյա |
ձախ |
աջ |
միաժամանակյա |
մատնահետքեր
|
|
մատնահետքեր | |
Դրոշմակնիքը | Մատնահետքերի վերցման տարեթիվը | ||
Պատճենը | Մատնահետքերի վերցման վայրը |
Ձև N 4
Ց Ա Ն Կ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԻՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԿԱՄ ՍՏԱՆԱԼ ՀԱՆՁՆՈՒՔՈՎ
1) սննդամթերք` ներառյալ մսեղեն, ձկնեղեն, երշիկեղեն, շաքար, թեյ, ճարպ, պաքսիմատ, խնձոր, սխտոր, սոխ, հաց, հացամթերք, մեղր, կարտոֆիլ, հյութեր, կոնֆետներ, թխվածքաբլիթներ, բացի տաքացման անհրաժեշտություն ունեցողներից, շուտ փչացող կամ պիտանիության ժամկետը լրացածներից, խմորիչներից, ոգելից խմիչքներից և գարեջրից.
2) ծխախոտ, լուցկի.
3) մեկ լրակազմ սեզոնային հագուստ` առանց գոտիների, տաբատակալների և փողկապի, գլխարկ, կոշիկ` առանց կոշկաքուղերի.
4) մեկ լրակազմ սպորտային համազգեստ կամ տնային խալաթ.
5) ներքնաշորեր (երկու լրակազմից ոչ ավելի), գուլպա, զուգագուլպա (երկու զույգից ոչ ավելի).
6) ձեռնոցներ (մեկ զույգ).
7) թաշկինակներ.
8) հողաթափեր.
9) անձնական հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, հեղուկ օճառ, քսուքներ, ատամի խոզանակ, ատամի մածուկ, պլաստմասսայե օճառամաններ, սանր, սափրվելու պարագաներ).
10) օպտիկական ակնոցներ.
11) գլխաշոր, բրդյա գուլպաներ, կրծկալներ, թանզիֆ, վազելին, բամբակ, կանացի միջադիրներ, դիմահարդարման պարագաներ (կանանց համար).
12) հենակներ, ձեռնափայտեր (փայտյա) պրոթեզներ (բժշկի թույլտվությամբ).
13) ճիլոպ կամ սպունգ.
14) գրիչ, մատիտ.
15) գրելու թուղթ, տետրակներ, փոստային ծրարներ, բացիկներ, նամականիշներ.
16) հիգիենիկ թուղթ.
17) մեկ լրակազմ անկողնային սպիտակեղեն (երկու սավան և բարձի երես), սրբիչ.
18) գրականություն (ուսուցանող, կրոնական, պարբերական հրատարակչություն) հինգ անվանումից ոչ ավելի.
19) օրվա մամուլ.
20) լուսանկարներ (երկուսից ոչ ավելի).
21) ՁՊՎ-ի բժշկի կողմից նշանակված դեղորայք:
Բացի թվարկվածից` ձերբակալված անձանց թույլատրվում է իրենց մոտ ունենալ և պահել քրեական վարույթին կամ իրենց օրինական իրավունքներին վերաբերող փաստաթղթեր և գրություններ, ինչպես նաև պահպանության հանձնված դրամի, արժեքների, փաստաթղթերի և այլ առարկաների կտրոններ:
Ձերբակալված անձինք սափրման պարագաներից օգտվում են ՁՊՎ-ի աշխատողի հսկողությամբ:
Ձև N 5
____________________________________ (ոստիկանության մարմնի անվանումը) | |
Պետի _________________________ | |
|
N __________ մենախցի ձերբակալված |
Անձնական հաշվում առկա է _____________ դրամ |
____________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը) |
Հաշվապահ _____ __________________ 200 թ. |
Դ Ի Մ Ո Ւ Մ
Խնդրում եմ թույլատրել ձեռք բերել սննդամթերք և առաջին անհրաժեշտության հետևյալ առարկաներն ու իրերը`
NN ը/կ |
Սննդամթերքի կամ իրերի անվանումը |
Ինչքան է պետք ձեռք բերել |
Բացթողնված գումարը |
1 |
2 |
3 |
4 |
|
Ընդամենը ____________________________ | |
| |
Ստացա _______________________ (գումարը` տառերով) |
դրամի արժողությամբ |
| |
|
|
Ձև N 6
Հաստատում եմ |
|
_________________________________ (ոստիկանության մարմնի ՁՊՎ-ի լրիվ անվանումը) |
|
պետ _______________________ (կոչումը, անունը, ազգանունը)
|
|
____________________ (ստորագրությունը) |
|
___ ____________ 200 թ. |
ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ
1. |
Վերկաց | 6.00 |
2. | Հարդարանք և սանիտարական ժամ | 6.00 - 7.00 |
3. | Մարմնամարզություն |
7.00 - 8.00 |
4. | Նախաճաշ | 8.00 - 9.00 |
5. | Ընդունում և հաշվառում | 9.00 - 10.00 |
6. | Ազատ ժամ |
10.00 - 14.00 |
7. | Ճաշ | 14.00 - 15.00 |
8. | Ազատ ժամ (զբոսանք) | 15.00 - 20.00 |
9. | Ընթրիք | 20.00 - 21.00 |
10. | Ազատ ժամ | 21.00 - 22.00 |
11. | Ավարտակոչ |
22.00 |
Ձև N 7
Դրոշմակնիքի
տեղը
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Հ Ա Շ Ի Վ ____
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԱՆՁՆԱԿԱՆ
ԳՈՒՄԱՐԻ ՇԱՐԺԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿԸ
________________________________________________ (ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը)
| |
Ծննդյան թիվը___________
|
անձնական գործ N ______ |
Ֆինանսական մասի պետ _______________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը)
|
|
_______________________________ (ձերբակալվածի ստորագրությունը)
| |
Ձերբակալվածի ստորագրությունը հաստատում եմ |
_____________________________ |
__________________________________________ պետ, հերթապահ, ստորագրությունը) |
NN ը/կ
|
Ստացման |
Ձերբակալվածի |
Ծախսը |
Մնացորդը |
Ստորագրություն
մնացորդը հաստատելու մասին |
|
Ձև N 8
______________________________________ (ոստիկանության մարմնի անվանումը) | |
______________________________________ (պետի անունը, ազգանունը) | |
______________________________________ (դիմողի բնակության վայրը)
| |
____________________ բնակիչ | |
______________________________________ (դիմողի անունը, ազգանունը) | |
_______________________________________ (անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
Դ Ի Մ Ո Ւ Մ
Խնդրում եմ թույլատրել տեսակցել ձերբակալված ___________________ ___________________________________ հետ, տեսակցությանը մասնակցելու են (անունը, ազգանունը, հայրանունը)
1. Հայրը ___________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
2. Մայրը ___________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) 3. Ամուսինը _________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
4. Կինը ____________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
5. Քույրը ___________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
6. Եղբայրը __________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
7. Զավակները ________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
8. Որդեգրողները ______________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
9. Որդեգրվածները _____________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
10. Համամայրը ________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
11. Համահայրը ________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
12. Ոչ հարազատ քույրը, եղբայրը _____________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
13. Տատը ___________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
14. Պապը ___________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
15. Թոռները _________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
16. Ամուսնու ծնողները __________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
Դիմող |
______________________
(ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
_____ |
__________________ 200 թ. |
Ձև N 9
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ԽՑԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ
NN ը/կ |
Ձերբակալվածի անունը, հայրանունը, ազգանունը
|
Դուրսբերման նպատակը
|
Դուրսբերման հիմքը |
Դուրսբերման ամսաթիվը և տևողությունը
|
Դուրս բերողի |
Ստորա- գրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
Ձև N 10
______________________________________ (ոստիկանության մարմնի անվանումը) | |
______________________________________ (պետի անունը, ազգանունը) | |
______________________________________ (դիմողի բնակության վայրը)
| |
____________________ բնակիչ | |
______________________________________ (դիմողի անունը, ազգանունը) | |
_______________________________________ (անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) | |
_______________________________________ (կապը ձերբակալվածի հետ) |
Դ Ի Մ Ո Ւ Մ
Խնդրում եմ ընդունեք հանձնուք ձերբակալված _________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
_______________________________ համար:
Հանձնուքի պարունակությունը
NN ը/կ |
Սննդամթերքի կամ իրերի |
Քաշը |
Քանակը |
Ծանոթագրու- թյուն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Դիմող ___________________
(ստորագրությունը)
Ընդունեց ________________________________________________________
(ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)
Հանձնուքն ստացա___________________________________________________
(ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)
_____ __________________ 200 թ.
Ձև N 11
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN ը/կ |
Ձերբակալվածի |
Հանձնուք բերողի |
Հանձնուք բերողի |
Հանձնուքի քաշը |
Հանձնուքն ստանալու ամսաթիվը |
Հանձնուքն ընդունողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը |
Հերթապահի ստորա- գրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
Ձև N 12
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ
NN ը/կ |
Ձերբակալվածի |
Տարիքը |
Բուժզննության կամ առաջին բուժօգնության ամսաթիվը |
Գանգատ-ները |
Բուժզննության պահին հայտնաբերված հիվանդու-թյունները |
Առաջին բուժօգ- նության բնույթը, ձեռնարկված միջոցները |
Բուժաշխատողի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
Ձև N 13
ՁՊՎ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ
____________________________________ 1. Կառուցման տարեթիվը ______________, տիպային նախագիծը __________________ 2. Մենախցերի թիվը ______________, տեղերի լիմիտը _________________, քննչական սենյակների ______________, տեսակցության սենյակների թիվը __________________, զբոսաբակի տարածքը (մ2 )_____________________, սանթողարկարանների առկայությունը ________________, սննդի տաքացման սենյակների թիվը _____________, պահեստների _________, խուզարկության և զննության սենյակների ________________, ծառայողական սենյակների առկայությունը _____________________________________________ 3. Ջեռուցումը _____________________________________________________ 4. Հակահրդեհային միջոցների առկայությունը __________________________________ 5. Դռների և պատուհանների կառուցվածքը ___________________________________ 6. Պահնորդաազդանշանային համակարգի և տեսախցիկների սարքավորման տեսակը և առկայությունը ______________________________________________ 7. Կապի տեսակը ____________________________________________________ 8. Տեղեկություններ վերակառուցման կապիտալ կամ ընթացիկ վերանորոգման աշխատանքների մասին ________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ |
N 13 ձևի շարունակությունը
ՁՊՎ-ի սխեմատիկ պլանը
|
Կազմվում է ՁՊՎ-ի մասշտաբով, առանձնասենյակների և մենախցերի
համարներով:
(հակառակ կողմը)
NN ը/կ |
Ստուգողների դիտողությունները և առաջարկությունները |
Նշումներ հայտնաբերված թերությունների վերաբերյալ |
|
Ձև N 14
Դրոշմակնիքի
տեղը
__________________________________ (ո՞ւմ) | |
__________________________________ (քրեական վարույթն իրականացնող մարմնի անվանումը) | |
__________________________________ (ղեկավարի կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը) | |
__________________________________ |
Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր N ____
Սույնով տեղեկացնում եմ Ձեզ ____________________________________________, (ձերբակալման հիմքը, որոշումը կամ արձանագրությունը)
որ համաձայն ___________________________ ՁՊՎ-ում _____ ____________ 200 թ. (ոստիկանության մարմնի անվանումը)
ժամը __________ -ից արգելանքի տակ պահվում է _____________________________, (ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը) որին արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանում է ______ _________________________ 200 թ. ժամը _______________- ին: Ձեր կողմից համապատասխան որոշում չներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձերբակալվածը կազատվի արգելանքից:
|
Ձև N 15
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_____ _______________ 200 թ. քաղ. ______________ ժամը _______ Ես` _______________________________________________________________, (ոստիկանության մարմնի անվանումը, պետի կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)
վերանայելով ձերբակալված _________________________________ արգելանքի (անունը, ազգանունը, հայրանունը) տակ պահելու ժամկետը` Պ Ա Ր Զ Ե Ց Ի Ձերբակալված _________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, ոստիկանության մարմնի անվանումը) ՁՊՎ-ում ___________________________________________________ պահվում է (ձերբակալման հիմքը, որոշումը կամ արձանագրությունը) ___ _________ 200 թ. ժամը _______, որի` օրենքով սահմանված արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրացել է ___ _____ 200 թ. ժամը _______, ինչի մասին «___» _________ 200 թ. N ______ ծանուցագրով իրազեկվել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն մինչև օրս որոշում չի ներկայացվել: Առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածով` Ո Ր Ո Շ Ե Ց Ի Ազատել _________________________________________ ՁՊՎ-ից ձերբակալված (ոստիկանության մարմնի անվանումը) __________________________________________________________________` (անունը, ազգանունը, հայրանունը) արգելանքի տակ պահելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ:
|
Ձև N 16
Դրոշմակնիքի
տեղը
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տրվում է ________________________________________________________, (անունը, ազգանունը, հայրանունը) այն մասին, որ _____ _________ 200 թ-ից մինչև _____ ____________ 200 թ. գտնվել է _______________________________________________________: (ՁՊՎ-ում ոստիկանության մարմնի անվանումը) Ազատման հիմքը _____________________________________________________
|
Ձև N 17
__________________ _________________________ (ոստիկանության մարմնի անվանումը) |
Ձերբակալվածի անհատական քարտը լրացվում է ձերբակալվածի խոսքերով և ստուգվում փաստաթղթերով |
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԸ
10. Կառավարական պարգևները ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ 11. Վերաբերմունքը զինվորական ծառայությանը, զինվորական կամ հատուկ կոչումը ______________________________________________________________ ______________________________________________________________
(անհատական քարտի հակառակ կողմը)
12. Նախկինում դատվածությունը _________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________
13. Մերձավոր ազգականների տվյալները
________________________ (ձերբակալվածի ստորագրությունը) |
(անհատական քարտի շարունակությունը)
Լուսանկարի
|
Ն շ ա ն ն ե ր ը (ը ն դ գ ծ ե լ)
Հասակը` բարձր (171 սմ, բարձր), միջին (161-170 սմ), ցածր (165 սմ, կարճ)
Մազերի գույնը` շիկահեր, մուգ շիկահեր, խարտյաշ, շագանակագույն, սև,
ալեխառն, սպիտակ
Աչքերի գույնը` երկնագույն, մոխրագույն, կանաչավուն, շագանակագույն, սև ______________________________________________________________ (լրացնել դաջվածքները, հաշմությունները, վնասվածքները, սպիները, բծերը, ճաղատությունը, ______________________________________________________________ թլպատությունը, կակազությունը և այլ նշաններ)
______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ Երբ է ձերբակալվել _____ __________________ 200 թ.
Ում կողմից է ձերբակալվել ________________________________________ ______________________________________________________________ Ձերբակալման հիմքը _____________________________________________ (ձերբակալման արձանագրությունը կամ որոշումը) ______________________________________________________________ Քարտը լրացվել է ___________________________________________________ (ոստիկանության մարմնի անվանումը)
Քարտը լրացնող ծառայողի _____________________________________________ (պաշտոնը, կոչումը, ազգանունը, ստորագրությունը) ______________________________________________________________
_____ __________________ 200 թ. |
Ձև N 18
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ N ____
________________________________________________ (ոստիկանության մարմնի անվանումը)
Ազգանունը ______________________________________________________
Անունը _________________________________________________________
Հայրանունը ______________________________________________________
Ծննդյան թիվը և վայրը _______________________________________________
Ձերբակալվել է _____ ___________________ 200 թ. ժամը _____________
Ձերբակալման հիմքը ____________________________________________ ______________________________________________________________
______________________________________________________________
Արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց հետո ինչ որոշում է ընդունվել ______________________________________________ ______________________________________________ ______________________________________________
_____ __________________ 200 թ. ժամը __________ |
Ձերբակալվածի շարժի մասին գրառումները
NN ը/կ |
Մենախցից դուրսբերման նպատակը |
Օրը, ամիսը, |
Ժամը (տևողությունը) |
Հիմքը |
Արտատարի ստորա- գրությունը |
Ձերբակալվածի անձնական գործում կարվում են
1. անհատական քարտը.
2. տեսակցության դիմումները.
3. հանձնուքի դիմումները.
4. անձնական հաշվի գումարի շարժը.
5. մատնադրոշման տվյալները.
6. խուզարկության արձանագրությունները.
7. ձերբակալվածին վերաբերող այլ փաստաթղթեր:
Հ Ս Կ Ո Ղ Ա Կ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Ստուգման ժամանակը |
Ստուգողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը (սկզբնատառերը) |
Ստուգման արդյունքները (թերությունները և առաջարկությունները) |
Ստուգողի ստորագրությունը |
Ստորագրություն
Ինձ պատկանող անձնական իրերն ու դրամն ամբողջությամբ ստացա, վարչակազմի նկատմամբ բողոք չունեմ:
_____________________________________ (ստացողի ստորագրությունը, անունը, ազգանունը)
Գործը բաղկացած է _________________ թերթից:
Անձնական գործը կազմողի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը ______________________________________________________________ ______________________________________________________________
__________________ 200 թ. |
Ձև N 19
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես`_____________________________________________________________
(ձերբակալված անձի անունը, ազգանունը, հայրանունը)
ծանոթացել եմ իմ իրավունքներին, պարտականություններին, ՁՊՎ-ի ներքին կանոնակարգի պահանջներին և սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվությանը, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:
___________ (ստորագրությունը)
____ _____________ 200 թ. |
Ձև N 20
Մ Ա Տ Յ Ա Ն
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ՎԵՐՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ
NN ը/կ |
Առաջարկությունը, դիմումը, բողոքը վարչակազմի ներկայացուցչին հանձնող ազգանունը, հայրանունը |
Վարչակազմի ներկայացուցչի (դիմումը, բողոքը վերցնողի) ազգանունը, պաշտոնը |
Առաջարկությունը, դիմումը, բողոքը ներկայացնելու ամսաթիվը |
Ձերբակալվածի ստորագրությունը |
Վարչակազմի ներկայացուցչի ստորագրությունը
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.08.2022, N 1221-Ն | 06.08.2022, N 574-Ն | |
04.02.2016, N 101-Ն | 18.02.2016, N 574-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|