«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 oգոստոսի 2001 թվականի N 777
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության` Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքն անհատույց oգտագործման իրավունքով հանձնել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ ապահովել նշված մասնաշենքի անհատույց oգտագործման պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի oգոստոսի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2001 թ. օգոստոսի 27 Երևան |