Գլխավոր տեղեկություն
Номер
N 81
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.06.2001-08.05.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.126
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.02.2001
Дата вступления в силу
05.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2003

041.0081.01.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2001 թվականի N 81
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը վերակազմավորելու մասին» N 733, 2000 թվականի նոյեմբերի 15-ի «Երևանի քաղաքապետին լիազորություններ վերապահելու մասին» N 739 և 2001 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչություն ստեղծելու մասին» N 21 որոշումներին համապատասխան`

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են).

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 1-ի N 596 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշման հավելվածի «17. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

95

6 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

67 4 1».

որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «171.-րդ» կետով.

«171. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և
տեղեկատվայնացման գլխավոր վարչություն 28 2 -  »:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 121 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
փետրվարի 1-ի N 81 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք է բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ ու գանձապետական հաշիվ:

5. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

6. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության կառավարումը, պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) տրանսպորտի և կապի բնագավառներին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումն ու դրանք սահմանված կարգով ներկայացնելը.

գ) օրենքով նախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.

դ) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում գործող ու նոր ստեղծվող հեռահաղորդակցության ցանցերի, տրանսպորտային միջոցների և այդ բնագավառներում օգտագործող այլ սարքավորումների ու մատուցվող ծառայությունների սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպումը.

ե) տրանսպորտի կանոնների և այդ բնագավառի տեխնիկական միջոցների ու կառույցների օգտագործման և շահագործման կարգի սահմանումը.

զ) տրանսպորտի բնագավառում մոբիլիզացիոն ծրագրերի մշակումն ու արտակարգ իրավիճակներում գործող տրանսպորտային միջոցների գործունեության համակարգումը.

է) տրանսպորտի բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.

ը) տրանսպորտի բնագավառում աշխատողների սոցիալական պաշտպանվածության ու աշխատանքի անվտանգության պայմանների ապահովումը.

թ) իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպություններում տրանսպորտի և կապի բնագավառների շահերը ներկայացնելն ու դրանց պաշտպանությունը.

ժ) իր իրավասության սահմաններում երթևեկության կազմակերպման բարելավման, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը.

ժա) իր իրավասության սահմաններում բեռների փոխադրումների և օբյեկտների անվտանգության ու պահպանության կազմակերպման ապահովումը.

ժբ) մասնավորեցման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

ժգ) տրանսպորտի և կապի համակարգում զարգացման ու ներդրումների ծրագրերի, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, տարածքային, տրանսպորտային և կապի սակագնային քաղաքականության մշակումը.

ժդ) նախարարության համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը.

ժե) համակարգում փոխադրումների շուկայի ձևավորմանն աջակցությունը.

ժզ) տրանսպորտի և կապի բնագավառներում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի մշակումը և իրականացումը:

7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունը`

ա) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը.

բ) շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ մշակում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ցանցերի զարգացման ու դրանց կառավարման սխեմաները.

գ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրին համապատասխան ապահովում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը.

դ) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում իրականացնում է ներդրումային քաղաքականությունը.

ե) իրականացնում է իր կողմից տրված լիցենզիաների հաշվառումը և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

զ) կազմակերպում է նախարարության համակարգի կազմակերպությունների և հիմնարկների հաշվապահական ու հաշվետվության կատարելագործման աշխատանքները և դրանց հիման վրա կազմում ամփոփ հաշվապահական հաշվետվություն.

է) կազմակերպում է տրանսպորտի բնագավառում մասնագետների վերապատրաստման աշխատանքները.

ը) կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

8. Նախարարության համակարգը ներառում է կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն), Հայկական երկաթուղու դեպարտամենտը (այսուհետև` դեպարտամենտ), Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային տրանսպորտի, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու շահագործման հիմնարկները և կազմակերպությունները:

9. Նախարարությունը`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը.

բ) պետական կառավարման մյուս մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի ուսումնասիրման և դրանց լուծման համար.

գ) ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային պայմանագրեր.

ե) կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց վերապատրաստումը, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները.

զ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

է) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումներ, բողոքներ) ժամանակին քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

10. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարի տեղակալներին, վարչության պետին և դեպարտամենտի պետին ու նրանց տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

(10-րդ կետը փոփ. 15.02.01 N 124)

11. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

գ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների համար.

դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության, դեպարտամենտի, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու կարգադրությունները.

ե) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների, ինչպես նաև 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության, վարչության և դեպարտամենտի կանոնադրությունները, դրանց կենտրոնական ապարատների կառուցվածքները, աշխատողների և խորհուրդների անդամների թիվը, նախարարության կոլեգիայի անհատական կազմը.

է) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.

ժ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.

ժա) անհրաժեշտության դեպքում վարում է վարչության և դեպարտամենտի խորհուրդների նիստերը և հրավիրում արտահերթ նիստեր.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(11-րդ կետը խմբ. 15.02.01 N 124, փոփ. 26.04.01 N 329)

12. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:

13. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, դեպարտամենտի և վարչության ղեկավարները, նախարարության կենտրոնական ապարատի ու համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

14. Նախարարության կոլեգիան իր նիստերում, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, քննության է առնում գործունեության ու զարգացման հիմնական հարցերը, քննարկում դեպարտամենտի, վարչության, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության ստուգման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերը և նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, դեպարտամենտի, վարչության, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

15. Կոլեգիայի նիստերին մասնակցելու համար հրավիրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատողը, ինչպես նաև կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

(կանոնադրությունը փոփ., խմբ. 15.02.01 N 124, փոփ. 26.04.01 N 329)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
փետրվարի 1-ի N 81 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարության կենտրոնական ապարատի

 

Նախարարի աշխատակազմ

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Տեխնիկական քաղաքականության և ծրագրերի վարչություն

Ներդրումների և շինարարական ծրագրերի վարչություն

Իրավաբանական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Վերահսկողության տեսչություն

Փոխադրումների վարչություն

Կապի և տեղեկատվայնացման բաժին

Հաշվապահություն

Կադրերի բաժին

Հատուկ բաժին

Ընդհանուր բաժին

Ավտոտրանսպորտային տեսչություն

(կառուցվածքը լրաց. 31.05.01 N 403)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
փետրվարի 1-ի N 81 որոշմամբ

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարության կապի ԵՎ տեղեկատվայնացման գլխավոր վարչության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման մարմին է` գերատեսչության կարգավիճակով, ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

2. Վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Վարչությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Վարչությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ ու գանձապետական հաշիվ:

5. Վարչության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Վարչության խնդիրներն ու գործառույթները

 

6. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության պետական կառավարումը` ուղղված քաղաքացիների ու իրավաբանական անձանց, փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվական ծառայությունների մատուցման կարիքների բավարարմանը.

բ) իր իրավասության սահմաններում կապի և տեղեկատվայնացման բնագավառներում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

գ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառներին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումն ու իր իրավասության սահմաններում գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը.

դ) կապի և տեղեկատվայնացման բնագավառներում օրենքով նախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.

ե) փոստի և հեռահաղորդակցության կանոնների, հեռահաղորդակցության ցանցերի, տվյալ բնագավառի այլ միջոցների և կառույցների օգտագործման և շահագործման կարգի սահմանումը.

զ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում մոբիլիզացիոն ծրագրի մշակումը և արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության գործող ցանցերի և այլ միջոցների գործունեության համակարգումը.

է) հեռահաղորդակցության հանրային համակցված ցանցին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանների սահմանումը.

ը) հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման և կարգավորման, ինչպես նաև օգտագործման նորմերի կարգի ու պայմանների հաստատման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի պարտականությունների իրականացումը.

թ) բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատումը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ.

ժ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.

ժա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միասնական տեղեկատվական ցանցերի ու համակարգերի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգումը` ապահովել դրանց համատեղելիությունն ու համագործակցությունը միջպետական և այլ տեղեկատվական ցանցերի հետ.

ժբ) պետական տեղեկատվական ռեսուրսների հիման վրա քաղաքացիների, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համար տեղեկատվության ապահովման պայմանների ստեղծումը.

ժգ) տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների շուկայի ձևավորման աջակցությունը.

ժդ) տեղեկատվայնացման բնագավառի ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակումը.

ժե) փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառի աշխատողների սոցիալական պաշտպանվածության ու աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.

ժզ) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառների շահերը ներկայացնելն ու դրանց պաշտպանությունն իր իրավասության սահմաններում.

ժէ) տեղեկատվայնացման բնագավառում Հայաստանի Հանրապետության նախարարություններում և գերատեսչություններում տարվող աշխատանքների համաձայնեցումը, համակարգումը:

7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան վարչությունը`

ա) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը.

բ) շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ մշակում է Հայաստանի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման ցանցերի զարգացման հայեցակարգերը.

գ) իրականացնում է հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխումը և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրին համապատասխան աջակցում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացին.

ե) կապի և տեղեկատվայնացման բնագավառներում աջակցում է ներդրումային քաղաքականությանը.

զ) սահմանում է Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի թեման, տպաքանակը, գործողության ժամկետները, կազմակերպում դրանց հրապարակումն ու տարածումը, ինչպես նաև իրականացնում փոստային համակողմանի (ունիվերսալ) ծառայություններ մատուցող փոստային օբյեկտների ինդեքսավորումը.

է) հաստատում է փոստային վճարումների, փոստային ծրարների և բացիկների նմուշները, սահմանում անվանագներն ու տպաքանակները, կազմակերպում դրանց հրատարակումը և տարածումը.

ը) ապահովում է վարչության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունների ստացումը, կազմում է ամփոփ հաշվետվություն և ներկայացնում նախարարություն.

թ) կազմակերպում է կապի և տեղեկատվայնացման բնագավառներում մասնագետների պատրաստման աշխատանքները.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ ու գործառույթներ:

 

III. Վարչության աշխատանքի կազմակերպումը

 

8. Վարչությունը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

9. Վարչությունն ապահովում է`

ա) գիտական հետազոտությունների անցկացման, տեղեկատվության հավաքման, մշակման, տարածման և այլ երկրների հետ համագործակցության գործընթացների համակարգումը.

բ) համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանումը, համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների համակարգումը.

գ) իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար խորհուրդների, հանձնաժողովների և խմբերի ստեղծումը.

դ) քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումներ, բողոքներ) ժամանակին քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` վարչության գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

(9-րդ կետը խմբ. 15.02.01 N 124)

10. Վարչությունն իր համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա:

11. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ:

12. Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու վարչության պետի հետ:

13. Վարչության պետը`

ա) ղեկավարում է վարչությունն ու համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է սույն կանոնադրությամբ սահմանված վարչության խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է վարչության համակարգի հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև կապի և տեղեկատվայնացման ծառայություններից օգտվող բոլոր իրավաբանական անձանց ու քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ընդհանրացնում է վարչության համակարգում օրենսդրական ակտերի կիրառումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած ճանաչում համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների այն հրամանները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը.

զ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և խորհրդի անդամների թիվը.

է) սահմանում է վարչության պետի տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

ը) իր բացակայության ժամանակ պարտականությունների կատարումը հանձնարարում է տեղակալներից մեկին` վարչության պետի հրամանով.

թ) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը:

(13-րդ կետը փոփ. 15.02.01 N 124)

14. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), նրա տեղակալները` ի պաշտոնե, վարչության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները: Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը` վարչության պետի ներկայացմամբ:

(14-րդ կետը խմբ. 15.02.01 N 124)

15. Վարչության խորհուրդն իր նիստերում, որոնք հրավիրվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, քննության է առնում համակարգի զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, որոշումների կատարման, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերը, լսում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները: Վարչության որոշումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:

16. Խորհրդի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, լուծում չստանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին:

17. Վարչության խորհրդի առանձին նիստեր կարող է վարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը, որն իրավունք ունի նաև հրավիրելու և վարելու վարչության խորհրդի արտահերթ նիստեր:

18. Վարչության խորհրդի նիստերի անցկացման ժամանակացույցը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պահանջով անցկացվող վարչության խորհրդի նիստերի օրակարգն առաջարկում է նախարարը:

(կանոնադրությունը խմբ., փոփ. 15.02.01 N 124)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
փետրվարի 1-ի N 81 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարության կապի ԵՎ տեղեկատվայնացման գլխավոր վարչության կենտրոնական ապարատի

 

Վարչության պետի աշխատակազմ

Կապի վարչություն

Տեղեկատվայնացման վարչություն

Հակամենաշնորհային քաղաքականության և լիցենզավորման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Հատուկ բաժին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.04.2003, N 193-Ն 08.05.2003, N 81
31.05.2001, N 403 22.06.2001, N 81
26.04.2001, N 329 28.05.2001, N 81
15.02.2001, N 124 12.03.2001, N 81
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան