Գլխավոր տեղեկություն
Номер
N 1037
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.08.2002-01.05.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.11.14/35(167) Հոդ.851
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.10.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.10.2001
Дата вступления в силу
24.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2003

040.1037.24.10.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
 Նախագահ Ռ. Քոչարյան

24 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն


 Ո ր ո շ ու մ

 

24 հոկտեմբերի 2001 թվականի N 1037
քաղ. Երևան

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները սահմանազատելու նպատակով և «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 4-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում հատկապես լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը:

2. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետևյալ հիմնական իրավասությունները`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն`

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների շրջանակներում` հանքահումքային հենքի հեռանկարային ծրագրերի, օգտագործման ռազմավարության մշակումը,

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից հանքավայրերի պաշարների մասին տրված տեղեկանքի հիման վրա պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար սահմանված կարգով թույլտվությունների (արտոնագրերի) տրամադրումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ համարելը,

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված, նոր շահագործվող հանքավայրերի թույլտվությունները (արտոնագրերը) սահմանված կարգով` մրցութային եղանակով տրամադրելը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ համարելը.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն`

ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում պետական կառավարման և վերահսկողության իրականացումը,

ընդերքի երկրաբանական ուսումնասիրության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը,

լեռնային փորվածքներ և հորատանցքեր պահանջող կամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից հատուկ ցանկով սահմանված երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույլտվություններ տալը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ հայտարարելը,

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հաշվառումը և գրանցումը,

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի մշակման հետևանքով առաջացած թափոնների, ինչպես նաև հանքահումքի վերամշակման արդյունքում գոյացած` լքված հանքապոչերի շահագործման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելը և այն չեղյալ հայտարարելը,

օգտակար հանածոների հանքավայրերի, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդերքօգտագործման պայմանագրերի կնքումը, գրանցումը, հաշվառումը, ընդերքօգտագործողների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կնքված պայմանագրերը չեղյալ հայտարարելը,

ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության հավաքումը, պահպանումը, վերլուծությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրումը,

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի օգտագործման բոլոր աշխատանքների նկատմամբ պետական երկրաբանական վերահսկողությունը,

ընդերքի օգտագործման, այդ թվում` օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և վերամշակման հետ կապված նախագծերի երկրաբանական ու բնապահպանական փորձաքննության իրականացումը, հաստատված նախագծին կատարվող աշխատանքների համապատասխանության, օգտակար հանածոների (այդ թվում` նաև ստորգետնյա ջրերի, նավթի ու գազի) հանքավայրերի ռացիոնալ օգտագործման, պաշարների շարժի, կորստի և աղքատացման նկատմամբ վերահսկողությունը,

օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռի և հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրի վարումը, պաշարների շարժի հաշվառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետական հաշվեկշռից օգտակար հանածոների պաշարների դուրսգրումը,

հազվագյուտ երկրաբանական մերկույթների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների և ընդերքի գիտական կամ մշակութային հատուկ արժեք ներկայացնող ու պետության կողմից պահպանվող երկրաբանական այլ տարածքների կամ պետական երկրաբանական արգելոցների, արգելավայրերի, հուշարձանների պահպանության նկատմամբ վերահսկողությունը,

ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի շահագործման համար սանիտարական գոտիների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով համաձայնեցումը,

սահմանված կարգով օգտակար հանածոների պահուստային և լքված հանքավայրերի, ինչպես նաև հեռանկարային հանքերևակումների մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակներով դրանց օգտագործման կարգի պահպանումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների տեղաբաշխմանը համաձայնություն տալը,

ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար օրենքով սահմանված կարգով կազմակերպություններին ու քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելը և օգտակար հանածոների օգտագործման սահմանված նորմերի խախտման հետևանքով պետությանը հասցված վնասի փոխհատուցման համար հայց ներկայացնելը,

օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նախագծին համապատասխան ամենամյա լեռնային աշխատանքների զարգացման ծրագրերի հաստատումը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության հետ.

ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման համար սահմանված կարգով թույլտվությունների (արտոնագրերի) տրամադրումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ հայտարարելը:

գ) Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով`

օգտակար հանածոների պաշարների դասակարգման, տարբեր հանքատեսակների նկատմամբ այդ դասակարգման կիրառման հրահանգների, հանքավայրերի արդյունաբերական գնահատման մեթոդական ու հրահանգչական փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգումը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով այդ փաստաթղթերի հաստատումը,

օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրության և շահագործման ընթացքում դրանց արդյունաբերական գնահատման նյութերի քննարկումն ու համապատասխան կոնդիցիաների հաստատումը,

հանքավայրերի հետախուզման և վերագնահատման արդյունքների հիման վրա ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի քննարկումը և այդ պաշարների հաստատումն ու վերահաստատումը,

արդյունաբերական նշանակությունը կորցրած և հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական ու մշակման աշխատանքների ընթացքում չարդարացված օգտակար հանածոների պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի քննարկումը և այդ պաշարների դուրսգրումը.

դ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչություն`

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի հիման վրա լեռնահատկացման ակտերի` սահմանված կարգով տրամադրումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ հայտարարելը,

օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և դրանց արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի տեխնիկական փորձաքննությունը և նախագծին համապատասխան` կատարման նկատմամբ վերահսկողությունը,

օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և հետախուզության նախագծերով նախատեսված լեռնային աշխատանքների կատարման ու անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը,

օգտակար հանածոների հանքավայրերի պահպանության և շահագործման անվտանգությունն ապահովելու նպատակով կորուստների և աղքատացման նկատմամբ վերահսկողությունը,

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լեռնաարդյունաբերական կազմակերպությունների, լեռնային փորվածքների, հորատանցքերի ու պոչամբարների լուծարման և կոնսերվացման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը,

հորատապայթեցման աշխատանքների, պոչամբարների ու թափոնակառույցների պահպանության և անվտանգ շահագործման նկատմամբ հսկողությունը,

սահմանված կարգով պայթեցման աշխատանքների կատարման թույլտվությունների տրամադրումը, կատարման նկատմամբ վերահսկողությունը և թույլտվությունները չեղյալ հայտարարելը:

(2-րդ կետը լրաց. 11.04.02 N 390, փոփ. 01.08.02 N 1164-Ն)

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը`

ա) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Ընդերքն օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից 3 ամիս հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընդերքի օգտագործման ու պահպանության տեխնիկական և տեխնոլոգիական չափանիշների մշակման ու հաստատման վերաբերյալ.

բ) մինչև 2001 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող համապատասխան կարգերը:

(3-րդ կետը խմբ. 01.08.02 N 1164-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված լիազորված մարմինների կանոնադրություններում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 4-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունների սահմանազատման մասին» N 504 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.04.2003, N 385-Ն 01.05.2003, N 1037
01.08.2002, N 1164-Ն 29.08.2002, N 1037
11.04.2002, N 390 11.04.2002, N 1037
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան