Գլխավոր տեղեկություն
Номер
N 637-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.06.2008
Дата вступления в силу
26.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2008 թվականի N 637-Ա

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի նախագծման և տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կառավարման խորհրդի 2008 թվականի ապրիլի 21-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Էգիս ԲՍԵՕՄ Ինթերնեյշնըլ» («Egis-BCEOM International») ֆրանսիական կազմակերպությունը (պայմանագրային գինը` 1768382.67 ԱՄՆ-ի դոլար` ներառյալ խորհրդատվական ծառայությունների արժեքը` 1326287 ԱՄՆ-ի դոլար, ոչ ռեզիդենտային շահութահարկը` 147 365.23 ԱՄՆ-ի դոլար, ոչ ռեզիդենտային ավելացված արժեքի հարկը` 294 730.44 ԱՄՆ-ի դոլար):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 25
Երևան