Գլխավոր տեղեկություն
Номер
N 580-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.25/39(629) Հոդ.647
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2008
Дата вступления в силу
05.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2008 թվականի N 580-Ն

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված Վարկային համաձայնագիրը (Սևանա լճի բնապահպանական ծրագիր), ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության համար Սևանա լճի ռազմավարական նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Սևանա լճի բնապահպանական վարկային ծրագրով կառուցված օբյեկտների շահագործման և պահպանման ծախսերի իրականացումն ապահովելու է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Ընդունել ի գիտություն, որ 2010 թվականից սկսած` կիրառվող սակագների անբավարարության մակարդակի հետևանքով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ենթավարկի սպասարկման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կսուբսիդավորի ենթավարկի պարտավորությունների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սկզբունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև ենթավարկային պայմանագրի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան