ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 401-Ա
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված N 3175-AM զարգացման վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկի և Սիեմենս ԱԳ (SIEMENS AG) ընկերության միջև կնքված պայմանագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, Երևան-375114, Զորավար Անդրանիկի 1, ՀՎՀՀ` 01522459) անվանմամբ` «Անվճար» նշմամբ` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Հաշիվ-ապրանքագիրը | ||||
համարը | ամսաթիվը | ապրանքների համառոտ նկարագրությունը | քանակը (հատ) | ընդհանուր արժեքը (եվրո) | |
1. | 7SA5225-6DB30-4FP4/FF, սերիական համարը` BF0710065318 | 31.10.2007 թ. | հոսանքային դիստանցիոն պաշտպանության ամբողջական բլոկ | 1 | 5982,5 |
2. | 7PA2742-0AA00-0, առանց սերիական համարի | 31.10.2007 թ. | արագագործ ռելե` 4 փոխանջատող կոնտակտով | 1 | 51,93 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|