Գլխավոր տեղեկություն
Номер
N 457-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2008
Дата вступления в силу
20.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 457-Ա

 

ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԱՆՑ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մեղրու շրջանի Լիճք գյուղի որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նախկին միջնակարգ հանրակրթական գիշերօթիկ դպրոցի և Գավառի մանկատան մի խումբ նախկին սաների` համաձայն հավելվածի, ընդգրկել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց տրամադրել աջակցություն` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 բաժնի 04 խմբի 01 դասի «05. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 457-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ` ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂԻ ՈՐԲ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԻ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԻ

 

NN
ը/կ
Ազգանունը, անունը, հայրանունը Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
1. Պելիխանովա Լյուբով Ալեքսանդրի 27.10.1971 թ.
2. Բեսչաստնի Նիկոլայ Ալեքսանդրի 23.09.1972 թ.
3. Զուև Դմիտրի Նիկոլայի 09.07.1972 թ.
4. Կորստելով Վադիմ Վալերիի 28.03.1972 թ.
5. Սեմյոնով Ռուսլան Լեոնիդի 07.06.1973 թ.
6. Վասիլևա Իրինա Մարկի 22.02.1973 թ.
7. Մոխով Ռաֆայել Ալեքսանդրի 09.04.1974 թ.
8. Եպիֆանով Վալենտին Ամիրանի 30.10.1974 թ.
9. Բաբայան Ջինա Ռոբերտի 05.11.1972 թ.
10. Գրիգորյան Աշոտ Սերգեյի 10.03.1981 թ.
11. Հովսեփյան Ռուզաննա Սարգսի 04.02.1971 թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան