Գլխավոր տեղեկություն
Номер
N 865-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.08.2008-26.09.2008)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2008
Дата вступления в силу
13.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2008 թվականի N 865-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի և Վաղարշապատ քաղաքի N 12 միջնակարգ դպրոցի` հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին ինն ամսում հատկացնել 115.0 մլն դրամ, որից`

1) Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը և պատուհանները փոխելու համար` 75.0 մլն դրամ.

2) Վաղարշապատ քաղաքի N 12 միջնակարգ դպրոցի հարթ տանիքը լանջավորի վերակառուցելու համար` 40.0 մլն դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարները հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կողմից աշխատանքների իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 12
Երևան