Գլխավոր տեղեկություն
Номер
N 578
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.10.2001-15.12.2001)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.06.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2001
Дата вступления в силу
28.06.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2001 թվականի N 578

 

ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության համար ճարտարապետական, գործառական, ինչպես նաև մշակութային կարևոր նշանակություն և գրավային արժեք ունեցող մի շարք շենքերի արդյունավետ տնօրինման, ինչպես նաև դրանց նկատմամբ քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարման մարմիններին հանձնվող շենքերի ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու Երևանի քաղաքապետին` ընկերությունների գույքի կազմից առանձնացնել նշված ցանկում ընդգրկված շենքերը և դրանք հանձնել համապատասխան պետական կառավարման մարմիններին:

3. Համապատասխան պետական կառավարման մարմիններին`

ա) երկամսյա ժամկետում ավարտել նշված ցանկում ընդգրկված շենքերի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում` նշված շենքերն անհատույց օգտագործման հանձնել համապատասխան ընկերություններին:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմիններին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված ցանկում ընդգրկված ընկերությունների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև դրանց կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2001 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 28-ի N 578 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ

 

NN
ը/կ
Հասցեն Ում հաշվեկշռում է գտնվում Պետական կառավարման մարմնի անվանումը Ում տնօրինությանն է հանձնվում
1 2 3 4 5
 1.   Տերյան 89 «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն
 2.   Աբովյան 27 «Հայէներգո» ՓԲԸ ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
 3.   Մոսկովյան 35 «Վարչական շենք» ՓԲԸ ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն
 4.   Սարյան 22 «Հայփոստ» ՓԲԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
 5.   Թումանյան 17 «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» ՊՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
 6.   Իսահակյան 28 «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
 7.   Մարշալ Բաղրամյան 76 «Մետրո» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան Երևանի քաղաքապետարան
 8. (8-րդ կետը հանվել է 15.10.01 N 980)
 9.   Վարդանանց 8 «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
10.   Վարդանանց 13ա «Ոռոգում» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
11.   Կորյունի 21 «Հայավտոճան» ՓԲԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
12.   Մոսկովյան 15 «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
13.   Կոմիտասի 49/4 «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
14.   Մոսկովյան 13 «N 4 պոլիկլինիկա» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
15.   Արշակունյաց 2ա «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն

 

(Ցանկը փոփ. 15.10.01 N 980)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2005, N 1804-Ա 09.11.2005, N 578
09.12.2004, N 1845-Ա 08.01.2005, N 578
25.07.2002, N 1097-Ն 31.08.2002, N 578
15.12.2001, N 1230 15.12.2001, N 578
15.10.2001, N 980 15.10.2001, N 578
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան