Գլխավոր տեղեկություն
Номер
N 236
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.04.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.1999
Дата вступления в силу
10.05.1999

040.0236.19.04.09

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

19 ապրիլի 1999 թվականի N 236

քաղ. Երևան

 

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՏՎՈՎՃԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի չորրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների նշանակման և վճարման կարգը (կցվում է):

2. Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը վճարվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 19-ի N 236 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների նշանակման եվ վճարման

 

1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ամենամսյա պատվովճարը նշանակվում և վճարվում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին (բացի նշված մասնակիցներին հավասարեցված անձանցից):

2. Անկախ հաշվառման պահից պատվովճարը նշանակվում և վճարվում է ընթացիկ տարվա հունվար ամսից:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն իրականացնում են իրենց համակարգի Հայրենական մեծ պատերազմի մասնակից կենսաթոշակառու վետերանների հաշվառում:

(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 448-Ն) 

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը սահմանված կարգով հաշվառված Հայրենական մեծ պատերազմի վետերանների թվի և պատվովճարի գումարի վճարման համար անհրաժեշտ ամսական ընդհանուր գումարի վերաբերյալ ցուցակներն ուղարկում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:

(4-րդ կետը փոփ. 15.05.08 N 448-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը ստացված ցուցակների տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի և ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում հայտ ընթացիկ ամսվա գումարների տրամադրման համար:

(5-րդ կետը փոփ. 15.05.08 N 448-Ն)

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը նշված գումարներն ստանալուց հետո ապահովում է յուրաքանչյուր ամիս պատվովճարների վճարումը կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:

(6-րդ կետը փոփ. 15.05.08 N 448-Ն)

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ըստ ցուցակների յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին տեղեկանք:

(7-րդ կետը փոփ. 15.05.08 N 448-Ն)

(հավելվածը փոփ. 15.05.08 N 448-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.05.2008, N 448-Ն 30.05.2008, N 236
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան