Գլխավոր տեղեկություն
Номер
N 592
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.1994-04.01.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
21.11.1992
Дата вступления в силу
21.11.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 1992 թվականի N 592

քաղ. Երևան

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐՈՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԻՑ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ ու քննչական ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կայացված որոշումների հիման վրա, ինչպես նաև նրանց կողմից հարուցված և քննված քրեական գործերով դատարանների դատավճիռներով ու որոշումներով գույքի բռնագրավումից ու իրացումից ստացված միջոցները հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ իրացման ոչ ենթակա արժեքները` սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և նրա տեղական մարմիններին:

(1-ին կետը խմբ. 01.08.94 N 355)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվառումը, գնահատումն ու իրացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների նյութատեխնիկական և ֆինանսական վիճակն ապահովելու նպատակով նրանց հատկացվում է սույն որոշման 1-ին կետում նշված գույքի իրացումից պետական բյուջե մուտք եղած գումարների ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ու նրա տեղական մարմիններին հանձնված միջոցների արժեքների 15 տոկոսը: Նշված միջոցների օգտագործումն իրականացվում է բյուջետային միջոցների օգտագործման համար սահմանված կարգով` համաձայն հաստատված նախահաշվի:

Հատկացված միջոցների հաշվառումը և օգտագործման մասին հաշվետվությունը տարվում է պետական բյուջեով պահվող հիմնարկությունների և կազմակերպությունների համար սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 01.08.94 N 355)

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները և միջոցների արժեքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացվում են կիսամյակը մեկ անգամ, համաձայն համապատասխան նախարարության և պետական վարչության կողմից ներկայացվող հիշյալ ստորաբաժանումների կողմից կայացված որոշումների, ինչպես նաև նրանց վարույթում եղած գործերով դատարանի դատավճիռների ու որոշումների հիման վրա բռնագրավված գույքի,այդ թվում արժեքների գնահատության, պետական բյուջե, ինչպես նաև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և նրա տեղական մարմիններին հանձնված գումարների մասին ամփոփ տեղեկանքի:

(4-րդ կետը խմբ. 01.08.94 N 355)

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունն ամփոփ տեղեկանքը կազմում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումներից ստացված համապատասխան հաշվետվությունների հիման վրա, որոնք հաստատվում են գույքի բռնագրավման մասին վճիռ կամ որոշում կայացնող դատարանների և վերը նշված գույքի իրացումից առաջացած միջոցների բյուջե գանձումն ապահովող մարմնի կողմից:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել սույն որոշման 5-րդ կետում նշված հաշվետվության ձևը և նրա լրացման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատմանը:

7. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչությանը առաջնային իրավունք վերապահել դատարանների դատավճիռներով կազմակերպված հանցավոր խմբերից բռնագրավված ավտոտրանսպորտային, ռադիոէլեկտրոնային միջոցների, տեսաձայնագրման տեխնիկայի, էլեկտրոնային հաշվիչ սարքավորումների, կազմտեխնիկայի և այլ գույքի ձեռքբերման համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, N 592
16.12.1997, N 587 04.01.1998, N 592
01.08.1994, N 355 01.08.1994, N 592
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան