ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2008 թվականի N 289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր) դրույթներն ու պահանջները, հաշվի առնելով «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված առաջարկը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված Մաստեր Պլանը հաստատելու մասին» N 392-Ն որոշմամբ հաստատված «Զվարթնոց» օդանավակայանի Մաստեր Պլանում փոփոխություններ կատարելու մասին և, որ այդ փոփոխություններն ուղղված են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ներկայիս սպասարկումների որակի բարձրացման ու նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային համալիրի կառուցմանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` կառավարիչ) կողմից ներկայացված Մաստեր Պլանի փոփոխությունները` դրա երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների մասով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`
1) «Զվարթնոց» օդանավակայանի կառավարչից պահանջել սույն որոշման 1-ին կետով հաստատված Մաստեր Պլանի փոփոխություններով պայմանավորված «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ֆինանսատնտեսական շարժը ներառել 2008 թվականի ընթացքում առաջիկա 5 տարիների համար ներկայացվող Մաստեր Պլանի նախագծում.
2) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կոնցեսիոն պայմանագրի 2002 թվականի մայիսի 17-ի լրացման հավելված I-ում նկարագրված հողերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ:
3. Սահմանել, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների վերակառուցման նախագծային փաստաթղթերի մշակման ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումն ու հաստատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան
ԵրԵՎան, Հայաստանի Հանրապետություն
«Շիրակ» օդանավակայան
Գյումրի, Հայաստանի Հանրապետություն
Օդանավակայանի Մաստեր Պլան
ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՄ
Դեկտեմբեր 2007
Ց Ա Ն Կ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆ II ՓՈՒԼ
3.1. Ընդհանուր նկարագրություն
3.1.1. Նոր ուղևորային համալիրը
3.1.1.1. Անհրաժեշտ միջոցների վերլուծության և տարածքի համեմատությունը
3.1.1.2. Ուղևորային համալիրի III փուլը
3.1.2. Շենք տանող ճանապարհները և ավտոկանգառը
3.1.3. Հակասեյսմիկ կառույցը
3.2. Ենթակառուցվածքը և ծառայությունները
3.2.1. Օդափոխությունը և ջեռուցումը
3.2.2. Էլեկտրականությունը
3.2.3. Հեռախոսային և տեղեկատվական ցանցերը
3.2.4. Խմելու ջրի և կոյուղու համակարգը
3.2.5. Անձրևաջրերի հեռացման համակարգը
3.2.6. Հակահրդեհային համակարգը
3.3. Օժանդակ օդանավակայանային կառույցները և այլ ներդրումներ
3.3.1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր նախագահական համալիրը
3.3.2. Հակահրդեհային կայանը
4. ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
4.1. Ամփոփ տեղեկատվություն օդանավակայանի մասին
4.2. Առկա պայմանները
4.3. Նպատակները և խնդիրները
4.4. Աշխատանքների ծավալը
4.5. Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կատարված աշխատանքները
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պայմանագիր կնքեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ Հայաստանի ամենամեծ օդանավակայանը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, երեսուն տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի X գլխի` «Կառավարիչը կմշակի Մաստեր Պլան և այն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը», «Մաստեր Պլանը կվերանայվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ և կերկարացվի մինչև երեսուն տարվա ավարտը: Մաստեր Պլանը կարող է վերանայվել Կառավարչի խնդրանքով 12.9-րդ բաժնով նախատեսված կարգով կամ ելնելով օդանավակայանի փոփոխված կարիքներից»:
Ուստի, հաշվի առնելով 2006 թվականի համեմատ 2007 թվականին ուղևորահոսքի և օդանավերի շարժի զգալի աճը (25 %) (տես ստորև նշված աղյուսակներ 1-ը և 2-ը) և այն հանգամանքը, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը` Կառավարիչը նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Մաստեր Պլանի երկրորդ լրացումը:
Աղյուսակ 1. Օդանավակայանի 2005 ԵՎ 2006 թվականների վիճակագրական տվյալների համեմատականը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԵԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ | Տարբերությունը 06/05 | |||
2005 | 2006 | n | % | |
Ժամանող օդանավեր | 6,895 | 6,743 | -152 | -2 |
Մեկնող օդանավեր | 6,897 | 6,746 | -151 | -2 |
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՐԺԸ | 13,792 | 13,489 | -303 | -2 |
Ժամանող ուղևորներ | 549,067 | 562,873 | 13,806 | 3 |
Մեկնող ուղևորներ | 570,610 | 562,835 | -7,775 | -1 |
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ | 1,119,677 | 1,125,708 | 6,031 | 1 |
Ներմուծված բեռներ | 4,499.5 | 4,842.5 | 343 | 8 |
Արտահանված բեռներ | 2,807.1 | 4,017.2 | 1,210 | 43 |
ԲԵՌՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ (տոննա) | 7,306.6 | 8,859.6 | 1,553 | 21 |
Արտահանված փոստ | 291.8 | 350.1 | 58 | 20 |
Ներմուծված փոստ | 74.4 | 76.0 | 2 | 2 |
ՓՈՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ (տոննա) | 366.2 | 426.0 | 60 | 16 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՌԵԼԻՔԻ ՔԱՆԱԿԸ (տոննա) | 35,076.0 | 35,802.0 | 726 | 2 |
Աղյուսակ 2. Օդանավակայանի 2006 ԵՎ 2007 թվականների վիճակագրական տվյալների համեմատականը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԵԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ | Տարբերությունը 07/06 | |||
2006 | 2007 | n | % | |
Ժամանող օդանավեր | 6.743 | 7.957 | 1.214 | 18 |
Մեկնող օդանավեր | 6746 | 7.953 | 1.207 | 18 |
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՐԺԸ | 13.489 | 15.910 | 2.421 | 18 |
Ժամանող ուղևորներ | 562.873 | 688.289 | 125.416 | 22 |
Մեկնող ուղևորներ | 562.835 | 698.792 | 135.957 | 24 |
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ | 1.125.708 | 1.387.081 | 261.373 | 23 |
Ներմուծված բեռներ | 4.842,5 | 6.066,0 | 1.224 | 25 |
Արտահանված բեռներ | 4.017,2 | 3.441,3 | -576 | -14 |
ԲԵՌՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ (տոննա) | 8.859,6 | 9.507,3 | 648 | 7 |
Արտահանված փոստ | 350,1 | 417,6 | 68 | 19 |
Ներմուծված փոստ | 76,0 | 73,4 | -3 | -3 |
ՓՈՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ (տոննա) | 426,0 | 490,9 | 65 | 15 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՌԵԼԻՔԻ ՔԱՆԱԿԸ (տոննա) | 35.802,0 | 45.715,0 | 9.913 | 28 |
2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սույն երկրորդ լրամշակումն անդրադառնում է նախագծերի և ժամանակացույցի առումով որոշ կարևոր փոփոխությունների:
Որոշ էական հարցեր, ինչպես օրինակ ուղևորային համալիրի նախագծի և շինարարական փոփոխությունները մեծապես ազդում են Մաստեր Պլանի վրա: Համալիրի III փուլը 2012 թվականին իրագործելու փոխարեն իրականացվելու է ներկայումս:
Սույն լրամշակումը ներառում է ներկա և ապագա զարգացումները`
մանրամասնելով մինչև Մաստեր Պլանի II փուլի ավարտի (2010 թվականի դեկտեմբերի) համար պլանավորված նախագծերը:
2010 թվականի դեկտեմբերից հետո պլանավորված զարգացումները կընդգրկվեն Մաստեր Պլանի հաջորդ լրամշակումների մեջ:
Օդանավակայանի Մաստեր Պլանի երկրորդ լրացումը կազմված է այնպես, որ արտացոլի օդանավակայանի զարգացման II փուլը:
3. ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆ II ՓՈՒԼ
3.1. Ընդհանուր նկարագրություն
Մաստեր Պլանի II փուլ: 6-9-րդ տարիներ` 2007-2010 թվականներ: Մաստեր Պլանի II փուլը ներառում է չորս կարևոր տարիներ` 2007 թվականի սկզբից, որը կոնցեսիոն կառավարման 6-րդ տարին է մինչև 2010 թվականը:
Սա կարճ փուլ է, որով ավարտին են հասցվում օդանավակայանի զարգացման գլխավոր բաղադրիչները: II փուլի առաջնահերթ խնդիրը նոր ուղևորային համալիրի III փուլի իրագործումն է` ներառյալ համալիրի մուտքն առաջին հարկից, ճանապարհային համակարգը, կայանատեղերը և հակահրդեհային կայանի վերազինումը:
2007-2010 թվականների ընթացքում ներդրումների նախատեսվող ընդհանուր գումարը կկազմի 158 մլն ԱՄՆ-ի դոլար:
Նախատեսված ներդրումների կարճ ներկայացումը`
Կայանատեղի և ճանապարհներ* |
20 միլիոն |
Գլխավոր շենքի կառույց* |
31 միլիոն |
Տեղադրումներ* |
27 միլիոն |
BHS համակարգ* |
10 միլիոն |
Շինարարական աշխատանքներ* |
42 միլիոն |
Գլխավոր հրշեջ կայանի վերանորոգում |
1.15 միլիոն |
3 նոր հրշեջ մեքենա |
3.6 միլիոն |
Երկրորդ հրշեջ կայան |
0.35 միլիոն |
Նոր բնակելի շենքեր |
9.5 միլիոն |
Նոր նախագահական տերմինալ |
2.5 միլիոն |
Քանդման աշխատանքներ |
1 միլիոն |
Վառելանյութ |
3 միլիոն |
Պահեստներ |
1 միլիոն |
Սիստեմ + անվտանգություն |
1.9 միլիոն |
Ավտոտնտեսական մեքենաներ |
2 միլիոն |
Անգար |
2 միլիոն |
*Կայանատեղի և ճանապարհներ. ներառում է վիադուկ կամուրջը, բոլոր արտաքին ճանապարհները և 3 մակարդակի փակ կայանատեղիները` բոլոր տեղադրումներով` ներառյալ լուսավորումը, հակահրդեհային ապահովությունը, սանիտարական հիգիենան, ֆիրմային ցուցանակները և այլն:
*Գլխավոր շենքի կառույց. ներառում է էքսկավացիան, ամբողջ ամրացման կոնկրետ աշխատանքները և ամբողջությամբ գլխավոր մետաղյա կառույցը:
*Տեղադրումներ. ներառում է HVAC (օդափոխում և ջեռուցում) համակարգի, հակահրդեհային համակարգի, սանիտարահիգիենիկ համակարգի, տվյալների ցանցի համակարգի և այլնի հատկացումն ու տեղադրումը:
*BHS (ուղեբեռի ստացում) համակարգ. ներառում է ամբողջական BHS արտասահմանյան համակարգի հատկացումն ու տեղադրումը:
*Շինարարական աշխատանքներ. ներառում է ընդհանուր շինարարական աշխատանքները և ներքոհիշյալի ապահովումն ու տեղադրումը`
Ապակիների աշխատանքները
Ֆասադի աշխատանքները
Կտուրի աշխատանքները
Սեյսմիկ իզոլյատորները
Պատերը, հատակները և առաստաղները
Լույսերի համակարգը
Լանդշաֆտի աշխատանքները
Վերելակներն ու էսկալատոները
Սանիտարահիգիենիկ սարքավորումները
FID-երը (տեղեկատվական համակարգ)
Կահույքը
Ճանապարհի ցուցանակները և նշանները
Փականագործական աշխատանքները և այլն:
3.1.1. Նոր ուղևորային համալիրը
Նոր ուղևորային համալիրի III փուլով նախատեսվում է չվերահսկվող գոտու նոր շինության կառուցումը, որն ընդգրկված է Մաստեր Պլանի II փուլի մեջ:
Համալիր մեկում առկա են ուղևորների սպասարկման գոտիների ճկուն կիրառման համար լուրջ խոչընդոտներ: Համալիրում հնարավոր չէ ընդլայնել ապագա հաշվառման կետերի գոտին և այն աշխատում է իր գործառնական հնարավորությունների առավելագույն չափով:
Հաշվառման կետերի մոտ հերթի գոտիները բավականաչափ մեծ չեն և չկա դրանք ընդլայնելու հնարավորություն: Բացի դրանից, մեկնման գոտու հասարակական տարածքները նույնպես չափազանց փոքր են և խանգարում են հաշվառման գործընթացին:
Ուղեբեռի անվտանգության ստուգման գործառույթը ևս ունի սահմանափակումներ և բավականաչափ ճկուն չէ բարելավվելու և միջազգային պահանջներին համապատասխանելու համար:
Հանրային ծառայությունների և կոմերցիոն գոտիների ենթակառուցվածքները բավականաչափ չեն ուղևորների նվազագույն հարմարավետությունն ու սպասարկումն ապահովելու համար: Մեկնման սրահի կորի առջևի մասը սահմանափակ հնարավորություններ ունի և վերջինիս շրջանաձև դիրքը խանգարում է դրա արդյունավետությանը: Որոշ տեսակի մեքենաների համար բավարար տարածք չկա, ինչպես նաև չկա ավտոբուսների և տաքսիների համար համապատասխան տարածք:
Ներկայիս ուղևորափոխադրումների ծավալի և շենքի խիստ սահմանափակ հնարավորությունների առումով համալիր 1-ը չի համապատասխանում ԻԱԹԱ-ի (Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիա) ծառայությունների չափանիշներին:
Այս ամենի պատճառով որոշվել է, որ լավագույն լուծումը համալիր մեկը նոր շենքով փոխարինելն է, որում կտեղակայվեն պատշաճ մակարդակի ծառայություններով գործառնական բոլոր գոտիները, որոնք հեշտությամբ կհարմարվեն ապագա ընդլայնումներին և շահագործման ու անվտանգության միջազգային պահանջների հետագա փոփոխություններին:
Այս փուլի ընթացքում կկառուցվի չվերահսկվող գոտու նոր շինություն, որը կօժանդակի II փուլի ընթացքում կառուցված վերահսկվող գոտու համալիրին: Նոր շինությունն ամբողջովին կփոխարինի ներկայիս համալիր մեկին` ընդգրկելով այն բոլոր գործառույթները, որոնք նախկինում իրականացվում էին համալիր մեկում:
3.1.1.1. Անհրաժեշտ միջոցների վերլուծության և տարածքի համեմատությունը
III փուլի հիմնական գործառույթների համար պահանջվում է նվազագույն տարածք և որոշ քանակի շահագործման միավորներ:
Չնայած այս փուլը բաղկացած է միայն մի քանի որոշակի գործառույթներից, ստորև նշված են բոլոր գործող գոտիները: Դրանց պահանջները ներկայացված են անհրաժեշտ միջոցների վերլուծության և նախատեսվող տարածքների ու ճարտարապետական նախագծի միավորների համեմատության տեսքով:
Նախագծի բոլոր չափանիշները համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին կամ գերազանցում են դրանց:
Ենթահամակարգերը | Անհրաժեշտ չափանիշները | Նախատեսվող չափանիշները | ||
քառակուսի մետրը |
միավոր- ները |
քառակուսի մետրը |
միավոր- ները | |
Հաշվառման սեղաններ | 23 | 42 | ||
Հաշվառման սրահ | 900 | 3,600 | ||
Մեկնման սրահ | 2, 050 | |||
Անվտանգության վերահսկման կետեր | 4 | 4 | ||
Անվտանգության սրահում հերթի հատված | 180 | 500 | ||
Մեկնման սահմանապահ վերահսկման կետեր | 9 | 12-24 | ||
Մեկնման սահմանապահ վերահսկման գոտի | 180 | 600 | ||
Մեկնման սրահ | 900 | 1,000 | ||
Նստեցման ելքի գոտի | 1,460 | 1,600 | ||
Ժամանման սահմանապահ վերահսկման կետեր | 12 | 12-24 | ||
Ժամանման սահմանապահ վերահսկման գոտի | 360 | 360 | ||
Ուղեբեռի սպասարկման համակարգի լայն հարահոսներ | 1 | 2 | ||
Ուղեբեռի սպասարկման համակարգի նեղ հարահոսներ | 2 | 1 | ||
Ուղեբեռի ստացման գոտի | 1,000 | 1,000 | ||
Մաքսային վերահսկման կետեր | 4 | 4-6 | ||
Մաքսային վերահսկման գոտի | 220 | 340 | ||
Ժամանման սրահ | 1,260 | 2,360 |
3.1.1.2. Ուղևորային համալիրի III փուլը
Քանի որ ուղևորային համալիրի երկրորդ փուլն ավարտված է և համալիրը լիովին շահագործվում է, համալիրի երրորդ փուլը կսկսվի չվերահսկվող գոտում նոր շինության կառուցմամբ:
Ուղևորային հոսքի աճը պահանջում է սահմանել ընդլայնման հստակ ժամկետ` ելնելով լրացուցիչ տարածքի անհրաժեշտությունից:
Այս փուլի ընթացքում չվերահսկվող գոտում կկառուցվի լրացուցիչ շենք` լրացնելով II փուլի ընթացքում վերահսկվող գոտում կառուցված համալիրը: Այս նոր 25.000 քառ. մետր մակերեսով շինությունը կընդգրկի այն գործառույթները, որոնք նախկինում շահագործվել են համալիր 1-ում` լիովին փոխարինելով հին համալիրի շինությանը:
Օդանավակայանի մեկնման և ժամանման սրահները, ինչպես նաև բոլոր հասարակական տարածքները, որոնք նախկինում շահագործվել են, նախկին համալիրում կտեղակայվեն այս նոր շենքում երկու տարբեր հարկերում` մեկնող և ժամանող ուղևորների հոսքերը լիովին առանձնացնելու համար:
Բարձրակարգ սպասարկման սրահի (VIP) մնացած մասը, մասնավոր թռիչքները և կառավարական գոտիները, որոնք այժմ գտնվում են առանձին շենքերում կտեղափոխվեն այս շենք:
Բոլոր սարքավորումներին հոսանքը մատակարարվելու է նոր էլեկտրակայանից, որը կառուցվել է II փուլի ընթացքում` հաշվի առնելով այս նոր շենքի էլեկտրամատակարարման պահանջները, և ձևավորում է թունելի միջոցով միավորված բոլոր շինությունների կենտրոնացված համակարգ:
Փուլային բարելավումը կապահովի ուղևորային համալիրի շարունակական շահագործում` յուրաքանչյուր հատված հարմարեցնելով տարածքի պահանջներին, որոնք էլ իրենց հերթին բխում են երթևեկության պահանջներից:
Այս փուլի վերջում չվերահսկվող գոտում կառուցված նոր շինությունը II փուլում վերահսկվող գոտում կառուցված շինության հետ միասին կկազմի համալիրի նոր նախագիծը:
3.1.1.2.1. Շենքի դիրքը
Հասարակական և հաշվառման սրահները կենտրոնացվելու և հարակից են լինելու մեկնման և ժամանման վերահսկվող գոտու համալիրին` կրճատելով քայլելու հեռավորությունը և բարելավելով ուղևորահոսքի շրջանառությունը:
+0.20 հարկի պլանն ընդգրկելու է ժամանման հասարակական սրահը, իսկ +7.20 հարկի պլանը` մեկնման հասարակական սրահը: Երկու հարկերն էլ ներառելու են բոլոր անհրաժեշտ և պահանջվող օժանդակ հարմարությունները: Մաքսազերծման և վերահսկման գոտիները կտեղակայվեն չվերահսկվող գոտու նոր շենքում:
Նոր վերերկրյա ճանապարհը, որը բաժանում է ժամանող և մեկնող ուղևորների հոսքը, ձևավորում և ուրվագծում է բազմահարկ կայանատեղի, որը տեղակայված է թեք կանաչ այգու հետևում` ամբողջովին փոխելով օդանավակայանի հիմնական տեսարանը` վերածելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նոր տեսարժան վայրի: Երկու հասարակական հարկերի հանդիպակաց 160 մ երկայնքով եզրագիծը կբարելավի շրջանառության արդյունավետությունը` ապահովելով հանրային և տրանսպորտի օգտագործման համար բավարար տարածք:
Ժամանման և մեկնման սրահները կմիավորվեն բազմաթիվ ազատ տարածքների և մեկ հիմնական ուղղահայաց շրջանառության կորի միջոցով: Այս շենքի երկու ծայրերում կանաչապատ տարածքը կլրացնի, մի կողմից` բարձրակարգ սպասարկման սրահի շենքը, իսկ մյուս կողմից` կոմերցիոն տարածքը` հիմնովին փոխելով ուղևորների պատկերացումն օդանավակայանի շենքի մասին:
Կամուրջներով փոխկապակցված վերահսկվող և չվերահսկվող գոտիների շինությունները կազմելու են կենտրոնացված համալիր` նվազեցնելով գոյություն ունեցող թերությունները և բարելավելով ուղևորահոսքը:
Հաշվառման սրահն ապահովված է լինելու թվով 42 հաշվառման սեղանով վերազինված CUTE (ուղևորների հաշվառում) տեխնոլոգիայով: Այս շենքը ներառելու է արտահանվող ուղեբեռի նոր համակարգ` օժանդակ տեսակավորման հարահոսով, որը սարքավորված է ռենտգենային և ավտոմատ զննման սարքերով:
3.1.1.2.2. Ուղևորահոսքը և գործառույթները
o Ըստ նախագծի առաջին հարկում (+ 0.20 մակարդակ) բոլոր օժանդակ կառույցներով հանդերձ կտեղակայվի ժամանման սրահի հանրային մասը: Մաքսային գոտին, որը նախկինում տեղակայված էր վերահսկվող գոտում, նույնպես կտեղակայվի նոր շենքի վերոնշյալ մակարդակի վրա ուղևորահոսքը բարելավելու համար:
o Նախկինում համալիր 2-ում գործող բարձրակարգ հյուրերի սպասարկման սրահը նույնպես կներառվի այս շինության մեջ. դրա մի անկյունում կլինի ատրիում (կանաչապատ տարածք), որը առանձնացված կլինի հիմնական հանրային սրահներից և ուղևորահոսքից և կլինի կանաչապատված:
o Ըստ նախագծի միջանկյալ հարկը (+3.70 մակարդակ) կտեղակայի կառավարության և օդանավակայանի գրասենյակները, ինչպես նաև ծառայողական և տեխնիկական տարածքները, որոնք ամբողջությամբ առանձնացված կլինեն ուղևորային գոտիներից:
o +7.20 մ մակարդակի վրա բոլոր օժանդակ կառույցներով հանդերձ կտեղակայի մեկնման սրահը: Գծային ձև ունեցող հաշվառման սրահը, որը համալրված է 42 հաշվառման սեղանով և հերթի համար նախատեսված համապատասխան տարածքով, տոմսարկղերով, սանիտարական և առևտրային կետերով, կապահովի ուղևորասպասարկման բարձր չափանիշներ: Քանի որ մեկնման սրահը տեղակայված կլինի ապակեպատ կանաչ վերնասրահում, սրահից տեսանելի կլինի ամբողջ շինությունը և ավտոկանգառի կանաչ տանիքը, ինչի շնորհիվ ուղևորի անցկացրած ժամանակը համալիրում ավելի հաճելի կլինի:
o +12 մ-ի վրա գտնվող ամենաբարձր մակարդակում կտեղակայվեն օդանավակայանի գրասենյակները:
o Ամենացածր տեխնիկական հարկում (-4.80) կտեղակայվեն տեխնիկական սենյակները, սեյսմիկ մեկուսիչները, ինչպես նաև ուղեբեռի ստացման համակարգը:
Երկու մակարդակներում էլ կտեղակայվեն սննդի, առևտրային և այլ օժանդակ կառույցներ` ուղևորասպասարկման մակարդակը բարելավելու նպատակով:
o Ժամանող ուղևորները վերահսկվող գոտին անցնելուց հետո մուտք կգործեն նոր չվերահսկվող գոտի, կանցնեն մաքսային զննում և կմտնեն ժամանման հանրային սրահ, այնուհետև` հասարակական տրանսպորտի համար հատկացված տարածք և բազմահարկ ավտոկանգառ:
o Մեկնող ուղևորները մուտք կգործեն հանրային սրահ, վերգետնյա ճանապարհով կամ ավտոկանգառից ուղղահայաց միջանցքով, որն անմիջապես միանում է հաշվառման սրահին: Այս հարկում գտնվող կանաչ ատրիումն ապակե առաստաղի միջոցով միմյանց է միացնում շենքի բոլոր հարկերը:
3.1.2. Շենք տանող ճանապարհները և ավտոկանգառը
Բոլոր արտաքին կառույցները կապահովվեն լուսավորման համակարգերով, անձրևաջրերի հեռացման միջոցներով և երթուղային, տեղեկատվական նշաններով: Ձևավորումը նաև կներառի լանդշաֆտի ձևավորման աշխատանքներ:
Երկու ճանապարհից կազմված վիադուկը, որը միացված է հիմնական ճանապարհային համակարգին և անջատում է ժամանող և մեկնող ուղևորահոսքերը, նաև անջատում է չվերահսկվող գոտին երեքհարկանի ավտոկանգառից, որն ունի 800 տրանսպորտային միջոցի կայանման հնարավորություն:
160 մետր երկարությամբ հանրային մայթերը երկու հարկերում էլ կունենան հատուկ տրանսպորտային գծեր, որոնք կբարձրացնեն շրջանառության արդյունավետությունը և կբարելավեն ուղևորասպասարկման որակը:
3.1.3. Հակասեյսմիկ կառույցը
III փուլով նախատեսված շենքի կառուցվածքային չափանիշներն այնպիսին են, ինչպիսին II փուլով նախատեսված վերահսկող գոտու համալիրինը:
Շենքի սեյսմիկ կայունությունն ապահովելու նպատակով կկիրառվեն Հայաստանի Հանրապետության գործող նորմատիվ իրավական ակտերը:
Կապարառետինե կրող մեկուսիչներ կտեղադրվեն շենքի հիմքում` նվազեցնելու համար սեյսմիկ տատանումների հետևանքները:
Մեկուսիչն իրենից ներկայացնում է կապարե միջուկ, որին փոխարինում են իրար հաջորդող պողպատե և ռետինե շերտերը: Երկրաշարժի ժամանակ, երբ հողը շինության տակ տատանվի, նմանատիպ հենարաններով զինված կառույցը փաստացի կմնա անշարժ: Այնուհետև ռետինը և պողպատը կրկին ընդունում են իրենց սկզբնական ձևը` պատրաստ լինելով հաջորդ հարվածին:
Ցանկալի ճարտարապետական լուծումը, կարող է հաջող ի կատար ածվել շնորհիվ այդ գործոնների փոխհամագործակցության, ինչը թույլ կտա 65 %-ով նվազեցնել սեյսմիկ տատանումների ազդեցությունը շենքի վրա:
Կառույցը կունենա երկաթբետոնե և պողպատե հիմք և նախագծված կլինի ամերիկյան և հայկական չափանիշներին համապատասխան:
3.2. Ենթակառուցվածքը ԵՎ ծառայությունները
Բոլոր ծառայությունների համակարգերի մատակարարման և բաշխման համապատասխան ինժեներական նախագծերը մշակվում են ճարտարապետական նախագծին զուգահեռ:
Բոլոր ենթակառուցվածքային համակարգերը մանրամասնորեն կնկարագրվեն անհրաժեշտ փաստաթղթերում:
3.2.1. Օդափոխությունը և ջեռուցումը
Այս փուլի ընթացքում կկատարվեն հետևյալ աշխատանքները` նոր օդափոխության և ջեռուցման համակարգի ներդրում` ներառյալ բոլոր սարքավորումների և ամբողջ խողովակացանցի տեղադրումը:
Նոր համալիրը կունենա կենտրոնական ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգեր: Ջեռուցման կենտրոնական աղբյուրը կենտրոնական կաթսայատունն է, սառեցման աղբյուրները` ջրային հովացուցիչները: Բաշխման ցանցի և համապատասխան սարքավորումների միջոցով կարգավորվող ջերմաստիճանով սառը և տաք ջուրը մատակարարվում են համալիրի բոլոր սենյակներն սպասարկող կետերը:
Օդի որակավորման բոլոր սարքավորումները կտեղաբաշխվեն ամբողջ համալիրով և միացված կլինեն խողովակների ցանցին: Այս կետերից յուրաքանչյուրը կունենա անհատական կարգավորում և զինված կլինի ներքին ջերմացուցիչներով և կարգավորման փականով: Շենքի ջերմաստիճանը կկարգավորվի ջերմության փոխանակման անջատիչներով:
Կիրառվող բոլոր չափանիշները համապատասխանում են Ջեռուցման, սառեցման և օդորակման ինժեներների ամերիկյան միության չափանիշներին:
3.2.2. Էլեկտրականությունը
Փուլի ընթացքում կկատարվեն հետևյալ աշխատանքները`
- բարձր (35 կվ), միջին (6 կվ) և ցածր լարման համար նախատեսված նոր էլեկտրական բաշխիչ վահանակների տեղադրում.
- արտակարգ իրավիճակների համար նախատեսված նոր դիզելային գեներատորների տեղադրում.
- նոր անխափան էլեկտրամատակարարման սարքի տեղադրում` նախատեսված այն միավորների համար, որոնց անհրաժեշտ է անընդհատ էլեկտրամատակարարում:
Նոր համալիրի էլեկտրական համակարգը զինված է շղթայական կապով, որն ապահովում է սիստեմատիկ, նորմալ, արտակարգ իրավիճակների և անխափան էլեկտրամատակարարում, որոնցից վերջին երկուսն ամբողջությամբ նոր են: Ապահովիչները կլինեն SF6, 6 ԿՎ և 35 ԿՎ:
Արտակարգ իրավիճակներում էլեկտրամատակարարումը կապահովի ցածր լարվածությամբ բաշխիչ վահանակով գեներատորը, որը կապահովի հետևյալ սարքավորումների էլեկտրասնուցումը`
- ուղեբեռի ստացման որոշ հարահոսներ.
- կոյուղու ջրի պոմպեր.
- որոշ վերելակներ և շարժասանդուղքներ.
- օդանավակայանի լուսավորության 60 % ապահովում, որը բավարար է օդանավակայանի գործունեության ապահովման համար:
Անխափան էլեկտրամատակարարման համակարգը բաղկացած է երկու անխափան էլեկտրամատակարարման սարքից, որոնցից մեկն ապահովում է լուսավորության համակարգի անխափան էլեկտրամատակարարումը, իսկ մյուսը` տեղեկատվության փոխանցման գծերինը: Երկու համակարգն էլ ունեն 15 րոպեի ինքնավարման հնարավորություն և զինված են անհրաժեշտ զուգահեռ հոսքագծով` նախատեսված պարբերական վերանորոգման նպատակով հոսանքի չեզոքացման համար:
Անխափան էլեկտրամատակարարման սարքերը հոսանքով են ապահովում հետևյալ համակարգերը`
- խելացի վերահսկման համակարգ.
- CUTE (ուղևորների հաշվառման) և FIDS (տեղեկատվական) համակարգեր.
- Աուդիո և հեռախոսային գծեր.
- FIDS համակարգեր.
- վարչական գրասենյակներ.
- օդանավակայանի լուսավորության 30 %.
- CCTV (անվտանգության հեռուստացույցներ և խցիկներ) և մուտքի վերահսկման համակարգեր:
Կիրառվող բոլոր էլեկտրական չափանիշները համապատասխանում են հետևյալ չափանիշներին`
- Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողով.
- Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն.
- Հայաստանի Հանրապետության:
3.2.3. Հեռախոսային և տեղեկատվական ցանցերը
Ինչպես և նախկին փուլում, կտեղադրվի նոր բարձրակարգ հեռախոսային համակարգ: Նոր հեռախոսային համակարգը զինված է բազմազույգ և օպտիկական մանրաթելային մալուխներով, որոնք ձգվում են ենթակառուցվածքի ստորգետնյա մասով` կազմելով մալուխային խողովակացանց, որն սպասարկում է օդանավակայանի ծառայությունները:
Կներդրվի նոր օդանավակայանային ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգ, որը կպաշտպանվի սերվերների «BLADES» համակարգի միջոցով:
3.2.4. Խմելու ջրի և կոյուղու համակարգը
Փուլի շինարարական աշխատանքների ժամանակ նոր սանհանգույցներ կնախագծվեն` համապատասխանեցնելով նոր համալիրի ինժեներական ոճին ու չափսին:
3.2.5. Անձրևաջրերի հեռացման համակարգը
Նոր համալիրի համակարգը կազմված է PVC խողովակային ցանցից: Հիմնական կոլեկտորներն ունեն նվազագունը 400 մմ տրամագիծ: Նոր պոմպերը կունենան նվազագույնը 800 մ3 անհատական տարողություն և արտամղման 3 բար ճնշում: Պոմպերը կաշխատեն լիովին ինքնուրույն և ապահովված կլինեն ազդանշանային համակարգերով:
3.2.6. Հակահրդեհային համակարգը
Ըստ համալիրի նախագծի, կներդրվի ջրօգտագործման համակարգ: Այն կհամապատասխանի Ազգային հակահրդեհային պաշտպանության ասոցիացիայի տեխնիկական պահանջներին և կսպասարկվի ստորգետնյա խողովակացանցով, որը միացված կլինի ջրամատակարարման համակարգին, հիդրանտներին ու ջրացրիչների ցանցին:
Ջրի բաքի վրա կտեղադրվի արտակարգ իրավիճակների համար նախատեսված մեխանիզմ: Համակարգի ճիշտ աշխատանքի համար կտեղադրվի էլեկտրական պոմպ, շարժիչավոր պոմպ և ճնշում ապահովող պոմպ, որոնց աշխատանքը կկարգավորվի ամբողջությամբ ավտոմատ մատակարարման վերահսկման փականներով և ազդանշանային սարքերով:
Հրդեհի հայտնաբերումը կիրականացվի ներդրվող միկրոպրոցեսորային հայտնաբերման համակարգի միջոցով, որն ապահովված է ծխի և ջերմության բարձրացման հայտնաբերման սարքերով:
3.3. Օժանդակ օդանավակայանային կառույցները ԵՎ այլ ներդրումներ
3.3.1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր նախագահական համալիրը
Նոր նախագահական համալիրը նպատակ ունի բարելավելու ծառայությունների մատուցման մակարդակը պաշտոնական չվերթների իրականացման ժամանակ: Այս նպատակով կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխանող մի նոր կառույց: 250 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով այս նոր կառույցը տեղակայված է լինելու կառամատույցին մոտ և կապված զրո կայանատեղի հետ, որը կտա հնարավորություն առավել հարմարավետ և անվտանգության առումով առավել ապահով դարձնել պաշտոնական չվերթերի իրականացումը:
Հատուկ տարածք է նախատեսված լինելու պաշտոնատար անձանց ավտոմեքենաների կանգառման համար, ինչպես նաև ծածկված (փակ) տարածք` արարողակարգային նպատակներին ծառայելու համար:
Համալիրն իր գործառնական կառուցվածքով իրենից միասնական մի կառույց է ներկայացնելու, որը ծառայելու է արարողակարգային տարբեր նպատակների համար: Անվտանգության, լրատվության և սննդի համար նախատեսված տարածքները և սանիտարական հանգույցներն արդիականացվելու են առկա պահանջներին համապատասխանեցնելու համար:
Հիմնական կառույցները, ինչպիսիք են օրինակ նախագահական սրահը, հանդիպումների համար նախատեսված նախագահական առանձնասենյակը և նախարարական սրահը, ընդլայնվելու և համալրվելու են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նոր հարմարություններով:
Նախարարների և նախագահի համար նախատեսված արդեն իսկ գոյություն ունեցող առանձին տարածքներն ու հարմարությունները պահպանվելու են նոր հատակագծի մեջ:
Շենքի ճարտարապետական տեսքը լինելու է ժամանակակից և համահունչ նոր ուղևորային համալիրի հետ:
3.3.2. Հակահրդեհային կայանը
Օդանավակայանի հակահրդեհային կայանի բարելավման նախագիծն ընդգրկում է բոլոր այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ԻԿԱՕ-ի 9-րդ կարգի չափանիշներին համապատասխանելու համար: Առկա շենքը կվերանորոգվի և նախնական կառուցվածքը կպահպանվի:
Գնվել է երեք OSKHOSK-SRTIKER-3000 հակահրդեհային մեքենա հետևյալ տարողությամբ` ջուր 11355 լ, փրփուր 1590 լ:
Ըստ ԻԿԱՕ-ի 17-րդ հավելվածի պահանջների տագնապից հետո առաջին հրշեջ մեքենան պետք է մոտենա դեպքի վայր 60 վայրկյանից ոչ ուշ, իսկ վերջինը` 180 վայրկյանից ոչ ուշ: Հրշեջ մեքենան Փրկարար հրդեհային ծառայությունից (ՓՀԾ) պետք է հասնի 09-ի սահմանին 90 վայրկյանի ընթացքում: Մեկնարկային կայանի փաստացի դիրքը թույլ է տալիս առաջին հրշեջ մեքենային հասնել 09-ի սահմանին 60 վայրկյանում, ինչն անհնար է ՓՀԾ-ում կանգնած հրշեջ մեքենայի համար:
Հակազդման ժամանակի և հեռավորության հարաբերակցությունը հետևյալն է`
ժամանակ` 35 վայրկյան, հեռավորություն` 389 մ,
ժամանակ` 60 վայրկյան, հեռավորություն` 1.055 մ,
ժամանակ` 180 վայրկյան, հեռավորություն` 4.789 մ :
Լրիվ հերթափոխի աշխատանքի դեպքում հիմնական շենքում կարող են գտնվել պահանջվող քանակի հրշեջներ: Շենքը տեղակայում է Օդանավերի փրկարարական և հակահրդեհային ծառայության 4 հրշեջ մեքենա, արագ տեղափոխման ֆուրգոն, տեխսպասարկման արհեստանոց, պահեստային հրդեհաշեջ նյութերի պահեստ` նախատեսված օդագնացության համար, հատուկ սարքավորումների պահեստ, ծառայողական պահեստ, վարչակազմի համար նախատեսված բաժին, խոհանոց, լվացքատուն, պահեստներ, ճաշասրահ, սանհանգույցներ, ննջասենյակներ, պահարաններ, դասասենյակ, մարզասրահ և մեկ վերնահարկ, որի շնորհիվ, երկրորդ մոտեցման ժամանակ, հեշտանում է հրդեհաշեջ նյութերի լիցքավորումը հրշեջ մեքենաների տանիքից (ԻԿԱՕ չափանիշներ):
Վերահսկվող գոտու դռների ընտրությունը համապատասխանում է արագ հակազդեցության պահանջներին և նոր հրշեջ մեքենաների լայնությանը և ընդհանուր բարձրությանը: Հրշեջ մեքենայի բարձրությունը գերազանցում է դրա խցիկի բարձրությանը` կանխելով սարքավորումների սառչումը:
Հրշեջ կայանի վերանորոգումը կներառի նոր ինժեներական լուծումներ և սարքավորումներ, որոնք կներդրվեն կայանի բոլոր ենթակառուցվածքներում և ծառայություններում, ինչպիսիք են օրինակ սանիտարական, էլեկտրական, մեխանիկական և այլ բաժիններ:
Քանի որ օդանավակայանը գտնվում է 3-րդ մակարդակի սեյսմավտանգ գոտում, հիմնական ջրի բաքը, որը մատակարարում է հրշեջ մեքենաները, կտեղադրվի գետնի տակ: Նման լուծման մյուս առավելությունն այն է, որ կառույցը կկրի ավելի քիչ դիմադրողականություն և ջուրը չի սառչի:
Ջրի բաքն ունի 45 մ3 տարողություն, որը բավարար է ջրի միջին հոսանքի դեպքում միանգամից մեկ հրշեջ մեքենա ամբողջությամբ լիցքավորելու համար` 4 ժամվա ընթացքում: Մարդկանց օգտագործման համար նախատեսված ջուրը չի վերցվի այս ջրի բաքից, որի ամբողջական տարողությունը կազմում է 45.000 լիտր, քանի որ անձնակազմն օրական ծախսում է 2520 լիտր ջուր: Այսպիսի ծավալով ջրի բաքի լրիվ օգտագործման համար անհրաժեշտ է 18 օր, որի ընթացքում ջուրը կաղտոտվի:
4. ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
«Շիրակ» օդանավակայանը Գյումրին և Շիրակի մարզն սպասարկող միջազգային օդանավակայան է: Այն գտնվում է Գյումրու կենտրոնից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա:
Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շիրակի մարզը ներառում է երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյումրին: Մարզն ունի մոտավորապես 257.242 բնակչություն:
Գյումրին վարչական կենտրոն է: Այն նաև հարուստ քաղաքական և մշակութային ժառանգությամբ պատմական քաղաք է:
Օդանավակայանը բացվել է 1961 թվականին և հանդիսանում է երկրի երկրորդ խոշոր օդանավակայանը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հետո:
Ներկայումս օդանավակայանը տարեկան սպասարկում է մոտ 46.000 ուղևոր և կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Մոսկվա, Դոնի Ռոստով և Սոչի:
4.1. Ամփոփ տեղեկատվություն օդանավակայանի մասին
Օդանավակայանի հիմնական բնութագրերը հետևյալն են`
ԻԱՏԱ (միջազգային օդային փոխադրումների ասոցիացիա) կոդ: LWN
ԻԿԱՕ կոդ: UDSG
բարձրությունը` 1.524 մետր
կոորդինատներ: 40´45'01"N, 43´51'33"E
թռիչքուղիներ` 02/20 ասֆալտ, 3.220 x 45 մետր
ժամանակը UTC+4(+5DT)
մագնիսական շեղումը` 005´ E (05/06)
եղանակը` -9Ե - +22Ե
հաղորդակցություն GYUMRI TWR 120.6, ATIS 128.7, GYUMRI APP 127.7
Navaids Type ID Name Channel Freq Distance From Field Bearing From Navaid
VOR-DME GRM GYUMRI 081X 113.4 1.4 NM 018.4
NDB GM GYUMRI - 325 1.4 NM 023.7
ուղևորների քանակը` 46.100 ուղևոր 2005 թվականին, 46.400 ուղևոր 2006 թվականին:
Ավիաուղիներ և ուղղություններ` Աերոֆլոտ Դոն (Ադլեր-Սոչի, Դոնի Ռոստով), Արմավիա (Մոսկվա-Վնուկովո), S7 Ավիաուղիներ (Մոսկվա-Դոմոդեդովո):
4.2. Առկա պայմանները
Ներկայումս օդանավակայանային շինությունները լավ վիճակում չեն գտնվում: Ավիաուղիները խուսափում են «Շիրակ» օդանավակայանից թռիչքներիրականացնելուց` ելնելով շահագործման ռիսկից և գլխավորապես թռիչքուղու առկա իրավիճակից:
Թռիչքուղու ծածկույթը վատ վիճակում է և պետք է վերանորոգվի: Ծածկույթն ունի ճեղքվածքներ, շերտավորումներ և քայքայումներ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իրականացրել է աշխատանքների առաջին փուլը` կապված 2005 թվականի ԻԿԱՕ-ի սերտիֆիկացման հետ:
Օդանավակայանում վերջերս շահագործման է հանձնվել երթևեկությունը կարգավորող նոր սարքավորում: Այն թույլ է տալիս ճանաչել ինքնաթիռները 400 կմ շառավղի վրա: Սարքավորումը չեխական ընկերության կողմից արտադրված արդի համակարգ է:
4.3. Նպատակները և խնդիրները
Երևանից ընդամենը 110 կմ հեռավորության վրա գտնվող «Շիրակ» օդանավակայանի բարելավման աշխատանքների հիմնական նպատակը «Զվարթնոց» օդանավակայանի համար այլընտրանքային օդանավակայան ստեղծելն է: Գյումրու օդանավակայանը հետագայում կօգտագործվի որպես այլընտրանքային օդանավակայան Զվարթնոցում անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ: Չվերթերն անվտանգ կերպով կուղղվեն դեպի Շիրակ:
Բարելավման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի երկրորդ օդանավակայանն ամբողջովին շահագործելի կլինի:
4.4. Աշխատանքների ծավալը
Բարելավման աշխատանքները կներառեն թռիչքուղու ծածկույթի, թռիչքուղու լուսավորման համակարգի, այդ թվում` նաև եզրերի, մուտքի և ելքի լույսերի վերանորոգումը, ինչպես նաև համալիրի և օդանավակայանի որոշ շինությունների արդիականացումը և բարելավումը: Նոր ծածկույթապատման աշխատանքները պետք է կատարվեն նախքան ծածկույթի վիճակի վատթարացումը:
Բոլոր աշխատանքները նպատակ ունեն բարձրացնելու օդանավակայանի անվտանգության և սպասարկման մակարդակը և հասցնել «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմը ԻԿԱՕ I կարգախմբի պահանջներին:
Նախնական ներդրումների նախատեսվող գումարը կազմում է 12,5 միլիոն դոլար:
Բոլոր տեխնիկական պահանջները և մանրամասն նախագծերը մշակման ընթացքում են: Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2007 թվականի ընթացքում:
4.5. Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կատարված աշխատանքները
Շինարարական աշխատանքներ`
1. Վազքուղու նորոգում`
- վազքուղու ամբողջ երկարությամբ և լայնությամբ իրականացվել են փոսային նորոգումներ մոտ 30.000 մ2.
- վազքուղու երկարությամբ և 16 մ լայնությամբ կենտրոնական գծով կատարվել է հին հիմքերի քանդում (ֆրեզայով) և տեղադրվել նոր հիմք՝ միջինը 10 սմ հաստությամբ.
- 51.200 մ2 թռիչքուղու ամբողջ երկարությամբ և լայնությամբ իրականացվել է նոր շերտի կառուցում (միջին հաստությունը 12 սմ) - 144.900 մ2:
Աշխատանքներն իրականացվել են 2 փուլով`
I փուլ - հիմքի կառուցում` 7 սմ միջին հաստությամբ:
- N 1 ղեկուղին ամբողջովին ասֆալտապատվել է = 3525 մ2.
- փոսային նորոգում կառամատույցում 2100 մ2.
- համալիրի մուտքի աֆալտապատում 300 մ2:
II փուլ վերջնական հիմքի կառուցում` 5 սմ հաստությամբ:
2. Լուսաազդանշանային համակարգ`
ապամոնտաժվել է հին համակարգը (Սվեչա-3) և տեղադրվել նոր IDMAN համակարգ (199 մագնիսական ուղղվածությամբ), այդ թվում`
- մոտեցման լույսեր.
- մագլցող լույսեր (Flash).
- վազքուղու մուտքի լույսեր.
- թռիչքուղու մուտքի և եզրի սահմանափակող լույսեր.
- PAPI (հստակ մոտեցման ուղու ցուցիչ) համակարգ.
- վազքուղու կողային լույսեր.
- IDMAN (թռիչքուղու լույսեր) ինքնակառավարման համակարգ:
3. Կատարվել են նաև մասնակի վերանորոգման աշխատանքներ`
- ենթակայանում տեղադրվել են կառավարման նոր վահանակներ.
- ուղևորային համալիրում վերանորոգվել են զուգարանները, տեղադրվել են նոր սարքավորումներ.
- տեղադրվել է 3 հաշվարկման սեղանիկ` իր բոլոր սարքավորումներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |