Գլխավոր տեղեկություն
Номер
N 608-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.06.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.06.2008
Дата вступления в силу
26.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2008 թվականի N 608-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

 

1) կրակատար քուղ ՕՇՊ

1 000 000 (մեկ միլիոն) մետր.

 

2) պայթեցման միջոց` փակ հանքի համար`

 

ա. էքսել ՄՍ (Exel MS) 25-1000 մվ 6 մետր

100 000 (հարյուր հազար) հատ,

բ. էքսել ՄՍ (Exel MS) 25-1000 մվ 15 մետր

50 000 (հիսուն հազար) հատ,

գ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 0-200 մվ 4 մետր

10 000 (տաս հազար) հատ,

դ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 0-200 մվ 9 մետր

4 000 (չորս հազար) հատ,

ե. էքսել ԼՊ (Exel LP) 100-9000 մվ 6 մետր

150 000 (հարյուր հիսուն հազար) հատ.

 

3) պայթեցման միջոց` բաց հանքի համար`

 

ա. էքսել ՀՏԴ (Exel HTD) 0 մվ 20 մետր

10 000 (տաս հազար) հատ,

բ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 42 մվ 8 մետր

20 000 (քսան հազար) հատ,

գ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 65 մվ 8 մետր

20 000 (քսան հազար) հատ,

դ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 0 մվ 100 մետր

400 (չորս հարյուր) հատ,

ե. էքսել ՄՍ (Exel MS) 450 մվ 24 մետր

40 000 (քառասուն հազար) հատ,

զ. էքսել ՄՍ (Exel MS) 500 մվ 19 մետր

40 000 (քառասուն հազար) հատ.

 

4) պայթուցիկ նյութ փաուերջել մագնիում 365


 

 

(Powergel magnսm 365) 34*225 մմ


200 000 (երկու հարյուր հազար) կգ.

 

5) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»


 

ա. գեոնիտ 750 (Geonit 750) 140*520 մմ

500 000 (հինգ հարյուր հազար) կգ,

բ. գեոնիտ 750 (Geonit 750) 185*600 մմ

900 000 (ինը հարյուր հազար) կգ,

գ. գեոնիտ 300 (Geonit 300) 125*650 մմ

200 000 (երկու հարյուր հազար) կգ,

դ. գեոնիտ 300 (Geonit 300) 140*520 մմ

300 000 (երեք հարյուր հազար) կգ,

ե. գեոնիտ 300 (Geonit 300) 185*600 մմ

300 000 (երեք հարյուր հազար) կգ,

 

6) դետոնացիոն քուղ 6 գր/մ (Detonating cord 6 gr/m)


100 000 (մեկ հարյուր հազար) մետր.

 

7) դետոնացիոն քուղ 12 գր/մ (Detonating cord 12gr/m)


100 000 (մեկ հարյուր հազար) մետր.

 

8) կրակատար քուղ (Safety fսse)


100 000 (մեկ հարյուր հազար) մետր.

 

9) էլեկտրադետոնատոր 0-3000 մվ (Electric detonator)


100 000 (մեկ հարյուր հազար) մետր.

 

10) կապսուլ դետոնատոր ԿԴ8 (Capsսle detonator)


100 000 (մեկ հարյուր հազար) մետր:

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 25
Երևան