Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2008-08.07.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2008.06.06/19(293) Հոդ.178
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
23.05.2008
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.05.2008
Дата вступления в силу
01.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.07.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 մայիսի 2008 թ.

ք. Երևան

 N 276-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 122.400 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 146.880 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 10.080 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 12.096 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը՝ 11.520 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 13.824 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին՝

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 7.60 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 9.12 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 16.40 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 19.68 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 5.10 դրամ՝ յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6.12 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2006 թվականի մայիսի 30-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 89-Ն որոշումը.

2) 2007 թվականի մայիսի 16-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 225-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2009, N 272-Ն 08.07.2009, N 276-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան