Գլխավոր տեղեկություն
Номер
N 245-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2008
Дата вступления в силу
14.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2008 թվականի N 245-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

1) կրակատար քուղ ՕՇԱ

800 000 (ութ հարյուր հազ.) մետր.

2) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` «Իմպուլս» վերգետնյա հանքավայրի համար.

3) սարք ՈՒՆՍ-ՊԱ-0-100 մ

400 (չորս հարյուր) հատ.

4) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»

ա. ամոնիտ 6ԺՎ Դ-32 պատրոնացված

600 000 (վեց հարյուր հազ.) կգ,

բ. ամոնիտ 6ԺՎ փոշիացված

600 000 (վեց հարյուր հազ.) կգ.

5) պայթուցիկ նյութ փաուերջել 32*225 մմ

400 000 (չորս հարյուր հազ.) կգ.

6) պայթուցիկ նյութ փաուերջել 50*225 մմ

100 000 (հարյուր հազ.) կգ.

7) պայթուցիկ նյութ ԱՆՖՈ

200 000 (երկու հարյուր հազ.) կգ.

8) պայթուցիկ նյութ Տրոյան

ա. տրոյան (Պրիլ, Անֆո ՊՍ)

200 000 (երկու հարյուր հազ.) կգ,

բ. տրոյան ՏՋ (Սպլիտ) 32 մմ

300 000 (երեք հարյուր հազ.) կգ,

գ. տրոյան 100 (Սպլիտ) 50 մմ

100 000 (հարյուր հազ.) կգ:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան