Գլխավոր տեղեկություն
Номер
N 901-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.08.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.08.27/54(644) Հոդ.890
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.08.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2008
Дата вступления в силу
28.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 901-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՓԱՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ալափարսի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.3 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ալափարսի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 14-ի N 901-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՓԱՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան