Գլխավոր տեղեկություն
Номер
N 1356-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.06.2005-24.09.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.947
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.09.2002
Дата вступления в силу
05.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.05.2020

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1356-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 23.10.03 N 1313-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 23.10.03 N 1313-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում մշակութային արժեքների պահպանության վարչություն ստեղծելու մասին» N 501 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 30
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1356-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 23.10.03 N 1313-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, սահմանված կարգով մատուցում է ծառայություններ մշակութային արժեքների պահպանության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 23.10.03 N 1313-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու ու իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանմանը նպաստելը.

բ) մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ապօրինի ներմուծումն ու մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելը և կանխելը.

գ) միջազգային մշակութային համագործակցության և փոխանակությունների զարգացմանը նպաստելը։

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից մշակութային արժեքների արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման իրականացումը.

բ) ընդունում է որոշում Հայաստանի Հանրապետության տարածքից մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման հնարավորության կամ անհնարինության մասին.

գ) տալիս է մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման իրավունքի՝ սահմանված նմուշի վկայագիր.

դ) գանձում է պետական տուրք մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման իրավունքի՝ սահմանված նմուշի վկայագրի համար.

ե) իրականացնում է մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման, ժամանակավոր արտահանումից վերադարձման ու մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքերում մշակութային արժեքների արվեստաբանական ու պատմամշակութային փորձաքննություն.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքների գրանցումը.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային և այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների պահպանությունը, հաշվառումը, արվեստաբանական և պատմամշակութային փորձաքննությունը, ինչպես նաև այդ արժեքների մասին սեփականության իրավունքի ճշտման նպատակով տեղեկատվության հրապարակումը.

ը) նախարարության քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ օրենքով նախատեսված կարգով առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններ, արխիվներ, գրադարաններ մշտական պահպանության հանձնելու վերաբերյալ.

թ) մշակութային արժեքների ապօրինի արտահանման և ապօրինի ներմուծման, ինչպես նաև այդ արժեքների նկատմամբ սեփականության ապօրինի փոխանցման դեպքերում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրերով ու միջազգային կոնվենցիաներով նախատեսված միջոցներ՝ մշակութային արժեքների վերադարձման և սեփականատերերի օրինական իրավունքների վերականգնման համար.

ժ) նախարարություն է ներկայացնում առաջարկություններ մշակութային արժեքների պահպանության և հանրահռչակման նպատակով մշակութային և գիտատեխնիկական կազմակերպությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ) ստեղծման ու զարգացման վերաբերյալ.

ժա) նախարարություն է ներկայացնում առաջարկություններ իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքների՝ պետության անունից գնման նախապատվության իրավունքի իրականացման վերաբերյալ.

ժբ) իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ օրենքով նախատեսված կարգով կնքում է ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների վերադարձման նպատակով գրավի պայմանագրեր.

ժգ) միջնորդություն է ներկայացնում Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման պետական խորհուրդ օրենքով նախատեսված կարգով և դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ընտանեկան մասունքների կամ հիշատակ հանդիսացող մշակութային արժեքների արտահանման թույլտվության վերաբերյալ.

ժդ) իրականացնում է Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման պետական խորհրդի գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնլու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ։

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է մշակութային արժեքների պահպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է իր տեղակալի իրավասությունները.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

(12-րդ կետը փոփ. 12.05.05 N 595-Ն)

13. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության ու սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

(15-րդ կետը փոփ. 12.05.05 N 595-Ն)

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

(16-րդ կետը փոփ. 12.05.05 N 595-Ն)

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1356-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 23.10.03 N 1313-Ն)

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Մշակութային արժեքների հայտարարագրման և վկայագրման բաժին

Տեղեկատվության և առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների պահպանության բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(Հավելվածը խմբ. 12.05.05 N 595-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան