Գլխավոր տեղեկություն
Номер
N 441-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.29/32(622) Հոդ.503
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2008
Дата вступления в силу
08.06.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 441-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելությունը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ տողի 4-րդ սյունակում «110.0» թիվը փոխարինել «343.2» թվով:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան N 5 հասցեում գտնվող շենքից 343.2 քառ. մետր ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) իրականացնել սույն որոշման 1-ին կետից բխող լրացուցիչ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

2) «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասին անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 19

Երևան