Գլխավոր տեղեկություն
Номер
N 26-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2008
Дата вступления в силу
18.01.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

17 հունվարի 2008 թվականի N 26-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 26-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման մասին» N 339 որոշման 10-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտատերերի կողմից չպահանջված գումարները մուտքագրելու և անհրաժեշտության դեպքում որոշման 10-րդ կետի համաձայն ապասառեցված հաշիվներից վճարումներ կատարելու համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. հունվարի 26
Երևան