Գլխավոր տեղեկություն
Номер
N 9
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.09.2002-14.07.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.01.20/1(99)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.01.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.2000
Дата вступления в силу
11.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.07.2012

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2000 թվականի N 9

քաղ. Երևան

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը նպաստելու և առևտրում տեխնիկական խոչընդոտները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման և կիրառման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը`

ա) մինչև 2000 թվականի փետրվարի 1-ը կազմավորել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ` տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների կազմակերպման նպատակով.

բ) մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2000-2004 թվականների ընթացքում համապատասխան բնագավառներում մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգերի ցանկը` հիմնավորումներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունվարի 11-ի N 9 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման և կիրառման ընդհանուր պահանջները:

 

I. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են ազգային անվտանգությանը (ներառյալ` տնտեսական և արտադրական անվտանգությունը), բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհի և բնական ռեսուրսների պահպանմանը, ապրանքի ու ծառայությունների նշանակության, դրանց որակի կամ անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելմանն ուղղված պարտադիր պահանջները:

2. Տեխնիկական կանոնակարգերում պետք է կիրառվեն միջազգային ստանդարտներով սահմանված տերմինները և հասկացությունները:

3. Տեխնիկական կանոնակարգերով պետք է սահմանվեն ապրանքի սպառողական (շահագործման) բնութագրերն ու պահանջները և ոչ թե կառուցվածքային (կոնստրուկտորական), տեխնոլոգիական լուծումները կամ գործողության սկզբունքները:

4. Տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ հիմք են ընդունվում գործող կամ մշակման վերջին փուլում գտնվող միջազգային ստանդարտները` ամբողջությամբ կամ մասամբ` այն չափով, որքանով դրանք համապատասխանում են սույն կարգի 1-ին կետով սահմանված պահանջների կատարմանը, հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը:

5. Եթե չկան համապատասխան միջազգային ստանդարտներ, կամ մշակվող տեխնիկական կանոնակարգերի բովանդակությունը համարժեք չէ համապատասխան միջազգային ստանդարտների բովանդակությանը և եթե մշակվող տեխնիկական կանոնակարգերը կարող են ազդել ապրանքը կամ ծառայությունները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանելու պայմանների վրա, ապա տեխնիկական կանոնակարգեր մշակող իրավասու մարմինները պետք է`

ա) նախքան տեխնիկական կանոնակարգերի ընդունումը մամուլով հրապարակեն դրանց մասին ծանուցում.

բ) նախապատրաստեն տեխնիկական կանոնակարգերը մշակելու վերաբերյալ հիմնավորում և ուղարկեն Հայաստանի Հանրապետության առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծանուցման կենտրոն, որը մշակվող տեխնիկական կանոնակարգերի մասին ԱՀԿ-ի քարտուղարության միջոցով ծանուցում է ԱՀԿ-ի անդամ պետություններին.

գ) ԱՀԿ-ի անդամ ցանկացած պետության պահանջով նրանց տրամադրեն մանրամասն տեղեկություններ մշակվող տեխնիկական կանոնակարգերի մասին կամ դրանց պատճենները` նշելով (եթե դա հնարավոր է) տեխնիկական կանոնակարգի այն մասերը, որոնց բովանդակությունն էականորեն տարբերվում է համապատասխան միջազգային ստանդարտներից.

դ) ԱՀԿ-ի անդամ պետություններին տրամադրեն առնվազն 60 օր ժամանակ` տեխնիկական կանոնակարգերի նախագծերի վերաբերյալ գրավոր դիտողություններ նախապատրաստելու և ներկայացնելու, ինչպես նաև այդ դիտողություններն անխտիր քննարկելու և քննարկման արդյունքները տեխնիկական կանոնակարգերում հաշվի առնելու համար:

6. Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված պայմանների կատարումն առաջացնում է կամ կարող է առաջացնել սպառողների անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կամ ազգային անվտանգությանն առնչվող լուրջ խնդիրներ, ապա տեխնիկական կանոնակարգեր մշակող իրավասու մարմիններն իրավունք ունեն հրաժարվելու սույն կարգի 5-րդ կետի դրույթները լրիվ կատարելուց:

Այդ դեպքում`

ա) անհապաղ Հայաստանի Հանրապետության ԱՀԿ-ի ծանուցման կենտրոն է տրվում տեխնիկական կանոնակարգերի մշակման մասին տեղեկատվություն, որն իր հերթին ԱՀԿ-ի քարտուղարության միջոցով ծանուցում է ԱՀԿ-ի անդամ պետություններին` նշելով առաջացած հիմնախնդիրների բնույթը և տվյալ տեխնիկական կանոնակարգի մշակման անհրաժեշտության վերաբերյալ տրամադրելով հիմնավորում.

բ) ԱՀԿ-ի անդամ պետությունների պահանջով նրանց տրամադրվում են տեխնիկական կանոնակարգերի պատճենները և հնարավորություն է տրվում ներկայացնելու գրավոր կարծիք` այն քննարկելու և քննարկման արդյունքները հաշվի առնելու համար:

7. Տեխնիկական կանոնակարգեր ընդունող իրավասու մարմինները տվյալ տեխնիկական կանոնակարգի ընդունումը պայմանավորող նպատակները կամ հանգամանքները փոխվելու կամ վերանալու դեպքում պետք է վերանայեն այդ տեխնիկական կանոնակարգը` դրանում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն չեղյալ հայտարարելու միջոցով:

 

II. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

8. Միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների տեխնիկական կանոնակարգերը կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին համարժեք և կարող են վերջիններիս հետ զուգահեռ կիրառվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի իրավական փոխհարաբերություններում, եթե նշված փաստաթղթերը`

ա) չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

բ) հավասարապես նպաստում են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նպատակների իրականացմանը:

9. Միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների տեխնիկական կանոնակարգերը կարող են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին համարժեք ընդունել այն մարմինները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրավասու են սահմանելու պարտադիր պահանջներ ապրանքի, ծառայությունների կամ դրանց արտադրման, մատուցման գործընթացների և մեթոդների նկատմամբ:

 

III. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 

10. Եթե ազգային ստանդարտները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և լիովին համահունչ են տեխնիկական կանոնակարգերի մշակման նպատակներին, ապա տեխնիկական կանոնակարգեր մշակող իրավասու մարմինները պարտավոր են`

ազգային ստանդարտներն ընդունել հիմք`

տեխնիկական կանոնակարգեր մշակելու համար կամ`

տեխնիկական կանոնակարգերում ամբողջությամբ կամ մասամբ ներառել ազգային ստանդարտների տեքստը կամ`

տեխնիկական կանոնակարգերում վկայակոչել ազգային ստանդարտները:

11. Ազգային ստանդարտները տեխնիկական կանոնակարգերում վկայակոչվում են բացառիկ կամ ընտրովի պայմաններով: Բացառիկ վկայակոչման դեպքում նշվում է, որ վկայակոչված ստանդարտի կիրառումը տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման միակ հնարավորությունն է:

Բացառիկ վկայակոչումը ստանդարտը դարձնում է պարտադիր:

Ընտրովի վկայակոչման դեպքում նշվում է, որ ստանդարտի կիրառումը տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման հնարավոր տարբերակներից մեկն է:

Ընտրովի վկայակոչումն ստանդարտը չի դարձնում պարտադիր:

12. Տեխնիկական կանոնակարգերում վկայակոչված ստանդարտներում կատարվող ցանկացած փոփոխություն անհրաժեշտ է համաձայնեցնել համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ընդունող մարմինների հետ:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

13. Տեխնիկական կանոնակարգերի ընդունման և գործողության մեջ դնելու, դրանցում փոփոխություններ կատարելու կամ դրանք չեղյալ հայտարարելու մասին տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Ընդունված տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու ժամկետը սահմանվում է հրապարակման պահից առնվազն 6 ամիս, որն անհրաժեշտ է ապրանքի, ծառայությունների կամ դրանց արտադրման, մատուցման մեթոդների նկատմամբ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարման միջոցառումների իրականացման համար:

(14-րդ կետը փոփ. 22.08.02 N 1310-Ն)

15. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերը նույնությամբ և հավասարապես կիրառվում են հայրենական ու օտարերկրյա ծագում ունեցող ապրանքի և ծառայությունների նկատմամբ:

(կարգը փոփ. 22.08.02 N 1310-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.06.2012, N 753-Ն 14.07.2012, N 9
22.08.2002, N 1310-Ն 28.09.2002, N 9
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան