Գլխավոր տեղեկություն
Номер
N 908-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.09.2008-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.08.23/53(643) Հոդ.874
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.08.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2008
Дата вступления в силу
02.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2008 թվականի N 908-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը և 1973 թվականի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված ու 1979 թվականի հունիսի 22-ին Բոննում լրամշակված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 9-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` նրան վերապահելով նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ կողմերի և քարտուղարության հետ հաղորդակցման իրավասությունը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված գիտական մարմնի իրավասություն ունեցող միջգերատեսչական խորհրդի ստեղծումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 19

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 908-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան