Գլխավոր տեղեկություն
Номер
N 451-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.29/32(622) Հոդ.511
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2008
Дата вступления в силу
30.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 451-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով,

բ. 9-րդ և 35-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «ծառայությանը» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. 4-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով,

բ. 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության» բառերով,

գ. 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին հիմնադրամի» բառերը փոխարինել «սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության» բառերով,

դ. 10-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերով,

ե. 18-րդ կետի երկրորդ պարբերությունում «հիմնադրամին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով,

զ. 21-րդ կետի երրորդ պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով.

4)   որոշման N 5 հավելվածի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերի 3-րդ ենթակետերում «սոցիալական ապահովագրության վճարումներ կատարված լինելու մասին պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի» բառերը փոխարինել «սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 19

Երևան