Գլխավոր տեղեկություն
Номер
N 1200-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.2005
Дата вступления в силу
19.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 oգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 oգոստոսի 2005 թվականի N 1200-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գույքը, այդ թվում` 904,97 քառ. մետր մակերեսով շենքը (քաղ. Վանաձոր, Աղայան 39Ա) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Էռնանի Առաքելյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0685481, տրված` 018-ի կողմից):

2. Սահմանել`

ա) Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 4082 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 1021 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 36706 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) 3 տարվա ընթացքում կատարել 25 մլն դրամի չափով ներդրում և մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ստեղծել 12 աշխատատեղ` յուրաքանչյուրը 35 հազ. դրամ աշխատավարձով.

գ) Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի ժամկետով:

(3-րդ կետը խմբ. 06.10.05 N 1887-Ն, 15.05.08 N 438-Ա)

4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան