ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2008 թվականի N 511-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության` Սևան քաղաքի «Գագարին ավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսուցչի տան 6 բնակարանները (այսուհետ` գույք)` 365.94 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 2233000 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Սևանի քաղաքային համայնքին` այնտեղ բնակվող ընտանիքներին` համաձայն հավելվածի, որպես բնակելի տարածք անհատույց սեփականության իրավունքով` սահմանված կարգով հանձնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Սևանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` առաջարկելով համայնքի ղեկավարին գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց ՈՒ Ց Ա Կ
«ԳԱԳԱՐԻՆ ԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՏԱՆ 6 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Ազգանունը, անունը | Բնակտարածության հասցեն, սենյակների մակերեսները | Բնակտարածության պատկանելությունը | Սեփականության տեսակը | Անձնագրային տվյալները | Վերադաս մարմնի համաձայնությունը |
Այվազյան Թամարա | քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 3, 51.3 քառ. մ | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | ընդհանուր համատեղ սեփականություն | AE 0461444 | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 29.01.2008 թ. N Մ-1-1-43 գրություն |
Խաչատրյան Լեյլի | քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 6, 34.25 քառ. մ | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | ընդհանուր համատեղ սեփականություն | AC 0228068 | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 29.01.2008 թ. N Մ-1-1-43 գրություն |
Ճաղարյան Ելենա | քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 7, 50.86 քառ. մ | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | ընդհանուր համատեղ սեփականություն | AC 0228063 | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 29.01.2008 թ. N Մ-1-1-43 գրություն |
Հովհաննիսյան Ղարիբ | քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 8, 66.49 քառ. մ | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | ընդհանուր համատեղ սեփականություն | AA 0579721 | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 29.01.2008 թ. N Մ-1-1-43 գրություն |
Գրիգորյան Ժենյա | քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 9, 81.1 քառ. մ | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | ընդհանուր համատեղ սեփականություն | AG 0652485 | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 29.01.2008 թ. N Մ-1-1-43 գրություն |
Գալստյան Մանուշակ | քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 10, 81.94 քառ. մ | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | ընդհանուր համատեղ սեփականություն | AC 0228037 | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 29.01.2008 թ. N Մ-1-1-43 գրություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|