Գլխավոր տեղեկություն
Номер
N 1300-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.09.2005-15.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.917
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2002
Дата вступления в силу
19.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1300-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝

ա) առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը, սանիտարական նորմերի ու կանոնների մշակումը և հաստատումը.

բ) իր իրավասության սահմաններում համակարգի գործունեության կազմակերպումը, կառավարումը և ֆինանսավորումը.

գ) առողջապահության բնագավառին առնչվող օրենսդրական ու իրավական ակտերի նախագծերի մշակումը և ընդունված իրավական ակտերի նկատմամբ վերահսկողության ապահովումը.

դ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.

ե) բնակչության առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը.

զ) մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացման միջոցառումների իրականացումը.

է) բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը.

ը) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման կազմակերպումը.

թ) բժշկական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգի ներդրումը.

ժ) առողջապահության բնագավառում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ապահովումը.

ժա) բնակչության առողջական վիճակի ուսումնասիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման ծրագրերի մշակումը և իրագործումը.

ժբ) երեխաների և կանանց կեցության ու առողջության իրավիճակային վերլուծության ապահովումը, ոլորտի գերակա խնդիրների սահմանումը, նպատակային ծրագրերի մշակումը և ներդրումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) բժշկական օգնության կազմակերպման և բուժօգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակումը, ներդրման ապահովումը և դրանց նկատմամբ վերահսկողության կազմակերպումը.

բ) իր իրավասության սահմաններում լիցենզավորման և որակավորման գործընթացների կազմակերպումն ու լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու համապատասխան եզրակացություններ ներկայացնելը.

դ) առողջապահական կազմակերպությունները կազմակերպամեթոդական օգնությամբ ապահովելը.

ե) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական պատվերի տեղադրումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա նկատմամբ վերահսկողության իրականացումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում կնքված պայմանագրերի համաձայն բժշկական օգնություն իրականացնողների փաստացի կատարված աշխատանքների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման կազմակերպումը.

զ) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների՝ սահմանված կարգով ֆինանսավորման կազմակերպումը, դրանց հաշվապահական հաշվեկշիռների ընդունումն ու ամփոփումը.

է) բնագավառում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, գիտական նվաճումների ներդրումը, նյութատեխնիկական հագեցվածության, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

ը) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

թ) հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ծառայության) միջոցով՝

սանիտարական նորմերի ու կանոնների նկատմամբ վերահսկողությունը,

հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների մշակումն ու դրանց նկատմամբ վերահսկողությունը,

բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գործոնների հիգիենիկ հետազոտությունների կազմակերպումը,

վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

ժ) բնակչության առողջության բարելավմանը, հաշմանդամության և մահացության նվազեցման նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.

ժա) բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթության կազմակերպումը, այդ ուղղությամբ ծրագրերի մշակումն ու իրականացումը.

ժբ) մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի մշակումն ու միջոցառումների իրականացումը.

ժգ) մանկական և մայրական մահացության ցուցանիշների նկատմամբ հսկողության սահմանումն ու այդ ցուցանիշների իջեցման միջոցառումների իրականացումը.

ժդ) արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության միջոցառումների կազմակերպումը.

ժե) բժշկական կադրերի պատրաստման, մասնագիտացման շարունակական կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը.

ժզ) առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.

ժէ) պետական պատվերի շրջանակներում իրականացվող կենտրոնացված գնումներին մասնակցությունը և դրանց նկատմամբ վերահսկողությունը, իր իրավասության սահմաններում գնումների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման ապահովումը.

ժը) հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղորայքի տեսակների ու որակի նկատմամբ պետական վերահսկողության և դեղերի պետական գրանցման կազմակերպումը.

ժթ) դեղային պետական քաղաքականության մշակումը, իրականացումը և դեղագործական գործունեության նկատմամբ հսկողությունը.

ի) իր իրավասության սահմաններում համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության կառավարումը.

իա) իր իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված սուբյեկտների գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը, առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

իբ) իր իրավասության սահմաններում մարզային առողջապահական կազմակերպությունների (տարածքային կառավարման մարմինների առողջապահական ծառայությունների) գործունեության համակարգումը.

իգ) արտաքին կամ վարկային ֆինանսավորմամբ իրականացվող առողջապահական ծրագրերի և միջոցառումների համակարգումը.

իդ) իր իրավասության սահմաններում միջազգային պայմանագրերի մշակումը և դրանք ներկայացնելը.

իե) առողջապահության բնագավառում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը.

իզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը.

իէ) oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

իը) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը:

(8-րդ կետը լրաց. 20.01.05 N 22-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը՝

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) եռօրյա ժամկետում oրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ.

զ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում.

է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, նախարարության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.

ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժա) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժբ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ՝ կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

(26-րդ կետը խմբ. 20.01.05 N 22-Ն)

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՄԶԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

46. Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը համակարգում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում նախարարության աշխատանքները, նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գործունեությունը ու կատարում օրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Բժշկական օգնության կազմակերպման վարչություն

 

Առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչություն

 

Գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժին

 

Միջազգային կապերի բաժին

 

Իրավական ապահովման բաժին

 

Լիցենզավորման բաժին

 

Առաջին բաժին

 

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1. Պետական առողջապահական գործակալություն

 

Պետական առողջապահական գործակալության տարածքային մարմիններ

 

Արագածոտնի մարզային կենտրոն

 

Արարատի մարզային կենտրոն

 

Արմավիրի մարզային կենտրոն

 

Գեղարքունիքի մարզային կենտրոն

 

Լոռու մարզային կենտրոն

 

Կոտայքի մարզային կենտրոն

 

Շիրակի մարզային կենտրոն

 

Սյունիքի մարզային կենտրոն

 

Վայոց ձորի մարզային կենտրոն

 

Տավուշի մարզային կենտրոն

 

Երևանի քաղաքային կենտրոն

 

2. Պետական հիգիենիկ եվ հակահամաճարակային հսկողության տեսչություն

 

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններ

 

Արագածոտնի մարզային կենտրոն

 

Արարատի մարզային կենտրոն

 

Արմավիրի մարզային կենտրոն

 

Գեղարքունիքի մարզային կենտրոն

 

Լոռու մարզային կենտրոն

 

Կոտայքի մարզային կենտրոն

 

Շիրակի մարզային կենտրոն

 

Սյունիքի մարզային կենտրոն

 

Վայոց ձորի մարզային կենտրոն

 

Տավուշի մարզային կենտրոն

 

Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոն

 

Երևանի Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոն

 

Երևանի Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոն

 

Երևանի Շենգավիթի տարածքային կենտրոն

 

Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային կենտրոն

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոն

 

Երևանի Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոն

 

Օդային և գծային հաղորդակցության կենտրոն

 

Հայկական ատոմային էլեկտրակայանի կենտրոն

 

(Կառուցվածքը փոփ. լրաց. 21.11.02 N 1812-Ն, փոփ., լրաց. 01.09.05 N 1472-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

NN
ը/կ
 Գույքի անվանումը Քանակը Արժեքը
(դրամ)
 1  2  3  4
 1 Գրամեքենա «ԷՐԻԿԱ»  1  14158.80
 2 Գրամեքենա «Օպտիմա»  3  71332.20
 3 Գրամեքենա «Օլիմպիա»  1  10773.00
 4 Գրամեքենա «Դարո»  1  49248.00
 5 Գրամեքենա «Էրիկա»  1  24624.00
 6 Գրամեքենա «Ռոբոտրոն»  1  49248.00
 7 Գրամեքենա «Էրիկա»  1  24777.90
 8 Գրամեքենա «ՈՒնիսոն»  1  20353.30
 9 Գրամեքենա «Օպտիմա»  1  49555.80
10 Գրամեքենա «Ռոբոտրոն»  1  40706.50
11 Գրամեքենա «Ռոբոտրոն»  1  49555.80
12 Գրամեքենա «Յատրան»  1  61944.79
13 Գրամեքենա «Յատրան»  2  120349.80
14 Գրամեքենա «Օպտիմա»  1  22123.10
15 Գրամեքենա «Օրտեք»  1  13273.90
16 Գրամեքենա լատ. տառ.  1  35397.00
17 Գրամեքենա «Յատրան»  1  3917.60
18 Գրամեքենա «ՈՒկրաինա»  1  23085.00
19 Սառնարան «Սնայգե»  1  14066.50
20 Սառնարան «Սվյագա»  1  25308.80
21 Սառնարան «Սնեժինկա»  1  26547.70
22 Սառնարան «Զիլ-Մոսկվա»  1  32742.20
23 Սառնարան «Ապշերոն»  1  29641.10
24 Սառնարան «Արագած»  1  21238.20
25 Սառնարան «Սնեժինկա»  2  4917.00
26 Սառնարան «Չինար»  1  31411.00
27 Սառնարան «Չինար»  1  31164.70
28 Սառնարան «Սուպեր»  1  193000.00
29 Հեռուստացույց «Սլաուտիչ»  1  58843.70
30 Հեռուստացույց «Վիտյազ»  1  57073.80
31 Հեռուստացույց «Սադկո-380»  1  57073.80
32 Հեռուստացույց «Սլաուտիչ»  1  10003.50
33 Հեռուստացույց «Ռեկորդ»  1  3732.10
34 Մագնիտոֆոն «Մայակ»  2  45785.20
35 Մագնիտոֆոն «Էլ. 320»  1  13627.80
36 Սիստեմի պլատա  1  27000.00
37 Էլ. տաքացուցիչ «Էկպ»  2  22561.70
38 Էլ. տաքացուցիչ «Էկպ»  1  11927.20
39 Սարքավորում «ՈՒԴ-40»  1  175446.00
40 Կամուտատոր «ՈՒԴ»  1  87723.00
41 Կամուտատոր «ԿԴ»  1  24239.20
  Ընդամենը  47  1688898.69
42 ՈՒժեղացուցիչ սարք.  1  287508.30
43 Կոմուտատոր  1  22046.20
44 Կոմուտատոր  5  66946.50
45 Կրկնող լոկալ ցանց  1  400140.00
46 Կապի հանգույց «ԱՏՍ»  1  55556.00
47 Կոմուտատոր «ԿԴ-12»  1  36166.50
48 Կոնդիցիոներ 1500  5  160158.60
49 Կոնդիցիոներ «ԲԿ-2000»  4  123889.00
50 Կոնդիցիոներ  2  15890.20
51 Կոնդիցիոներ «ԲԿ-1500»  1  39140.12
52 Կոնդիցիոներ «ԲԿ 2000»  2  64122.40
53 Կոնդիցիոներ «ԲԿ 1120»  5  195703.10
54 Օդափոխիչներ  5  2172370.50
55 Օդափոխիչ «ՆԻՆԱ»  2  58000.00
56 Բազմացնող մեքենա  1  1217656.80
57 Բազմացնող մեքենա  1  1923.70
58 Բազմացնող մեքենա  1  28471.50
59 Բազմացնող մեքենա  1  700000.00
60 Բազմացնող մեքենա «Քանոն»  1  973000.00
61 Բազմացնող մեքենա «Քանոն»  1  698895.00
62 Ֆոտոպատճեհանող  1  3993219.80
63 Բազմացնող մեքենա սարք  1  469572.90
64 Ֆաքս  1  80797.50
65 Ֆաքս «Տետա»  1  230850.00
66 Ֆաքս «Մյուրետ»  1  8849.20
67 Ֆաքս  1  94200.00
68 Ֆաքս մոդեմ  1  71640.00
69 Ֆաքս հեռախոս «ԿԽՖ-230»  1  201000.00
70 Ֆաքս  1  479397.10
71 Ֆաքս «Սիմենս»  1  659566.12
72 Ֆաքս «Քանոն»  1  179915.00
73 Մոդեմ «Սմարտեմ»  1  19684.00
74 Համակարգիչ 286  2  3462750.00
75 Համակարգիչ 386  2  884925.00
76 Համակարգիչ 286  3  1129000.80
77 Համակարգիչ 386 և տպիչ  1  1259671.50
78 Համակարգիչ 386 և տպիչ  1  679468.50
79 Համակարգիչ 386  1  269325.00
80 Համակարգիչ 286 «ԻԲՄՊՍ»  1  703000.00
81 Համակարգիչ 286  2  304680.20
82 Համակարգիչ 486  1  460000.00
83 Համակարգիչ 386  1  273890.70
  Ընդամենը  69  23232987.74
84 Համակարգիչ 486  1  680000.00
85 Համակարգիչ 486  1  333333.00
86 Համակարգիչ  17  6268565.04
87 Մոնիտոր  17  2083482.60
88 Համակարգիչ  2  2903472.00
89 Համակարգիչ «Ֆիլիպս 120»  2  1285920.00
90 Համակարգիչ «Պենտիում 133»  1  559447.00
91 Համակարգիչ  3  1441276.80
92 Համակարգիչ «Պենտիում 166»  1  605640.00
93 Համակարգիչ «Ֆիլիպս»  3  3074754.00
94 Համակարգիչ  1  515111.50
95 Համակարգիչ  1  525465.50
96 Համակարգիչ  5  5491994.25
97 Համակարգիչ  7  4616962.84
98 Համակարգիչ  1  1314390.25
99 Համակարգիչ  8  8715544.64
100 Մոնիտոր  1  1319025.00
101 Համակարգիչ «Այ Բ Մ 3000L»  1  712273.50
102 Համակարգիչ 433 ՄՀԶ  1  712273.50
103 Համակարգիչ 64 ՄԲ  1  712273.50
104 Համակարգիչ 8.4 ԳԲ  1  712273.50
105 Համակարգիչ սերվեր  1  263805.00
106 Համակարգիչ Նուբուկ  1  1348100.00
107 Համակարգիչ  1  162570.00
108 Համակարգիչ  1  108380.00
109 Համակարգիչ  1  125475.00
110 Համակարգիչ  1  243855.00
111 Տպիչ` լայն  2  303952.50
112 Տպիչ ՍՊՖ  1  75609.00
113 Տպիչ ՍՊՖ Հ-80  1  27720.00
114 Տպիչ  6  1262878.20
115 Տպիչ  1  387922.08
116 Տպիչ ԼՋ ՀՊ 5L  1  296400.00
117 Տպիչ ԼՋ ՀՊ 5L  1  279722.40
118 Տպիչ  1  449964.00
119 Տպիչ` լազերային  3  590178.00
120 Տպիչ  1  247600.70
121 Տպիչ  4  1917588.40
122 Տպիչ  1  146068.60
124 Տպիչ  1  321354.10
125 Տպիչ  8  2591905.20
  Ընդամենը  115  56216022.25
126 Տպիչ ՀՊԼ 5110  1  215264.90
127 Տպիչ ՀՊ  1  685890.00
128 Տպիչ ՀԼ 1250  1  245354.20
129 Սիստեմնի բլոկ  1  624.00
130 Տպիչ 6ՊԿՕ  1  83333.00
131 ՅՈՒՊՍ ԲԱՍԿ 400 ՎԱ  1  114480.00
132 ՅՈՒՊՍ  9  1390764.60
133 ՅՈՒՊՍ ԲԱՍԿ 250 ՎԱ  1  85920.00
134 ՅՈՒՊՍ 400 ՎԱ  1  91492.00
135 ՅՈՒՊՍ 600 ՎԱ  1  149408.00
136 ՅՈՒՊՍ ԱԲՍ 300  5  271792.50
137 ՅՈՒՊՍ  6  395107.50
138 ՅՈՒՊՍ  2  295013.60
139 ՅՈՒՊՍ  8  615314.08
140 ՅՈՒՊՍ  3  712273.50
141 Դրոշմանիշ մեքենա  1  24239.20
142 Էկրան 5.8 x 2.45  1  8695.30
143 Էկրան պրոժեկտոր  1  229162.35
144 Ակումուլյատոր սարք  1  806051.25
145 Էլ. հաշվիչ «Օրտեքս»  1  2812.00
146 Էլ. հաշվիչ «ՍԻՏԻԶԵՆ»  8  100313.60
147 Կերոգազ «Ճապոնիա»  2  115425.00
148 Վառարան «Ալլադի»  15  225078.75
149 Դաշնամուր «Կոմիտաս»  1  151945.00
150 Էլ. հեռախոս ԿԽՏ-6161013  1  351000.00
151 Հեռախոս «ՍՈՆԻ»  2  46550.00
152 Հեռախոսակայան «ՊԱՆԱՍՈՆԻԿ»  1  369400.00
153 Հեռախոս «ՅԱԿՈԲՍ 818»  5  56947.00
154 Հեռախոս «Սիմենս»  1  479397.10
155 Թուղթ կտրող սարք  1  75795.70
156 Մոդեմ ՅՈՒՍՌ 33600  2  102360.00
157 Ցանցային քարտ  2  40320.00
158 Միացման լար «ՊԻԼՈՏ»  2  26800.00
159 Փոշեկուլ  1  50715.00
160 Վարդակ  5  89557.00
161 Վարդակ  8  168579.20
162 Սկաներ  1  130122.07
163 Միկրոկասետ ձայնագրիչ  1  36618.56
164 Ցանցային բաշխիչ սարք  1  60583.15
165 Կամերա ֆոտոապարատ  1  319773.67
166 Անվադողեր  5  155646.00
167 Գրատախտակ  1  120850.21
  Ընդամենը  114  9696849.69
168 Մոդեմ  2  36932.70
169 Կաբել  500  184665.00
170 Ցանցային բաշխիչ սարք «ՀՈՒԲ»  1  26380.50
171 Ցանցի միացման սարք  20  7386.40
172 ՍԴ ՌՈՄ  4  138864.00
173 Տպիչի միացման սարք  2  56894.00
174 Տպիչի միացման սարք  1  15747.00
175 Երկաթե ճաղերով դռներ  2  192000.00
176 Ծրագրային փաթեթ  1  741818.93
177 Էմբլեմա «Ընտանեկան բժշկի»  1  157065.00
178 Ծրագրային փաթեթ «ԻՐՏԵԿ»  1  262500.00
179 Ծրագրային փաթեթ «ԻՐՏԵԿ»  1  131250.00
180 ՍԴ «ՎՌԱԳԼԵՌ»  1  155991.00
181 Բազմացնող մեքենա «Քանոն»  1  1147200.00
182 Բազմացնող մեքենա «ԴՍ 1560»  3  2866325.28
183 Համակարգիչ Պ2331  1  473081.76
184 Տպիչ ՀՊ ԴԵՍԿՋԵՏ 640 Ս  1  63141.18
185 Համակարգիչ «Պենտիում III»  3  1715303.10
186 Տպիչ ՀԼ 1250  2  490708.00
187 ՅՈՒՊՍ ԱՊՍ 420/620 սմարտ  2  291190.00
188 Հեռուստացույց «Ֆիլիպս»  1  146329.00
189 Տեսամագնիտոֆոն «Ֆիլիպս»  1  120315.00
190 Մինի ԱՏՍ «Պանասոնիկ»  1  284529.00
191 Ցանցային քարտ «ԼԱՆԴՔԱՐՏ»  1  13700.00
192 Հեռախոս  1  15400.00
193 Հեռախոս  1  11000.00
194 Սայլակ` թղթապանակների  1  23385.00
195 Համակ. հիշող. սարք  1  77700.00
196 Հեռախոս «ՍՏԱՌԵՔՍ ՍԶ-1000»  1  11911681.00
197 Հեռախոս «ԼԿԴ 8 ԴՍ»  9  572199.30
198 Հեռախոս «ԼԿԴ 30-ԴՍ»  3  340893.90
199 Հեռախոս «ՋՍ-472 Լ»  90  1156772.70
200 Համակարգչային պրոյեկտոր LB-340  1  4046317.00
201 Համակարգիչ «ՊԵՆՏԻՈՒՄ II»  1  220800.00
202 Համակարգիչ «ՊԵՆՏԻՈՒՄ II»  1  220800.00
203 Կպիչ  1  195600.00
204 ՅՈՒՊՍ ԱՊՋ 500 ՎԱ  1  72800.40
205 Ֆաքս - մոդեմ 56.6 Կ Վոյսենտ  1  19599.60
206 Համակարգիչ  1  481040.40
207 Տպիչ ՀՊ Դեսկջետ 930 Ջ  1  117600.00
208 Մոնիտոր 17 «ՍՈՆԻ ՏՐԻՆԻՏՐՈՆ»  1  285600.00
209 Տեսախցիկ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ԾՋԴեոքարն  1  44799.60
  Ընդամենը  671  29533305.75
210 Պաշտպանիչ ապակի «Ռուսսկի»  1  28560.00
211 Բազմացնող մեքենա «ՔԱՆՈՆ»  1  1126220.00
212 Կոնդիցիոներ «ՍԱՄՍՈՒՆԳ ԱԿ»  2  1828893.00
213 Ավտոմեքենա «Վազ 21099»  2  9714000.00
214 Ավտոմեքենա «Գազ»  1  5945845.00
215 Ավտոմեքենա «ՎԱԶ 21213»  1  3654210.00
216 Դրամարկղ` չհրկիզվող  1  15928.60
217 Պահարան` երկաթյա  15  166833.90
218 Պահարան` երկաթյա  5  68985.70
219 Պահարան «Գորկի»  1  14689.70
220 Պահարան` կոմբինացված  1  66369.40
221 Գրապահարան  5  59113.00
222 Պահարան` ֆորտե  2  31149.60
223 Պահարան երկաթյա  2  26547.70
224 Պահարան  1  2193.10
225 Գրապահարան  6  726367.50
226 Մետաղյա ֆայլ կաբինետ  2  505767.00
227 Մետաղյա ֆայլ կաբինետ  1  65366.00
228 Գրապահարան  1  64800.00
229 Գրապահարան  1  239000.00
230 Գրապահարան  1  103002.00
231 Պահարան` ապակյա  4  212963.76
232 Պահարան  2  96042.48
233 Կահույքի մաս ՎՆ ԲԱԶԵ  1  5784.36
234 Պահարան` քարտի  1  19699.20
235 Բազկաթոռ` գերմանական  5  76873.00
236 Բազկաթոռ` խոլի  2  15659.30
237 Բազկաթոռ` հանգստի  1  15774.70
238 Բազկաթոռ  2  73271.80
273 Սեղան` համակարգչի համար  6  278731.98
274 Սեղան` նիստերի համար  1  168710.50
275 Սեղան` ամբիոնի վարիչի  2  241316.00
276 Գրասենյակային հավաքածու  1  103974.80
277 Գրասենյակային հավաքածու  1  27963.60
278 Հավաքածու /2 բազկաթոռ, է  3  13004.49
279 Ամբիոն  1  12650.60
280 Նկար «Նատյուրմորտ»  1  44246.20
281 Նկար «Սիրեն»  1  44246.20
282 Նկար «Պեյզաժ»  1  44246.20
283 Նկար «Նատյուրմորտ»  1  53095.50
284 Նկար «Ծաղկած ծառ»  1  53065.90
285 Գորգ 23  2  142649.90
  Ընդամենը  93  26197841.27
286 Բազմոց  1  76103.50
287 ՈՒղեգորգ  98  1235787.84
288 Տումբա  1  9110.90
289 Գրատախտակ  4  139893.60
290 Աթոռ` մուգ շականակագույն  15  225981.00
291 Աթոռ  3  44100.00
292 Աթոռ` ՄՈՒՆ  7  641095.00
293 Աթոռ  15  22033.00
294 Տաքացուցիչ  2  42024.00
295 Վարագույր  6  9618.72
296 Պահարան` երկաթյա  1  235000.00
297 Սեղան  6  215712.00
298 Աթոռ` փայտյա թիկնակով  10  91769.00
299 Գրապահարան` մետաղյա  8  512000.00
300 Հովացուցիչ  1  8000.00
301 Հովացուցիչ  1  8000.0
302 Մետաղյա պահարան  1  27600.00
303 Գրքեր  28  116000.08
304 Գրքեր  40  724900.00
305 Սեղանի կշեռք  1  77.00
306 Սեղան` ամսագրի  1  77.00
239 Բազկաթոռ  1  22207.80
240 Բազկաթոռ  14  127606.22
241 Բազկաթոռ  10  92032.20
242 Բազկաթոռ  1  10265.1
243 Բազկաթոռ 359  1  10265.10
244 Բազկաթոռ  3  2856.00
245 Բազկաթոռ  2  1292.50
246 Բազկաթոռ  8  559572.00
247 Բազկաթոռ  2  102612.00
248 Բազկաթոռ  2  153600.00
249 Բազկաթոռ  3  203568.30
250 Սեղան 6446  14  175168.98
251 Սեղան Ս-1  1  27317.20
252 Սեղան` կցորդ  1  55042.30
253 Սեղան` նիստի  1  21857.65
254 Սեղան` քարտերի  1  9072.00
255 Սեղան` հատուկ  1  66369.40
256 Գրասեղան-կցորդ  1  35397.00
257 Սեղան` ղեկավարի  1  42207.10
258 Սեղան` տնօրենի  1  355200.00
259 Սեղան 65/46  1  12512.00
  Ընդամենը  320  6669202.89
260 Սեղան` 3-դարականի  14  715606.50
261 Սեղաններ  2  69946.50
262 Սեղան` 3-դարականի  1  72636.75
263 Սեղան` մեծ  2  129600.00
264 Սեղան` լրագրային  1  57600.00
265 Սեղան  1  122000.00
266 Սեղան` անկյունային  1  189000.00
267 Սեղան` համակարգչի համար  1  75900.00
268 Սեղան  6  798240.00
269 Սեղան  2  154248.00
270 Սեղան  1  137860.00
271 Սեղան  1  133040.00
272 Սեղան  1  67484.20
307 Աթոռ` հարավսլավական  50  8681.40
308 Թուղթ կտրող գործիք  1  154.00
309 Գրամեքենայի լիսեռ  1  154.00
310 Պահարան` փոքր  2  308.00
311 Պահարան` միջին  1  154.00
312 Սեղան  1  77.00
313 Բազկաթոռ ֆիննական  13  2475.98
314 Ծաղկաման «Սևան»  3  924.00
315 Ծաղկաման  6  156.00
316 Ծաղկաման  6  769.80
317 Ամսագրի սեղան  9  2156.40
318 Սեղան` գրամեքենայի համար  6  1462.80
319 Սեղան  1  231
320 Բազկաթոռ  10  2002.00
321 Դրոշ  1  385.00
322 Բազկաթոռ «Վիլեց»  7  1386.00
323 Պահարան` երկաթյա  4  770.00
324 Պահարան` սեյֆ  4  1232.00
325 Բազկաթոռ` ֆիննական  8  2540.96
326 Բազկաթոռ` խոլի  14  5005.00
327 Սեղան  3  770.10
328 Սեղան` ամսագրի  4  770.10
329 Պահարան երկաթյա  11  1001.00
330 Գիշերային լամպ  5  154.00
331 Աթոռ` լեհական  34  2849.20
332 Պահարան` երկաթյա  1  154.00
333 Էկրան  1  77.00
334 Երկաթյա պահարան  1  77.00
335 Բազկաթոռ` փայտյա  1  154.00
  Ընդամենը  243  2761093.59
336 Էլ. տաքացուցիչ «Կվարց»  2  77.00
337 Լուսամփոփ  1  231.00
338 Էլ. պլիտա «Ռոսիա»  1  154.00
339 Աստիճան  2  77.00
340 Բազկաթոռ Հ-39  49  17709.58
341 Սեղան` գործիքների համար  1  77.00
342 Աթոռ  40  3850.00
343 Բաժակակալ  6  76.80
344 Սեղան  7  770.00
345 Տումբա  7  1386.00
346 Պահարան 249  4  616.00
347 Պահարան 252  2  308.00
348 Սեղան  1  77.00
349 Սեղան  1  77.00
350 Սեղան  1  77.00
351 Պահարան 244  1  308.00
352 Պահարան 249  3  462.00
353 Պահարան 250  2  154.00
354 Պահարան 252  1  154.00
355 Հեռախոս ԲԷՖ  5  1078.00
356 Բարձրախոս «Հրազդան»  16  1956.00
357 Պահարան 244  42  10548.72
358 Պահարան 250  65  6006.00
359 Պահարան 249  81  12158.10
360 Պահարան 252  66  9876.90
361 Պահարան 248  28  3686.20
362 Սեղան  47  5428.50
363 Սեղան  5  539.00
364 Սեղան` ամսագրի  10  1001.00
365 Տումբա  79  15499.80
366 Հեռախոս «ԲՌԵՏԵԿ»  14  3542.00
367 Բազկաթոռ  10  2310.00
368 Սեղան` ղեկավարի  1  154.00
369 Սեղան  1  77.00
370 Տումբա  2  385.00
371 Պահարան 245  1  308.00
372 Պահարան 249  1  154.00
373 Պահարան 252  3  462.00
374 Պահարան 122  2  462.00
375 Վարագույր  151  17775.72
376 Սեղան` ղեկավարի  1  154.00
377 Սեղան  1  77.00
  Ընդամենը  764  120281.12
378 Սեղան` ամսագրի  1  77.00
379 Տումբա 173  2  385.00
380 Բազկաթոռ 122  2  462.00
381 Բազկաթոռ 131  4  924.00
382 Տումբա  40  7854.00
383 Սեղան  12  1421.40
384 Տումբա  3  577.50
385 Սեղան` երկաթյա  2  231.00
386 Սեղանի լամպ  1  154.00
387 Պահարան` բժշկական  6  2155.80
388 Սեղան` բժշկական  2  462.00
389 Վարագույր  2  154.00
390 Վարագույր  1  77.00
391 Բազկաթոռ «Միկկո»  1  231.00
392 Սեղան` ամսագրի  1  77.00
393 Կախիչ` փայտյա  1  77.00
394 Սեղան  1  231.00
395 Տումբա  1  77.00
396 Հեռախոս «Տյուլպան»  1  154.00
397 Աթոռ` փափուկ  12  1386.00
398 Էլ. հաշվիչ ՄԿ-22  4  50820.00
399 Էլ. հաշվիչ ՄԿ-22  1  8470.00
400 Օդափոխիչ  2  23100.00
401 Ստենոֆոդոսկոպ  1  6930.00
402 Գրամեքենա «ՈՒկրաինա»  1  13090.00
403 Գրամեքենա «Լիստվիցա»  1  13090.00
404 Միկրոհաշվիչ  2  3850.00
405 Սեղան  1  9240.00
406 Սեղան` ղեկավարի  1  10010.00
407 Սեղան  1  14630.00
408 Ստաբիլիզատոր  4  27000.00
409 Էլ. հաշվիչ  3  35715.00
410 Պահարան` երկաթյա  1  1009.50
411 Կառնիզ (քիվ)  104  3744.00
412 Վարագույր  65  15501.20
413 Աթոռ` կիսափափուկ  26  1456.00
414 Օդափոխիչ  30  1971.20
415 Հեռախոս «Սպեկտոր»  5  423.50
416 Հեռախոս ՏԱ-900  17  1963.50
417 Հեռախոս «Տյուլպան»  10  1155.00
418 Անտեննա  1  77.00
419 Աթոռ` կիսափափուկ  154  9178.4
  Ընդամենը  521  269592
420 Սեղան` բժշկական  6  1155.00
421 Դիոպրոյեկտոր  1  385.00
422 Հաշվիչ մեքենա ՄԿ-59  1  308.00
423 Ուղեգորգ  50.20  4901.03
424 Սեղան` բժշկական  8  2184.00
425 Պահարան` երկաթյա  1  154.00
426 Տումբա  3  615.90
427 Պահարան` երկաթյա  1  231.00
428 Աթոռ` երկաթյա  1  77.00
429 Թախտ  1  154.00
430 Պահարան  12  2848.80
431 Ծածկոց` կիսաբրդյա  2  385.00
432 Հավաքածու «ՄԱԴ»  1  308.00
433 Ժամացույց  1  77.00
434 Պահարան  3  394.80
435 Տումբա  5  981.00
436 Աթոռ` հարավսլավական  1  173.60
437 Բազկաթոռ` 04-1  3  615.90
438 Աթոռ  1  59.60
439 Գրապահարան  1  17088.00
440 Գրասեղան  1  552.00
441 Կովռոլետ (ուղեգորգ)  12.45  68475.00
442 Ժալյուզի (շերտավարագույր)  4.83  62299.76
  Ընդամենը  121.48  164423.39
  Ընդամենը 3078.48  156550498.38

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան