Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.23/47(637)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.06.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
20.06.2008
Дата вступления в силу
20.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-3610/2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-419(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան  

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                   Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

   

Վ. Աբելյանի

 

   

 Ս. Սարգսյանի

 

   

 Դ. Ավետիսյանի

   

 Հ. Ղուկասյանի

 

2008 թվականի հունիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Բդոյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անժելա Բդոյանի ընդդեմ Երվանդ Կրբաշյանի, երրորդ անձ Աջափնյակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխային արտերկիր դուրս գալու համար համաձայնություն տալուն պարտավորեցնելու, ալիմենտի բռնագանձման և ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Անժելա Բդոյանը պահանջել է Երվանդ Կրբաշյանին պարտավորեցնել տալու համաձայնություն` երեխային արտերկիր դուրս գալու համար, ինչպես նաև պահանջել է բռնագանձել ալիմենտի գումարը և Ե. Կրբաշյանին զրկել ծնողական իրավունքներից:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2008 թվականի որոշմամբ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռի` համաձայնություն տալու մասը բեկանվել է, փոփոխվել և այդ մասով հայցը մերժվել է: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Բդոյանը:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 19.05.2008 թվականի հաշտության համաձայնությունը և պահանջել են հաստատել այն:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

Ուսումնասիրելով 19.05.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հաստատել 19.05.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

ք. Երևան

 19.05.2008 թ.

 

Մենք` մի կողմից Երվանդ Կրբաշյանս, մյուս կողմից Անժելա Բդոյանս, այսուհետ միասին` Կողմեր, Անժելա Բդոյանի հայցով ընդդեմ Երվանդ Կրբաշյանի, երրորդ անձ` Աջափնյակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` Ե.Կրբաշյանին համաձայնություն տալուն պարտադրելու, ծնողական իրավունքներից զրկելու, ալիմենտի բռնագանձման պահանջի մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 08-1202 գործով 17.03.2008 թ. որոշման դեմ Անժելա Բդոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում գտնվելու ժամանակ, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1. Ես` Երվանդ Կրբաշյանս, կնքելով սույն հաշտության համաձայնությունը, տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ իմ երեխայի` Էրիկ Երվանդի Կրբաշյանի մայրը` Անժելա Բդոյանը, մինչև երեխայի չափահաս դառնալը, երեխայի բուժման, ինչպես նաև հանգստի, հոգևոր և ֆիզիկական զարգացման նպատակով արտերկիր տանելու կապակցությամբ յուրաքանչյուր անգամ կարող է առանց իմ կողմից առանձին համաձայնություններ ստանալու դիմել համապատասխան մարմինների, երեխայի համար ստանալ Հայաստանի Հանրապետությունից ելքի թույլտվությամբ անձնագիր /անձնագրեր/:

2. Ես` Անժելա Բդոյանս, պարտավորվում եմ, Երվանդ Կրբաշյանի կողմից սույն հաշտության համաձայնության 1-ին կետում նշված պարտավորությունը կատարելու համար մեր երեխային` Էրիկ Կրբաշյանին, մինչև արտերկիր տանելը, այդ մասին տեղեկացնել Երվանդ Կրբաշյանին` վերջինիս հայտնելով Է.Կրբաշյանին արտերկիր տանելու նպատակը, ժամանակահատվածը և այն վայրը, ինչպես նաև Երվանդ Կրբաշյանին նախապես տեղեկացնել երեխայի` Է.Կրբաշյանի, Հայաստանի Հանրապետություն վերադարձի օրվա և ժամի մասին:

3. Կողմերս համաձայն ենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 08-1202 գործով 17.03.2008 թ. որոշման` ծնողական իրավունքներից զրկելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասերով տրված լուծման հետ, ինչպես նաև համաձայն ենք, որ այդ մասերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2008 թ. որոշումը մնա օրինական ուժի մեջ:

4. Կողմերս պարտավորվում ենք, որ սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու ենք պատշաճ և կամավոր, իսկ Կողմերից որևէ մեկի կողմից սույն հաշտության համաձայնության պահանջները կամավոր չկատարվելու դեպքում, համաձայն ենք, որ այն կատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

5. Կողմերիս հաշտության համաձայնության հետևանքները հայտնի են, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանին խնդրում ենք այն հաստատել:

 

Երվանդ Կրբաշյան        ստորագրություն

 

Անժելա Բդոյան            ստորագրություն»:

 

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2008 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

  

Վ. Աբելյան

  

Ս. Սարգսյան

  

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան