Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 75-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.06.16/20(294) Հոդ.185
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.03.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.03.2008
Дата вступления в силу
26.06.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008176

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 մարտի 2008 թ.

թիվ 75-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 188 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժզ» կետը և 18-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգի մասին» թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգում» կատարել լրացումներ և փոփոխություն` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մարտի 27

Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

«ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 75-Ն որոշմամբ

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 25-ի

թիվ 75-Ն որոշմամբ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

------------------------- Տ. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 287-Ն հրամանով

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`

------------------------- Վ. Խաչատրյան

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձԵՎավորման ԵՎ օգտագործման կարգում» լրացումներ ԵՎ փոփոխություն կատարելու մասին
 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգի» (այսուհետ` Կարգ) 4.4 կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

1.1 «4.4.1. Բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող արժեթղթերը և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում ծանուցման հաշիվներից, եթե դրանց նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրացել է: Եթե դրանց նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված վաղեմության ժամկետն ավելի ուշ է, քան պարտապանի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչման ժամկետն է, ապա ծանուցման հաշիվներից արժեթուղթը և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում պարտապանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու պահից:»:

2. Կարգի 4.4 կետը լրացնել նոր 4.4.2 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

2.1 «4.4.2. « Նախորդ հաշվետու տարիներին համախառն եկամտից նվազեցրած արժեթղթերի և տոկոսների (կամ դրանց մի մասի) գումարով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում, իսկ այն գումարների գծով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում միայն այն դեպքում, երբ վերը նշված գումարների պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրանալու պահին կամ մինչ այդ բանկը հայց է ներկայացրել դատարան պարտքի վերադարձման պահանջի վերաբերյալ:»:

3. Կարգը լրացնել նոր` 4.7 կետով` հետևյալ բովանդակությամբ.

3.1.«4.7. Բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող և արդեն իսկ դուրս գրված արժեթղթերի, տոկոսների և (կամ) զեղչատոկոսի (կամ դրանց մի մասի) ներման (անհատույց զիջելու) դեպքում, բանկի համար այդ գումարները համարվում են մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված) և այդ գումարների չափով ավելացվում է բանկի հաշվետու տարվա համախառն եկամուտը:»: