Գլխավոր տեղեկություն
Номер
N 416
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.01.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
24.07.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1992 թվականի N 416

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 11.01.00 N 4)

2. (կետն ուժը կորցրել է 11.01.00 N 4)

3. Հաստատել արտասահմանյան գործուղման մեկնող քաղաքացիների համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների սակագները, համաձայն հավելվածի:

Որակավորման բարձրացման, վերապատրաստման և փոխանակման կարգով արտասահման մեկնող ուսանողների և ասպիրանտների նկատմամբ նշված սակագները կիրառվում են 50 տոկոս զեղչով:

(3-րդ կետն ուժը կորցրել է 26.05.93 թիվ 280 որոշմամբ)

4. Համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների համար վճարվող գումարները գանձվում են Հայաստանի Հանրապետության բյուջե:

(4-րդ կետն ուժը կորցրել է 26.05.93 թիվ 280 որոշմամբ)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 20-ի «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 2-ի «Աշխատողների արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների վճարման կարգի մասին» N 7 որոշումը» N 524 որոշման 5-րդ կետը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1992 թ.
հուլիսի 24-ի N 416 որոշման

 

Ս Ա Կ Ա Գ Ն Ե Ր

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

--------------------------------------------------------------------------------------

Ծառայության տեսակը

--------------------------------------------------------------------------------------

----------------------------------------Վճարումը (ռուբլի)

----------------------------------------

Անձնագրի և վիզայի հարցաթերթիկների լրացման
կարգի պարզաբանում և այլ խորհրդատվություն

100

Անձնագրի ձևակերպում` «բազմակի» ելքի թույլտվության
նշումով

2000

Անձնագրում միայն «բազմակի»
ելքի թույլտվության նշում

1500

Անձնագրի ժամկետի երկարաձգում

500

Անձնագրում երեխաների վերաբերյալ համապատասխան
նշումների կատարում

300

Դեսպանատների մուտքի վիզաներ ստանալու համար
նոտայի կազմում և մեքենագրում, փաստաթղթերի
ստուգում, ծրարում, առաքում դեսպանատներ, մուտքի
վիզաների լրացում, մուտքի (տարանցիկ) վիզաների
ժամկետների երկարաձգում

500

Օտարերկրյա պետությունների դեսպանությունների
հարցաթերթիկների թարգմանություն

100

Օտարերկրյա պետությունների դեսպանությունների
հարցաթերթիկների լրացում

200

Բոլոր գործերի շտապ ձևակերպում (գործերը ներկայացնելու համար սահմանված ժամկետների խախտումով)

 

Վճարման ենթակա գումարն ավելանում է 100 տոկոսով (նոտայի արժեքը)

Կազմակերպությունների դիմումներով օտարերկրյա
քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն
մուտքի-ելքի միանգամյա վիզայի ձևակերպում

 300

Կազմակերպությունների դիմումներով օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի-ելքի բազմակի վիզայի ձևակերպում`

6 ամիս ժամկետով

500

1 տարի ժամկետով

1000

Փաստաթղթերի վավերացում

50

(հավելվածն ուժը կորցրել է 26.05.93 թիվ 280 որոշմամբ)

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, N 416
04.10.1993, N 501 04.10.1993, N 416
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան