Գլխավոր տեղեկություն
Номер
N 1758-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.07.2008-08.11.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1237
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2002
Дата вступления в силу
05.12.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1758-Ն

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2. Սահմանել, որ՝

ա) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն են՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով՝

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանա-գրերի, լեռնահատկացման ակտերի պատճենները, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների հաշվետու հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունները գրանցելը և պահելը,

օգտակար հանածոների հանքավայրերի ու հանքերևակումների կադաստրը և օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռը վարելը,

երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվական նյութեր հավաքելը, պահելը և տրամադրելը.

բ) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվության տրամադրում,

ընդերքի վերաբերյալ բուկլետների ձևավորում և հրապարակում,

ընդերքին վերաբերող թանգարանային նմուշների ցուցադրում.

գ) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 924320 դրամ հաշվեկշռային արժեքով գույք:

3. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 653-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և նրան սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը.

բ) սահմանված կարգով ապահովել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2020, N 52-Ն 30.01.2020, N 1758-Ն
25.10.2012, N 1347-Ն 08.11.2012, N 1758-Ն
15.05.2008, N 653-Ն 10.07.2008, N 1758-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան