Գլխավոր տեղեկություն
Номер
N 298-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.367
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2008
Дата вступления в силу
24.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1932-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 572-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 1932-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

2) որոշման 3-րդ կետում «մինչև 2003 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը» բառերով.

3) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում «մինչև 2003 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի» բառերով.

4) որոշման 5-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով, իսկ «համապատասխան» բառից հետո որոշումը լրացնել «` թղթային և էլեկտրոնային տարբերակներով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 572-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժնում`

ա. «ա» կետը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «մասին» բառով,

բ. «բ» կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «պետական» բառով,

գ. «բ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ1» կետով.

«բ1) քաղաքացիական ծառայության համակարգում աշխատողների շարժի ու հոսունության մասին տվյալների ստացում և վերլուծություն.»,

դ. «դ» կետում «վարձատրության» բառը փոխարինել «միջին աշխատավարձերի չափերի» բառերով,

ե. «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) ըստ քաղաքացիական ծառայության ոլորտում գերակշռող մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված ոչ պետական հատվածի կազմակերպությունների մոտավորապես 2000 աշխատողի (յուրաքանչյուր մարզից` միջինը 100 աշխատող, և Երևանից` 1000 աշխատող) մասին տեղեկատվություն ստանալը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 3 հավելվածին համապատասխան, ինչպես նաև` հարցման միջոցով.»,

զ. «ժ» կետի չորրորդ պարբերությունը «քաղաքացիական ծառայողների» բառերից առաջ լրացնել «ոչ պետական հատվածի կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի չափի վերլուծությունը,» բառերով.

3) որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման 3-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը` 2008 թվականի համար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 298-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև N 1

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ Պաշտոնը և ծածկագիրը Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Սեռը Մասնագիտությունը` ըստ Դասային աստիճանը Աշխատանքային ստաժը
1) արական
2) իգական
 կրթության պաշտոնի անձնագրի տվյալ պաշտոնում (տարի, ամիս, օր) տվյալ պետական ծառայությունում (տարի)
1 2 3 4 5 6 7 8 9
1.             տարի    
ամիս  
օր  
2.             տարի    
ամիս  
օր  

 

NN ը/կ Պաշտոնային դրույքաչափը (հիմնական աշխատավարձը) (դրամ) Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը Հավելումը (ամսական, դրամ) Հավելավճար (ամսական, դրամ) Նախորդ տարվա ընթացքում վճարված պարգևատրումը (դրամ) Աշխատա-վարձի չափը` ամսական (դրամ) (10+12+13+ 14+15)
բարձր լեռնային վայրերում աշխատելու համար առողջության համար վնասակար կամ առանձնապես ծանր, կամ առանձնապես վնասակար աշխատանքի կատարման համար այլ տարեկան արդյունքների համար հատուկ առաջադրանքի որակյալ կատարման համար այլ դրամական պարգևներ  
1 10 11 12 13 14 15 16 17 18 19
1.                    
2.                    

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ Ցուցանիշի անվանումը Ընդամենը (մարդ)
1. Աշխատանքի ընդունվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով (բացի պայմանագրային աշխատողներից)  
2. Աշխատանքից ազատվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով (բացի պայմանագրային աշխատողներից), այդ թվում` ըստ պատճառների  
1)  աշխատողի նախաձեռնությամբ  
2)  գործատուի նախաձեռնությամբ  
3)  այլ  
3. Պետական ծառայության այլ մարմիններ տեղափոխվածների թիվը  
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 298-Ն որոշման

 

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև N 1

 

Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կազմակերպության անվանումը ___________________________________

ՀՀ իրավաբանական անձանց պետական
ռեգիստրում գրանցման համարը___________________________________

Նույնականացման
(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը __________________________________

Մարզը _________________________________________________

Գտնվելու վայրը ____________________________________________

Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը _____________________

Կազմակերպության փաստացի
գործունեության հիմնական տեսակը ________________________________

Աշխատողների միջին տարեկան թիվը________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն____________________________________

 

Ձև N 2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ Պաշտոնը Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Սեռը Մասնագիտությունը` ըստ Աշխատաժամանակը
(ամսական/ժամ)
Աշխատանքային ստաժը (տարի)
1) արական
2) իգական
կրթության պաշտոնի մասնա-
գիտական
տվյալ պաշտոնում
1 2 3 4 5 6 7 8 9
1.                
2.                
3.                

 

NN ը/կ Հիմնական աշխատավարձը (դրամ) Հավելումը (ամսական, դրամ) Հավելավճարը (ամսական, դրամ) Աշխատավարձի չափը (ամսական, դրամ) (11+12+13+14+15) Պարգևատրումը (մեկ տարվա կտրվածքով, դրամ)
ժամային դրույքա-
չափ
ամսական դրույքա-
չափ
գիշերային կամ արտաժամյա աշխատանքի կատարման համար առողջության համար վնասակար կամ առանձնապես ծանր, կամ առանձնապես վնասակար աշխատանքի կատարման համար այլ
1. 10 11 12 13 14 15 16 17
1.                
2.                
3.                

 

Ձև N 3

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԸ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

 

NN ը/կ Ցուցանիշի անվանումը Ընդամենը (մարդ)
1. Աշխատանքի ընդունվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով  
2. Աշխատանքից ազատվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով, այդ թվում` ըստ պատճառների  
1)  աշխատողի նախաձեռնությամբ  
2)  գործատուի նախաձեռնությամբ  

 

Կատարող

________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, պաշտոնը)

Ղեկավար

________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

______________________________

(հեռախոսահամարը (հեռախոսահամարները)           »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 298-Ն որոշման

 

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ` վիճակագրական հաշվետվություն) լրացնելու կարգը:

2. Վիճակագրական հաշվետվությունը լրացնում և ներկայացնում է այն կազմակերպությունը, որը դրա մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

3. Կազմակերպությունը վիճակագրական հաշվետվության մեջ նշում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը, նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը, գտնվելու վայրը, մարզը, կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը, կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը, աշխատողների միջին տարեկան թիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, ընդ որում`

1) «Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը» և «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» տողերը լրացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի.

2) «Աշխատաժամանակը» սյունակը լրացվում է` հիմք ընդունելով աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի տվյալները.

3) «Հավելավճար» սյունակում լրացվում է գիտական աստիճանի կամ այլ կոչման համար գործատուի կողմից աշխատողին վճարվող լրացուցիչ վարձատրության չափը:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան