Գլխավոր տեղեկություն
Номер
N 432
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.08.2002-11.09.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.404
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2001
Дата вступления в силу
31.05.2001

040.0432.16.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2001 թվականի N 432
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 16-ի N 432 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիր

 

Ներածություն

 

Ներկայումս, ապրելով կայացման դժվարին ժամանակաշրջան, Հայաստանի Հանրապետությունն ընտրել է քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղի: Բարեփոխումների այդ ճանապարհն ընտրել է նաև Հայաստանի առողջապահության համակարգը:

Մինչև 90-ական թվականները Հայաստանում գործում էր խորհրդային առողջապահության համակարգը, որի հիմնական սկզբունքները համարվում էին աշխարհում լավագույններից մեկը, իսկ ոլորտում գործում էին բավական հստակ կազմակերպված և արդյունավետ մեխանիզմներ:

Հայաստանի անկախացումից հետո սկիզբ առած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը թողեց առողջապահության համակարգի վրա: Համակարգը, անցնելով բուժօգնության վճարովի սկզբունքին, իր ֆինանսա-տնտեսական կնիքը դրեց բուժօգնությունից օգտվելու մատչելիության վրա, ինչն իր հերթին ազդեց բժշկական օգնության իրականացման ինչպես քանակի, այնպես էլ որակի վրա:

Ստեղծված դժվար իրավիճակից դուրս գալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրագործում է մի նոր ծրագիր` նախատեսելով գործող համակարգի կառուցվածքային, ֆունկցիոնալ բարեփոխումների իրականացում, առկա ռեսուրսների ռացիոնալ ու արդյունավետ օգտագործում (մասնավորապես, հանրապետության մահճակալային ֆոնդի վերաբաշխում և վերապրոֆիլավորում, համակարգի քիչ արդյունավետ կառուցվածքային միավորների վերակազմավորում, վերամասնագիտացում` իրական պահանջարկներին համապատասխան): Ընդ որում, նշված գործընթացն իրականացվում է` պահպանելով բնակչությանը ցույց տրվող բուժօգնության ծավալները և մակարդակը:

Օպտիմալացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ է հստակեցնել և կանոնակարգել ամբուլատոր-պոլիկլինիկական ու հիվանդանոցային բուժհաստատությունների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին վերադարձնել լիարժեք բուժօգնություն կազմակերպելու իր իրավունքը: Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005 թ.) կնպաստի հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, որն արդյունավետ բուժման հիմնական երաշխիքներից մեկն է: Արդյունքում առաջնային օղակի զարգացումն ուղղակիորեն կնպաստի մասնագիտացված ծառայությունների օպտիմալացմանը: Վերոհիշյալը բխում է նաև ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության հիմնական դրույթներից, ըստ որի առողջության առաջնային պահպանման օղակի առաջանցիկ զարգացումը մոտակա տարիների կարևորագույն գերակայություններից է:

Առողջապահության համակարգի հզորությունների օպտիմալացումը պետությանը հնարավորություն կտա իրականացնելու հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները: Առաջին հերթին դա վերաբերում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության պահանջարկին, համապատասխան ամբուլատորիաների, պոլիկլինիկաների կառուցվածքային փոփոխություններին, վերջիններիս թվի կրճատմանը և դրա հիման վրա համապատասխան անձնակազմի թվի կրճատմանը:

Ինչպես նշեցինք Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում լուրջ հիմնախնդիրներ են կուտակվել, որից անմասն չի մնացել նաև Լոռու մարզային առողջապահությունը:

Լոռու մարզը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հյուսիսում, ամենամեծ մարզն է` զբաղեցնում է 3789 քկմ տարածք, 384745 բնակչությամբ: Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`

ք. Վանաձոր` 172700 բնակչությամբ

Ալավերդու վարչատարածք` 58.097 բնակչությամբ

ք. Ալավերդի` 25.400 բնակչությամբ

Ստեփանավանի վարչատարածք` 41490 բնակչությամբ

ք. Ստեփանավան` 26.200 բնակչությամբ

Տաշիրի վարչատարածք` 35599 բնակչությամբ

ք. Տաշիր` 14391 բնակչությամբ

Սպիտակի վարչատարածք` 48704 բնակչությամբ

ք. Սպիտակ` 21.500 բնակչությամբ

Գուգարքի վարչատարածք` 28155 բնակչությամբ:

Դեռ խորհրդային ժամանակներից Վանաձոր (Կիրովական) քաղաքը համարվում է հանրապետության քիմիական արդյունաբերության կենտրոն, որի պատճառով անընդհատ մարդկային հոսք է եղել դեպի մարզկենտրոն: Այդ է պատճառը, որ ներկայումս մարզի առողջապահության համակարգում գործում են մեծ քանակությամբ բուժհաստատություններ`

հիվանդանոց` 9,

ծննդատուն` 2,

ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ` 46,

առողջապահության կենտրոն` 4,

դիսպանսեր` 5:

Այսօր հիվանդանոցային ծառայությունում (մահճակալային ֆոնդը կազմում է 1660) առկա են չօգտագործված կարողություններ, առանձին մասնագիտությունների գծով մահճակալների անհամաչափ բաշխում, հիվանդանոցների թվի, չափերի, զբաղվածության և իրականացվող ծառայությունների անհամարժեքություն:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժեց նաև մարզի առողջապահության համակարգը: Բուժհաստատությունների մեծ մասը գործում է ժամանակավոր, հարմարեցված կառույցներում, որոնք չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին և հագեցված չեն ժամանակակից բժշկական սարքավորումներով: Չնայած մարզում աշխատում է 545 բժիշկ, 1648 միջին բուժաշխատող, այնուամենայնիվ, նեղ մասնագետների զգալի պահանջ է զգացվում:

Խոր ճեղքվածք է առաջացել մարզի առողջապահական տարբեր օղակների, տարածաշրջանային առողջապահական բուժհաստատությունների միջև:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ծառայություն

 

Մարզի բնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000թ. տվյալներով)

 

Բուժհաստատության անվանումը Տարածքը քմ Հաճախումը Հզորությունը Բժիշկ Բուժ-քույր Այլ աշխա-տող Սպասարկ-
վող բնակչութ.

ք. Վանաձոր

 

 

 

 

 

 

172700

N 1 պոլիկլինիկա (խառը)

1824.8

23687

500

36

77

14

26080

N 2 պոլիկլինիկա (խառը)

568.4

36659

500

28

69

10

21787

N 3 պոլիկլինիկա (մեծահասակ.) 

1521

22878

250

19

34

10

28000

N 4 պոլիկլինիկա (մեծահասակ.)

560

10504

50

26

5

15421

N 5 պոլիկլինիկա (խառը)

2919

25795

250

 21

67

14

29972

N 3 մանկական պոլիկլինիկա

1400

24231

75.5

13

27

3

8143

N 4 մանկական պոլիկլինիկա

352

6487

44

8

13

2

4809

N 1 կանանց կոնսուլտացիա

250

26714

85

7

17

2

28500

N 2 կանանց կոնսուլտացիա

508

23355

63

5

14

1

24500

Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսեր

64

6762

18

3

7

1

-

Վանաձորի հակատուբերկուլյոզային դիսպանսեր

460

4426

17

3

21

13

116800

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր

1311

10300

80

6

21

20

-

Լոռու մարզային մաշկավեներոլոգիական դիսպանսեր

59603

1703

70

8

20

8

-

N 1 կենտրոնական ստոմատոլոգ. պոլիկլինիկա

2280

3420

200

10

17

6

68000

N 2 ստոմատոլոգ. պոլիկլինիկա

360

3298

200

4

3

3

60000

Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա

362

7372

120

5

10

7

44000

Սպիտակի տարածաշրջան

 

 

 

 

 

 

 

Սպիտակի պոլիկլինիկա (Նոր Խաչակապի, Լեռնանցքի, Ղուրսալի, Շենավանի, Քարաձորի ԲՄԿ)

1579

40758

300

18

33

17

15083  

Մոր և մանկան կենտրոն

8119

18600

130

11

25

8

8037

Մեծ Պառնիի ԱԿ (Ծաղկաբերի, Հարթագյուղի, Սարալանջի, Լուսաղբյուրի, Խնկոյանի ԲՄԿ)

1014

6400

20

 4

19

9

 6156

Արևաշողի ԲԱ    

 

1

8

-

3021

Ջրաշենի ԲԱ (Սարամեջի, Լեռնավանի ԲՄԿ)     7 - 6815
Շիրակամուտի ԲԱ (Կաթնաջրի, Սարահարթի, Գոգարանի, Գեղասարի ԲՄԿ) 387.5      4 21 4  8000

Ստեփանավանի տարածաշրջան

 

 

 

 

 

 

 

Ստեփանավանի պոլիկլինիկա (Արմանիսի, Ամրակցի, Լոռի բերդի, Բովաձորի ԲՄԿ) 1128 25886 200 20 39 11 17456
Ստեփանավանի մանկական պոլիկլինիկա 212 15201 50 7 16 5 6214
Ստեփանավանի ստոմատոլոգիակ. պոլիկլինիկա 200  6083 40 4 6 5 -
Գյուլագարակի ԲԱ (Հոբարձի ԲՄԿ)       1 4 3 2274
Գարգառի ԲԱ /Պուշկինոյի       - 5 2 2497
Կուրթանի ԲԱ       1 4 4 155
Վարդաբլուրի ԲԱ       - - - 1259
Ագարակի ԲԱ (Յաղդանի, Կողեսի, Հովնանաձորի ԲՄԿ)         1 2000 
Ուռուտի ԲԱ (Սվերդլովի ԲՄԿ)         1 2272 
Կաթնաղբյուրի ԲԱ (Ուրասարի)       1 3 1 405
Լեջանի ԲԱ       2 2 2 -

Ալավերդու տարածաշրջան

 

 

 

 

 

 

 

Ալավերդու պոլիկլինիկա (Ծաղկաշատի, Հաղպատի, Ջիլիզայի, Ակների ԲՄԿ) 4633 25954 500 24 26 16 19594
Ալավերդու մանկական պոլիկլինիկա 540 8904 40 8 16 8 6957
Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա 434 5646 200   2 12 
Ալավերդու հակատուբերկուլյոզային դիսպանսեր 168 8360 19 1 2 1 -
Դսեղի ԱԿ (Մարցի, Չկալովի ԲՄԿ) 1000 2714 20 3 13 8 3421
Ախթալայի ԱԿ (Նեղոցի, Քարկոփի ԲՄԿ) 4640 1283 20 2 36 7 4372
Շամլուղի ԲԱ /Բենդիկի ԲՄԿ 346     - 4 3 1024
Թումանյանի ԲԱ (Քարինջի ԲՄԿ) 375     1 8 4 2239
Լորուտի ԲԱ (Շամուտի, Ահնիձորի, Աթանի ԲՄԿ)       1 5 2 1512
Արևածագի ԲԱ (Ծաթերի, Մղարթի, Կարմիր Աղեկի ԲՄԿ)       1 8 10 1187
Օձունի ԲԱ (Այգեհատի, Ամոջիի, Հագվիի, Արդվիի ԲՄԿ)       2 14 4 5335
Շնողի, Թեղուտի ԲՄԿ       1 10 1 3178
Ճոճկանի ԲԱ       1 5 - 2118
Մեծ Այրումի ԲԱ (Փ. Այրում)       1 4 - 1119
Աքորիի ԲԱ (Կաճաճկուտ)       - 7 3 2690

Տաշիրի տարածաշրջան

 

 

 

 

 

 

 

Տաշիրի պոլիկլինիկա 794 11075 84 12 47 11 18476
Տաշիրի մանկ. պոլիկլինիկա 160 11730 15 5 22 3 7802
Մեծավանի ԱԿ 866 11700 15 3 21 7 7203

Գուգարքի տարածաշրջան

 

 

 

 

 

 

 

«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա (Արջուտի, Բազումի, Ազնվաձորի, Փամբակի, Դարպասի ԲՄԿ) 494 8806 85 11 32 8 4591
Մարգահովիտի ԲԱ (Անտառաշենի, Ֆիոլետովոյի, Լերմոնտովի ԲՄԿ)       4 22 8 4574
Վահագնիի ԲԱ (Վահագնաձորի, Դեբետի, Եղեգնուտի, Անտառամուտի, Ձորագյուղի, Նորագետի, Ավանի ԲՄԿ)       1 18 4 3500
Գուգարքի ԲԱ       2 9 3 6642
Շահումյանի ԲԱ       2 4 - 2740
Լեռնապատի ԲԱ       1 6 2 2055

 

Հիվանդանոցային (ստացիոնար) ծառայություն

 

Բուժհաստատության
անվանումը
Մահճակալ-
ների թիվը
2000 թ.

Մահճակալ-
ների ծանրա-
բեռնվա-
ծություն/օր

Շրջա-
պտույտը
/օրեր/
Բժիշկ Բուժ-
քույր
Այլ
աշխատող

Տարածք
(քմ)

ք. Վանաձոր

 

 

 

 

 

 

 

Թիվ 1 հիվանդանոց

100

144.7

13.9

24

82

46

3840

թերապևտիկ բաժանմունք

20

 

11

       

վիրաբուժական բաժանմունք

40

 

18.5

       
վնասվածքաբանակ. բաժանմունք

25

 

14.3

       
ուրոլոգիական բաժանմունք

15

 

12.3

       
վերակենդանացման բաժանմունք

12

 

-

       

Թիվ 2 հիվանդանոց

 150

63

5.4

15

57

42

1080

թերապևտիկ բաժանմունք

30

 

8.2

       
նյարդաբանական բաժանմունք

30

 

11.5

       
սրտաբանական բաժանմունք

30

 

15.3

       

ակնաբուժական բաժանմունք

30

 

8.4

       
քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք 30   5.6        

Թիվ 1 մանկական հիվանդանոց

80

57

11

10

38

28

2495

վիրաբուժական բաժանմունք 50   9.2        
ծծկեր հասակի բաժանմունք -   -        
սոմատիկ բաժանմունք 30   12.7        
վնասվածքաբանակ. բաժանմունք -   -        
վերակենդանացման բաժանմունք 5   -        

Թիվ 2 մանկական հիվանդանոց

65

73.2

9.4

9

38

26

1840

մանկաբուժական բաժանմունք 50            
պաթոլոգիական բաժանմունք 15            
վերակենդանացման բաժանմունք 6            

Ծննդատուն

140

62.7

13.9

23

71

33

6138

մանկաբարձական բաժանմունք 60   26        
գինեկոլոգիական բաժանմունք 60   10.3        
հղիների ախտաբանության բաժանմունք 20   5.45        
վերակենդանացման բաժանմունք 10   -        

Ինֆեկցիոն հիվանդանոց

50

61

8.2

5

21

20

1008

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր

35

59

6.4

6

21

20

1311

Լոռու մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր

30

52

3.3

8

20

8

596.3

Հակատուբերկուլյոզային դիսպանսեր

15

273

3.6

3

21

13

460

ք. Ստեփանավանի հիվանդանոց

140

68.6

11.4

28

51

44

8612

թերապևտիկ բաժանմունք 30   9.2        
վիրաբուժական բաժանմունք 40   12.1        
մանկաբարձական բաժանմունք 20   21.1        
գինեկոլոգիական բաժանմունք 10   23.8        
ինֆեկցիոն բաժանմունք 20   13.7        
մանկական բաժանմունք 20   4.7        

Սպիտակի հիվանդանոց

200

70

8.1

24

66

53

8206

թերապևտիկ բաժանմունք 55   4.8        
վիրաբուժական բաժանմունք 45   9.7        
մանկական բաժանմունք 40   4.6        
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 55   9.4        
ինֆեկցիոն բաժանմունք 10   12.2        

Մեծ Պարնիի ԱԿ

35

19

6.9

4

19

9

1014

թերապևտիկ բաժանմունք 15            
մանկական բաժանմունք 10            
գինեկոլոգիական բաժանմունք 10            

Տաշիրի հիվանդանոց

180

39.5

4.8

21

52

34

3871

թերապևտիկ բաժանմունք 50   3.0        
վիրաբուժական բաժանմունք 40   5.5        
մանկական բաժանմունք 20   5.4        
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 50   5.2        
ինֆեկցիոն բաժանմունք 20   4.9        

Մեծավանի ԱԿ

50

2.8

3.7

3

21

7

866

Ալավերդու հիվանդանոց

200

29.4

6.1

19

67

50

5572

թերապևտիկ բաժանմունք 75   3.3        
վիրաբուժական բաժանմունք 60   5.45        
մանկական բաժանմունք 40   1.47        
ինֆեկցիոն բաժանմունք 25   2.1        
նյարդաբանական բաժանմունք -   -        
վնասվածքաբանակ. բաժանմունք -   -        
վերակենդանացման բաժանմունք 6   -        

Ծննդատուն

80

55

8.9

8

41

29

2100

ծննդաբերական բաժանմունք 35   16.4        
գինեկոլոգիական բաժանմունք 30   12.7        
պաթոլոգիական բաժանմունք 15   20.5        

Դսեղի ԱԿ

30

34

6.6

 

 

 

1000

Ախթալայի ԱԿ

80

31

3.7

2

36

7

4640

Ընդամենը

1660

 

 

186

584

405

 

 

 

Սպասվելիք իրավիճակ

 

Օպտիմալացման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է`

● հստակեցնել մարզի բուժհաստատությունների ռեալ հզորությունները և ծավալված մահճակալային ֆոնդը,

● կրճատել բուժհաստատությունների չծանրաբեռնված կարողությունները,

● վերակազմակերպել, հարկ եղած դեպքում` լուծարել այն բուժհաստատությունները, որոնք գործում են ոչ արդյունավետ և առողջապահական նորմերին անհամապատասխան,

● տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով միավորել բուժհաստատությունների շենքային տարածքները,

● արդյունավետ օգտագործել կադրային ներուժը,

● իրականացնել բուժհաստատությունների մասնավորեցումը,

● վերականգնել բուժհաստատությունների ֆունկցիոնալ և կառուցվածքային կապերը:

 

Օպտիմալացման հիմնախնդիրներն են`

● առաջնային և երկրորդային բուժօգնության հստակ սահմանազատումը,

● առավելագույն հնարավորությունների ստեղծումը ստացիոնար բուժօգնությունն ամբուլատոր-պոլիկլինիկականով փոխարինելու համար` ընդլայնելով ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շփման եզրերը,

● առաջնային օղակի զարգացում և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինում ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001- 2005 թթ.),

● ստացիոնար ծառայությունների վերակազմակերպումը բուժօգնության ինտենսիվության մակարդակին համապատասխան,

● մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացումը,

● առկա հնարավորությունների ուսումնասիրումը և ներհիվանդանոցային բաժանմունքների ու բուժհաստատությունների միացումը,

● բժշկական կադրերի վերամասնագիտացումը, վերադասավորումը:

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության նախարարության օպտիմալացման ծրագրի հիմնադրույթները, Լոռու մարզի առողջապահական համակարգում կատարել հետևյալ վերակազմակերպումները`

 

ք. Վանաձոր

1. Հաշվի առնելով, որ Վանաձորի N 2 պոլիկլինիկան (խառը) և «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկան գործում են վթարային, ժամանակավոր կառույցներում, առաջարկվում է դրանք միավորել, վերջինիս համար կառուցվող տիպային շենքում` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:

● «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի կազմում գործող շտապ օգնության ծառայությունը միացնել Վանաձորի շտապ օգնության կայանին:

2. Առաջարկվում է N 3 մանկական պոլիկլինիկան միացնել N 3 մեծահասակների պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով: Նույն շենքում գործող մաշկավեներաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքը (30 մահճակալ) փակել` թողնելով դիսպանսերի ամբուլատոր մասը:

3. N 4 մեծահասակների պոլիկլինիկային միացնել N 4 մանկական պոլիկլինիկան և N 2 կանանց կոնսուլտացիան` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով, և նորաստեղծ բուժհաստատությունը տեղափոխել ներկայումս վերակառուցման մեջ գտնվող, մարզի առողջապահական հաշվեկշռում նստած Գուգարքի նախկին զինվորական կոմիսարիատի շենք:

4. Վանաձորի N 1 կանանց կոնսուլտացիան միացնել N 1 պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:

5. Վանաձորի N 2 կանանց կոնսուլտացիան` թողնելով առանձին շենքում` մեթոդական հսկողությունը դնել N 4 պոլիկլինիկայի վրա:

6. Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով:

(6-րդ կետը խմբ. 11.07.02 N 999-Ն)

7. Վանաձորի N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով:

(7-րդ կետը խմբ. 11.07.02 N 999-Ն) 

8. Վանաձորի ազատված մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենքը տրամադրել Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերին:

 

Այսպիսով, Վանաձոր քաղաքում ծրագրի իրականացման արդյունքում կազատվեն հետևյալ շենքերը և շինությունները (2938 քմ տարածք)

● «Վանաձորի N 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասնաշենքը` 658.4 քմ տարածքով և 560 քմ տնակային շինություն

● «Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ի 64 քմ տնակային շինություն

● «Վանաձորի N 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 560 քմ տնակային շինություն

● «Վանաձորի N 4 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 352 քմ տնակային շինություն շենքը

● Վանաձորի N 1 կանանց կոնսուլտացիայի տարածքը` 250 քմ

● «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա ՓԲԸ-ի 494 քմ տնակային շինություն

 

Լոռու մարզում գործող գյուղական բժշկական ամբուլատորիաների մեթոդական և վարչական հսկողությունը դնել տարածքային պոլիկլինիկաների վրա, բացառությամբ այն ամբուլատորիաների, որոնք Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցվել ու վերանորոգվել են և ունեն վերապատրաստված աշխատող ընտանեկան բժիշկներ:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի, Ճոճկանի, Վարդաբլուրի, Շնողի, Մարգահովտի գյուղական բժշկական ամբուլատորիաները և Մեծավանի առողջության կենտրոնը կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ:

 

Բուժհաստատության անվանումը Տարածքը (քմ) Օպտիմալացման արդյունքում կատարվող փոփոխությունները Անհրաժեշտ ընտանեկան բժշկի գրասենյակ Սպասարկվող բնակչությունը

ք. Վանաձոր

 

 

 

172700

N 1 պոլիկլինիկա (խառը)

1824.8

թողնել նույն կարգավիճակով

13 ընտանեկան բժշկի գրասենյակ

26080

N 2 պոլիկլինիկա (խառը)

568.4

տեղափոխել նորակառույց շենք

11 ընտանեկան բժշկի գրասենյակ

21787

N 3 պոլիկլինիկա (մեծահասակ.) 

1521

թողնել նույն կարգավիճակով

14 ընտանեկան բժշկի գրասենյակ

28000

N 4 պոլիկլինիկա (մեծահասակ.)

560

թողնել նույն կարգավիճակով

7 ընտանեկան բժշկի գրասենյակ

15421

N 5 պոլիկլինիկա (խառը)

2919

թողնել նույն կարգավիճակով

15 ընտանեկան բժշկի գրասենյակ

29972

N 3 մանկական պոլիկլինիկա

1400

միացնել N 3 մեծահասակների պոլիկլինիկային

-

8143

N 4 մանկական պոլիկլինիկա

352

միացնել N 4 մեծահասակների պոլիկլինիկային

-

4809

N 1 կանանց կոնսուլտացիա

250

միացնել N 1 պոլիկլինիկային

-

28500

N 2 կանանց կոնսուլտացիա

508

մեթոդական հսկողությունը դնել N 4 պոլիկլինիկայի վրա

-

24500

Ուռուցքաբանական դիսպանսեր

64

տեղափոխել ազատված մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք

-

-

Հակատուբերկուլյոզային դիսպանսեր

460

թողնել նույն կարգավիճակով

-

116800

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր

1311

թողնել նույն կարգավիճակով

-

-

Լոռու մարզային մաշկավեներոլոգիական դիսպանսեր

59603

թողնել նույն կարգավիճակով

-

-

Կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկա

2280

ներկայացնել մասնավորեցման

-

68000

N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա

360

տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով

60000

Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա

362

տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով

-

44000

Սպիտակի տարածաշրջան

 

 

 

 

Սպիտակի պոլիկլինիկա (Նոր Խաչակապի, Լեռնանցքի, Ղուրսալի, Շենավանի, Քարաձորի ԲՄԿ)

1579

թողնել նույն կարգավիճակով

7 ընտանեկան բժշկի գրասենյակ

15083  

Սպիտակի մոր և մանկան կենտրոն

1327

թողնել նույն կարգավիճակով

4 ընտանեկան բժշկի գրասենյակ

8037

Մեծ Պարնիի ԱԿ (Ծաղկաբերի, Հարթագյուղի, Սարալանջի, Լուսաղբյուրի, Խնկոյանի ԲՄԿ)

1014

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

4 ընտանեկան բժշկի գրասենյակ

 6156

Արևաշողի ԲԱ  

թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ

3021

Ջրաշենի (Սարամեջի, Լեռնավանի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

2 ընտանեկան բժշկի գրասենյակ

6815
Շիրակամուտի ԲԱ (Կաթնաջրի, Սարահարթի, Գոգարանի, Գեղասարի ԲՄԿ) 387.5

վերակազմավորել՝ այն միացնելով Մեծ Պարնիի ԱԿ-ին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով 

 

 8000

Ստեփանավանի տարածաշրջան

 

 

 

 

Պոլիկլինիկա մեծահասակների (Ամրակցի, Լոռի բերդի, Բովաձորի ԲՄԿ) 1128 թողնել նույն կարգավիճակով`

8 ընտանեկան բժշկի գրասենյակ

17456
Մանկական պոլիկլինիկա 212 միացնել մեծահասակների պոլիկլինիկային   6214
Ստոմատոլոգիական պոլիկլինիկա 200 ներկայացնել մասնավորեցման -
Գյուլագարակի ԲԱ (Հոբարձի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ

2274
Գարգառի ԲԱ (Պուշկինոյի)  

թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ

2497
Կուրթանի ԲԱ  

թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

- 155
Վարդաբլուրի ԲԱ  

թողնել նույն կարգավիճակով`ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ

1259
Ագարակի ԲԱ (Յաղդանի, Կողեսի, Հովնանաձորի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով`  ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ

2000
Ուռուտի ԲԱ (Սվերդլովի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով`  ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ

2272
Կաթնաղբյուրի ԲԱ (Ուրասարի)  

թողնել նույն կարգավիճակով`  ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

  405
Լեջանի ԲԱ  

թողնել նույն կարգավիճակով`  ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

  -

Ալավերդու տարածաշրջան

 

 

 

 

Պոլիկլինիկա`
մեծահասակ.(Ծաղկաշատի, Հաղպատի, Ջիլիզայի, Ակների ԲՄԿ)
4633 թողնել նույն կարգավիճակով`  9 ընտանեկան բժշկի գրասենյակ 19594
Մանկական պոլիկլինիկա 540

միացնել մեծահասակների պոլիկլինիկային

- 6957
Ստոմատոլոգիական պոլիկլինիկա 434

ներկայացնել մասնավորեցման

- -
Հակատուբերկուլյոզային դիսպանսեր 168 թողնել նույն կարգավիճակով` - -
Դսեղի ԱԿ (Մարցի, Չկալովի ԲՄԿ) 1000 թողնել նույն կարգավիճակով` 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 3421
Ախթալայի ԱԿ (Նեղոցի, Քարկոփի ԲՄԿ) 4640 թողնել նույն կարգավիճակով` 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4372
Շամլուղի ԲԱ (Բենդիկի ԲՄԿ) 346

միաձուլել Ախթալայի ԱԿ-ին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով

1 ընտանեկան բժշկի գրասենյակ 1024
Թումանյանի ԲԱ (Քարինջի ԲՄԿ) 375

թողնել նույն կարգավիճակով`  ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

2 ընտանեկան բժշկի գրասենյակ 2239
Լորուտի ԲԱ (Շամուտի, Ահնիձորի, Աթանի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ 1512
Արևածագի ԲԱ (Ծաթերի, Մղարթի, Կարմիր, Աղեկի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ 1187
Օձունի ԲԱ (Այգեհատի, Ամոջիի, Հագվիի, Արդվիի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

3 ընտանեկան բժշկի գրասենյակ 5335
Շնողի, Թեղուտի ԲՄԿ     2 ընտանեկան բժշկի գրասենյակ 3178
Ճոճկանի ԲԱ  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ 2118
Մեծ Այրումի ԲԱ (Փ. Այրում)  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ 1119
Աքորիի ԲԱ (Կաճաճկուտ)  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ 2690

Տաշիրի տարածաշրջան

 

 

 

 

Պոլիկլինիկա
մեծահասակների (Կաթնառատի, Լեռնահովիտի, Սարատովկայի)
794 թողնել նույն կարգավիճակով` 9 ընտանեկան բժշկի գրասենյակ  18476
Մանկական պոլիկլինիկա 160

միացնել մեծահասակների պոլիկլինիկային

4 ընտանեկան բժշկի գրասենյակ 7802
Մեծավանի ԱԿ 866 թողնել նույն կարգավիճակով` 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 7203

Գուգարքի տարածաշրջան

 

 

 

 

«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա (Արջուտի, Բազումի, Ազնվաձորի, Փամբակի, Դարպասի ԲՄԿ) 494 միացնել թիվ 2 պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4591
Մարգահովիտի ԲԱ (Անտառաշենի, Ֆիոլետովոյի, Լերմոնտովի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4574
Վահագնիի ԲԱ (Վահագնաձորի, Դեբետի, Եղեգնուտի, Անտառամուտի, Ձորագյուղի, Նորագետի, Ավանի ԲՄԿ)  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

2 ընտանեկան բժշկի գրասենյակ 3500
Գուգարքի ԲԱ  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6642
Շահումյանի ԲԱ  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

2 ընտանեկան բժշկի գրասենյակ 2740
Լեռնապատի ԲԱ  

թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով 

1 ընտանեկան բժշկի գրասենյակ 2055

Ընդամենը

 

  

 

 

 

149 ընտանեկան բժշկի գրասենյակ

 

 

 

(աղյուսակը փոփ. 01.04.02 N 305, 11.07.02 N 999-Ն)

 

Վանաձոր քաղաքի հիվանդանոցային ծառայությունում առաջարկվում է կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

1. վերակազմակերպել N 1 հիվանդանոցի համալիրում գտնվող N 1 մանկական և N 2 մանկական հիվանդանոցները, ծննդատունը, շտապ օգնության կայանը, արյան փոխներարկման կայանը` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով,

2. Վանաձորի N 2 հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը կգործի որպես փակ բաժնետիրական ընկերություն:

(2-ր կետը խմբ. 11.07.02 N 999-Ն) 

 

Արդյունքում Վանաձոր քաղաքում կունենանք հետևյալ հիվանդանոցային բուժհաստատությունները`

1. N 1 բազմապրոֆիլային հիվանդանոց` 290 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● վիրաբուժական` 100 մահճակալ,

● մանկական թերապևտիկ` 50 մահճակալ,

● մանկական վիրաբուժական` 60 մահճակալ,

● ծննդատուն` 80 մահճակալ,

● շտապ օգնության կայան,

● արյան փոխներարկման կայան,

 

2. N 2 (թերապևտիկ պրոֆիլի) հիվանդանոց` 60 մահճակալ,

3. Ինֆեկցիոն հիվանդանոց` 40 մահճակալ,

4. Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր` 35 մահճակալ,

5. Լոռու մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր` 15 մահճակալ,

6. Լոռու մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր` 15 մահճակալ, (ցերեկային ստացիոնար):

Արդյունքում կազատվի 720 քմ տարածք:

Ալավերդու վարչատարածքում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները

1. մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով,

2. ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման,

3. հակատուբերկուլյոզային դիսպանսերը միացնել պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով,

4. Ալավերդու հիվանդանոցը, որը տեղակայված է 9 հարկանի վթարային շենքում, տեղափոխել պոլիկլինիկայի վերակառուցվող թևը, թողնելով ինքնուրույն կարգավիճակով` 50 մահճակալ:

Ծրագրի իրականացման արդյունքում Ալավերդի քաղաքում կունենանք`

1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց (50 մահճակալ հզորությամբ), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● թերապևտիկ,

● վիրաբուժական,

● մանկական,

● ինֆեկցիոն,

● շտապ օգնության ծառայությունը,

● արյան փոխներարկման կետը:

2. ծննդատուն` 40 մահճակալ հզորությամբ,

3. պոլիկլինիկա (խառը)

4. Դսեղի առողջության կենտրոնը թողնել նույն կարգավիճակով` 10 մահճակալ հզորությամբ,

5. Ախթալայի առողջության կենտրոն` 20 մահճակալ:

Ալավերդու տարածաշրջանում ազատվում է հիվանդանոցի շենքը` 5572 քմ:

Ստեփանավանի վարչատարածքում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները`

1. մանկական պոլիկլինիկան և կանանց կոնսուլտացիան միացնել մեծահասակների պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով,

2. պոլիկլինիկայի շենքում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման,

3. Ստեփանավանի հիվանդանոցը կառուցվել է երկրաշարժից հետո, հագեցված է ժամանակակից սարքավորումներով, մարզի լավագույն հիվանդանոցներից մեկն է, ուստի առաջարկվում է հիվանդանոցը թողնել նույն կարգավիճակով, կատարել ներհիվանդանոցային փոփոխություններ` մահճակալների թիվը կրճատելով մինչև 100 (ներկայիս 140-ի փոխարեն): Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● թերապևտիկ,

● վիրաբուժական,

● մանկաբուժական,

● մանկաբարձական,

● գինեկոլոգիական,

● ինֆեկցիոն,

● շտապ օգնության ծառայությունը,

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

● արյան փոխներարկման կետը:

(Բաժինը լրաց. 12.09.01 N 851)

 

Սպիտակի վարչատարածք`

Սպիտակ քաղաքի հիվանդանոցի, պոլիկլինիկայի և մոր ու մանկան կենտրոնի շենքերը կառուցվել են երկրաշարժից հետո, տեղակայված են քաղաքի նոր թաղամասում: Հագեցված են ժամանակակից սարքավորումներով:

Սպիտակի վարչատարածքում նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները`

1. առաջարկվում է Սպիտակի հիվանդանոցում կատարել ներհիվանդանոցային փոփոխություններ` մահճակալների թիվը կրճատելով մինչև 100: Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● թերապևտիկ,

● վիրաբուժական,

● մանկաբուժական,

● ինֆեկցիոն,

● գինեկոլոգիական,

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

● շտապ օգնության ծառայությունը,

● արյան փոխներարկման կետը:

2. Սպիտակի պոլիկլինիկան ու մոր և մանկան կենտրոնը թողնել նույն կարգավիճակով,

3. Մեծ Պառնիի առողջության կենտրոնը կգործի նույն կարգավիճակով` 10 մահճակալ հզորությամբ:

 

Տաշիրի վարչատարածք`

1. Հաշվի առնելով Տաշիրի հիվանդանոցի շենքի վթարային վիճակը (զբաղեցնում է մոտ 4000 քմ տարածք), առաջարկվում է այն ամբողջությամբ ազատել: Ստացիոնար հիվանդների բուժօգնությունը ժամանակավորապես իրականացնել Ստեփանավանի հիվանդանոցում: Հիվանդանոցի բուժանձնակազմի կենսաթոշակառու տարիքի անձանց ազատել աշխատանքից, սահմանված կարգով, մյուսներին առաջարկել համապատասխան աշխատանք տարածաշրջանի բուժհաստատություններում` մինչև հիվանդանոցի հարցի վերջնական լուծումը:

● Առաջարկել մարզպետարանին ընտրել համապատասխան շենք` հետագայում 50 մահճակալ հզորությամբ հիվանդանոց բացելու համար:

2. Մանկական պոլիկլինիկան միացնելով մեծահասակների պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով, թողնել առանձին շենքերում:

3. Մեծավանի առողջապահության կենտրոնը թողնել նույն կարգավիճակով` 30 մահճակալ հզորությամբ:

 

Տաշիրում ազատվում է 3871 քմ տարածք:

 

Այսպիսով Լոռու մարզում օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը 

 

Բուժհաստատության
անվանումը
Մահճակալ-
ների թիվը
2000 թ.
Առաջարկվող օպտիմալացման
ծրագրի արդյունքում կատարվող 
փոփոխությունները

Առաջարկվող
կառուցվածքը (բաժանմունք
/մահճակալ)

ք. Վանաձոր

 

 

 

Թիվ 1 հիվանդանոց

 

100

 

մնում է նույն կարգավիճակով

 

290

 

թերապևտիկ բաժանմունք

20

 

20

վիրաբուժական բաժանմունք

40

 

40

վնասվածքաբանական բաժանմունք

25

 

25

ուրոլոգիական բաժանմունք

15

 

15

վերակենդանացման բաժանմունք

12

 

12

Թիվ 1 մանկական հիվանդանոց

 

80

 

միանում է թիվ 1 հիվանդանոցին`
բաժանմունքի կարգավիճակով

60

 

վիրաբուժական բաժանմունք 50    
ծծկեր հասակի բաժանմունք -    
սոմատիկ բաժանմունք 30    
վնասվածքաբանական բաժանմունք -    
վերակենդանացման բաժանմունք 5    

Թիվ 2 մանկական հիվանդանոց

 

65

 

միանում է թիվ 1 հիվանդանոցին`
բաժանմունքի կարգավիճակով

50

 

մանկաբուժական բաժանմունք 50    
պաթոլոգիական բաժանմունք 15    
վերակենդանացման բաժանմունք 6    

Ծննդատուն

 

140

 

միանում է թիվ 1 հիվանդանոցին`
բաժանմունքի կարգավիճակով

80

 

մանկաբարձական բաժանմունք 60    
գինեկոլոգիական բաժանմունք 60    
հղիների ախտաբանության բաժանմունք 20    
վերակենդանացման բաժանմունք 10    

Ինֆեկցիոն հիվանդանոց

50

թողնել նույն կարգավիճակով

40

Թիվ 2 հիվանդանոց

150

թողնել նույն կարգավիճակով

60

թերապևտիկ բաժանմունք 30    
նյարդաբանական բաժանմունք 30    
սրտաբանական բաժանմունք 30    
ակնաբուժական բաժանմունք 30 բաժանմունքը տեղափոխել թիվ 1 հիվանդանոց  
քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք 30 բաժանմունքը տեղափոխել թիվ 1 հիվանդանոց  

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր

35

 

 

թողնել նույն կարգավիճակով

 

 

35

 

 

Լոռու մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր

30

 

 

ստացիոնար բաժանմունքը փակել

 

 

10 (ցերեկային ստացիոնար)

 

 

Հակատուբերկուլյոզային դիսպանսեր

15

 

թողնել նույն կարգավիճակով

 

15

 

ք. Ստեփանավանի հիվանդանոց

140

թողնել նույն կարգավիճակով

100

թերապևտիկ բաժանմունք 30    
վիրաբուժական բաժանմունք 40    
մանկաբարձական բաժանմունք 20    
գինեկոլոգիական բաժանմունք 10    
ինֆեկցիոն բաժանմունք 20    
մանկական բաժանմունք 20    

Սպիտակի հիվանդանոց

200

թողնել նույն կարգավիճակով

100

թերապևտիկ բաժանմունք 55    
վիրաբուժական բաժանմունք 45    
մանկական բաժանմունք 40    
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 55    
ինֆեկցիոն բաժանմունք 10    

Մեծ Պառնիի ԱԿ

35

թողնել նույն կարգավիճակով

10

թերապևտիկ բաժանմունք 15    
մանկական բաժանմունք 10    
գինեկոլոգիական բաժանմունք 10    

Տաշիրի հիվանդանոց

 

180

 

շենքն ազատել, բուժօգնությունը կազմակերպել Ստեփանավանի հիվանդանոցում (ժամանակավորապես)

50

 

թերապևտիկ բաժանմունք 50    
վիրաբուժական բաժանմունք 40    
մանկական բաժանմունք 20    
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 50    

  (ծրագիրը լրաց. 12.09.01 N 851, փոփ. 01.04.02 N 305, խմբ., փոփ. 11.07.02 N 999-Ն)
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան