Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 135-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.06.02/18(292) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.04.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
28.04.2008
Дата вступления в силу
23.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 ապրիլի 2008 թ.

  թիվ 135-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԵՎ ԹԻՎ 2 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 18 արձանագրություն) և քննարկելով «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2008 թվականի մարտի 26-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 1 և թիվ 2 մասնաճյուղերին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ՝ համապատասխանաբար «ք. Երևան, Ավան, Հ. Հովհաննիսյան թաղ. 24/7, ք. Երևան, Գայի պող. 16 և ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բաբաջանյան 18, հ. 143 խանութ-հանգստի համալիր» հասցեներում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2008 թ. ապրիլի 28
Երևան