«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2002 թվականի N 1008-Ն
«ՆԱԻՐԻ» ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԱՆԳԻՈՆԵՎՐՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» ԴՈՒՍՏՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 20-րդ և 68-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող՝ 1482,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող 2-րդ մասնաշենքի առաջին հարկի տարածքն ու նկուղային հարկի տարածքի մի մասը՝ 850 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը՝ Ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել 103,285,000 դրամով՝ այն սահմանելով 32,495,000 դրամ, որը համապատասխանում է 1250 դրամ անվանական արժեքով 25996 հասարակ բաժնետոմսի:
(1-ին կետը փոփ. 08.08.02 N 1187-Ն)
2. «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը և «Անգիոնևրոլոգիայի կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ «Անգիոնևրոլոգիայի կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության և «Անգիոնևրոլոգիայի կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերության՝ միացման ձևով վերակազմակերպման աշխատանքների կատարումը.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ վերակազմակերպված «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության հետ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անժամկետ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը.
բ) սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի գնահատման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.08.2002, N 1187-Ն | 30.08.2002, N 1008-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|