Գլխավոր տեղեկություն
Номер
N 314-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2008-09.09.2008)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2008
Дата вступления в силу
12.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 314-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով և 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքներում գտնվող՝ 202.920,6 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող շենքերով և շինություններով` իրենց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 125860,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասերով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշման հավելվածի`

ա. 1-4-րդ կետերում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքին, ընդ որում, 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել հետագայում այնտեղ բնակվողներին` անհատույց սեփականաշնորհելու պայմանով,

բ. 5-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքին` գյուղատնտեսական ծրագրերի իրականացման նպատակով.

2) ընկերության, Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և առաջարկել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերով սահմանված գույքի ամրացման ու նվիրաբերության գործարքներից բխող հանձնման-ընդունման աշխատանքները, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 4-ի N 314-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ
Գույքի անվանունը, գտնվելու վայրը Ընդհանուր մակերեսը
(քառ. մետր)
Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)
Հողամասի մակերեսը
(քառ. մետր)

1.
Մեծամորի քաղաքային համայնք
Հանրակացարան` երեք մասնաշենքով
11000.0 46891.2 8400.0
   Ա. մասնաշենք 3819.6 25528.7  
   Բ. մասնաշենք 3791.3 2540.7  
   Գ. մասնաշենք 3389.1 18821.8  
2. Հյուրանոցային համալիր 3680.2 150494.5 2860.0
3. Մարզահամալիր 4623.8 4953.1 10600.0
4. Ավտոկայանատեղ 2813.3 62.5 24000.0

5.
Մայիսյանի գյուղական համայնք
Օժանդակ տնտեսություն (անավարտ շինարարության օբյեկտ)
37074.0 519.3 80000.0
 

Ընդամենը

59191.3 202920.6 125860.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան