Գլխավոր տեղեկություն
Номер
N 559-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.18/38(628) Հոդ.616
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2008
Дата вступления в силу
19.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2008 թվականի N 559-Ն

 

«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում հայկական կողմից համաձայնագրի իրականացման գործում իրավասու մարմին նշանակելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նշված փաստաթղթի ստորագրումից հետո դրանց իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կողմից լիազոր մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը` իրենց կանոնադրական գործառույթների շրջանակներում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 9
Երևան