Գլխավոր տեղեկություն
Номер
N 640-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.11.2003-20.02.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.1147
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2002
Дата вступления в силу
23.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 նոյեմբերի 2002 թվականի N 640-Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման նպատակով`

1. Ստեղծել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով:

2. Հաստատել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` ապահովել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողովի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2002 թ.
նոյեմբերի 4-ի N 640-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի ստեղծման հիմնական նպատակը կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքները համակարգելն է, դրանց իրականացման համար անհրաժեշտ կարևորագույն հարցերը քննարկելը և սահմանված կարգով համապատասխան առաջարկություններ ու եզրակացություններ ներկայացնելը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝

ա) կենսաթոշակային ոլորտի պետական քաղաքականության և կենսաթոշակային օրենսդրության կատարելագործման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելը և սահմանված կարգով ներկայացնելը.

բ) կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն իրականացնելիս պետական կառավարման մարմինների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների բազմակողմանի համագործակցության ապահովումը.

գ) կենսաթոշակային համակարգը բնութագրող հիմնական չափանիշները սահմանելու, այդ համակարգը վերափոխելու ձևերը, եղանակներն ու փուլերը ճշգրտելու, ինչպես նաև նախապատրաստվող որոշումների նկատմամբ դրական հասարակական կարծիք ձևավորելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

դ) կենսաթոշակային համակարգի կատարելագործման հիմնական սկզբունքների և դրանց իրականացումն ապահովող օրենքների նախագծերի քննարկումը.

ե) կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և, անհրաժեշտության դեպքում, այդ գործընթացն ապահովող օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների իրականացման համար՝

ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, գիտական ու այլ կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և տվյալներ.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, հասարակական, քաղաքական, գիտական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է իր նիստերին.

գ) փորձագիտական և վերլուծական աշխատանքներ կատարելու համար ստեղծում է աշխատանքային խմբեր, որոնցում կարող են ընդգրկվել նաև հանձնաժողովում չընդգրկված՝ հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատանքային խմբերը գործում են հանձնաժողովի անդամի ղեկավարությամբ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կանոնադրությունն ու կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակում է հանձնաժողովի նախագահը՝ հանձնաժողովի անդամներից:

7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է հասարակական հիմունքներով:

8. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

գ) հրավիրում է հանձնաժողովի նիստերը:

9. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստեր կարող են անցկացվել հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստից մեկ շաբաթ առաջ:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող՝ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը:

Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ:

10. Հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական- տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2002 թ.
նոյեմբերի 4-ի N 640-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Մարգարյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Աբրահամյան

-  ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար

   

Ա. Վարդանյան

- ՀՀ սոցիալական ապահովության նախարար

   

Դ. Հարությունյան

- ՀՀ արդարադատության նախարար

   

Վ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

   

Ե. Զախարյան

- ՀՀ պետական եկամուտների նախարար

   

Ա. Կարապետյան

- ՀՀ  կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

   

Ֆ. Մուշեղյան

- ՀՀ  սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ

   

Տ. Սարգսյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

   

Է. Մուրադյան

- ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ

   

Գ. Թադևոսյան

- ՀՀ  Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Գ. Մինասյան

- ՀՀ  Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Ղազարյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

   

Մ. Հարությունյան

- ՀԱՄԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 10.10.03 N 489-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան