Գլխավոր տեղեկություն
Номер
N 472-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2008-31.05.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.03/25(480) Հոդ.489
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2006
Дата вступления в силу
13.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 472-Ն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ, ԱԶԱՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի, գրանցամատյանի, ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեությունը հիմնավորող փաստաթղթերից փաստանշում կատարելու ձևերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` աշխատանք փնտրող` չզբաղված անձանց գործազուրկի կարգավիճակ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հարցման հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությանը տրամադրել տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի մասին:

4. (կետն ուժը կորցրել է 25.04.08 N 395-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 17
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի 
մարտի 23-ի N 472-Ն որոշման

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ, ԱԶԱՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն փաստաթղթերի ցանկով և կարգով սահմանվում է աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով (այսուհետ` աշխատանքի տեղավորման հարց) զբաղվածության պետական ծառայություն դիմող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և կարգավորվում են անձին հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքի տեղավորման հարցով դիմող (այդ թվում` բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող) անձի հաշվառումն իրականացնում է նրա փաստացի բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն):

(2-րդ կետը լրաց. 25.04.08 N 395-Ն)

3. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող անձի հաշվառումը կատարվում է տարածքային կենտրոնի տնօրենի կողմից կնքված ու ստորագրված հաշվառման գրանցամատյանում:


II. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌԵԼԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

4. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող` զբաղված անձը որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար ներկայացնում է`

ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

բ) սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք),

գ) կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթը:

(4-րդ կետը լրաց. 01.03.07 N 371-Ն)

5. Տարածքային կենտրոնն անձի դիմելու օրն աշխատանքի տեղավորման վերաբերյալ նրա պահանջները լրացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում (այսուհետ` հաշվառման քարտ), որից հետո անձի փաստաթղթերը վերադարձվում են:

Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում հաշվառման քարտի` սոցիալական քարտի համարը նշելու համար նախատեսված դաշտում կատարվում է նշում տեղեկանքի վերաբերյալ, իսկ տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:

(5-րդ կետը լրաց. 01.03.07 N 371-Ն)

6. Աշխատանք փնտրող` զբաղված անձը հաշվառումից հանվում է, եթե`

ա) տեղավորվել է հարմար աշխատանքի,

բ) տարածքային կենտրոն վերջին անգամ ներկայանալու օրվանից 6 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար,

գ) ներկայացրել է դիմում իրեն հաշվառումից հանելու մասին,

դ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) ազատազրկվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման,

զ) մահացել է:


III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌԵԼԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

7. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող անձը որպես աշխատանք փնտրող` չզբաղված հաշվառվելու համար ներկայացնում է`

ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

բ) սոցիալական քարտը կամ տեղեկանքը,

գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

դ) զինվորական գրքույկը` զինվորական ծառայություն անցած անձինք,

ե) կրթության մասին փաստաթուղթը` կրթություն ունեցողները:

(7-րդ կետը լրաց. 01.03.07 N 371-Ն, խմբ. 25.04.08 N 395-Ն)

8. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող հաշմանդամը, սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի կողմից տրված` հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանք:

9. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող այն անձինք, ովքեր չունեն բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում կամ բնակվում են մշտական կամ ժամանակավոր հաշվառման վայրից դուրս գտնվող այլ վայրում, սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոն են ներկայացնում նաև իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք փաստացի բնակության վայրի մասին:

10. Տարածքային կենտրոնն անձի դիմելու օրն աշխատանքի տեղավորման վերաբերյալ նրա պահանջները լրացնում է հաշվառման քարտում:

Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող` չզբաղված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձի ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեությունը հիմնավորող փաստաթղթերից կատարում է փաստանշում, որը հաստատվում է տարածքային կենտրոնի տնօրենի կողմից և համարվում հաշվառման քարտի անբաժանելի մասը:

11. Տարածքային կենտրոնն անձին հաշվառելուց հետո վերադարձնում է նրա կողմից ներկայացված` սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի:

Սոցիալական քարտից հրաժարվող անձի ներկայացրած տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:

(11-րդ կետը լրաց. 01.03.07 N 371-Ն, խմբ. 25.04.08 N 395-Ն)

12. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող` չզբաղված անձից փաստաթղթերն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմին` անձի աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարումների և կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ ստանալու մասին և`

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմին` անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

(12-րդ կետը խմբ. 25.04.08 N 395-Ն)

13. Աշխատանք փնտրող` չզբաղված անձին գործազուրկի կարգավիճակ է տրվում տարածքային կենտրոնի տնօրենի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 472-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 7 օրվա ընթացքում:

14. Հայաստանի Հանրապետության տարածքում այլ բնակության վայր տեղափոխված` աշխատանք փնտրող` չզբաղված, գործազուրկի կարգավիճակում գտնվող անձի գրավոր դիմումի հիման վրա նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնը նրան հանում է հաշվառումից և հաշվառման քարտի կնքված ու ստորագրված կրկնօրինակն ու նախկին հաշվառման քարտերից քաղվածքները (եթե նախկինում հաշվառված է եղել)` կից գրությամբ, ուղարկում է նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն` պահպանելով տեղափոխման պահին օրենքով սահմանված նրա իրավունքները:

15. Գործազուրկի կարգավիճակ ունեցող անձը հաշվառումից հանվում է օրենքով սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակի դադարեցման հետ միաժամանակ` բացառությամբ այն անձանց, ովքեր ճանաչվել են հաշմանդամ կամ լրացել է ապահովագրական կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով աշխատավարձի փոխհատուցման և այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ նյութական ծախսերի հատուցման ծրագրերում ընդգրկվածների` ծրագրի տևողությանը համապատասխան ժամկետով: Վերջիններս մնում են հաշվառման մեջ:

16. Աշխատանք փնտրող` չզբաղված անձը հանվում է հաշվառումից, եթե`

ա) դարձել է զբաղված` օրենքով սահմանված կարգով` բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի,

բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

գ) 6 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ չի ներկայացել տարածքային կենտրոն,

դ) տեղափոխվել է տարածքային կենտրոնի սպասարկման վայրից դուրս գտնվող այլ բնակության վայր,

ե) ներկայացրել է դիմում` իրեն հաշվառումից հանելու մասին,

զ) ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ,

է) ազատազրկվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման,

ը) մահացել է։

(հավելվածը լրաց., խմբ. 25.04.08 N 395-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի 
մարտի 23-ի N 472-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Զբաղվածության պետական ծառայություն դիմող անձին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով գործազուրկի կարգավիճակ է տրվում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`

ա) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

ա.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանք աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի) չստանալու մասին,

բ) սոցիալական քարտ կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը,

գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթ (աշխատանքային գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

դ) զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք),

ե) կրթության մասին փաստաթուղթ (կրթություն ունեցողները),

զ) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք փաստացի բնակության վայրի մասին բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունենալու կամ մշտական կամ ժամանակավոր հաշվառման վայրից դուրս բնակվելու դեպքում,

է) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկատվություն (տեղեկանք) անձի աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների և կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների մասին,

ը) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկատվություն (տեղեկանք) աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մասին:

(հավելվածը լրաց. 01.03.07 N 371-Ն, լրաց., խմբ. 25.04.08 N 395-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.04.2014, N 479-Ն 31.05.2014, N 472-Ն
25.04.2008, N 395-Ն 24.05.2008, N 472-Ն
01.03.2007, N 371-Ն 05.05.2007, N 472-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան