Գլխավոր տեղեկություն
Номер
N 69
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.01.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.01.2001
Дата вступления в силу
31.01.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հունվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2001 թվականի N 69

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 23-ի «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 341 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 31-ի N 553 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` վճարել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 10 մլն դրամի չափով, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:

Այդ կապակցությամբ որոշման 5, 6, 7, 8-րդ կետերը համարել համապատասխանաբար` 6, 7, 8, 9-րդ կետեր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան