Գլխավոր տեղեկություն
Номер
N 1602-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.07.2008-30.12.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.08/66(365) Հոդ.1343
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.11.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.2004
Дата вступления в силу
09.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 11 նոյեմբերի 2004 թվականի N 1602-Ն

 «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2. Հաստատել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության վարչության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն դադարեցնել Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության իրավունքները հանրակրթական նպատակով օգտագործվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի տարածքում գտնվող մեկ հեկտար հողամասի նկատմամբ` այն «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն կետում նշված հողամասի հատկացումը և դրա նկատմամբ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տնկարանային տնտեսության իրավունքները Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 20 հեկտար անտառային նշանակության հողերի նկատմամբ, դրանք փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց` կառուցապատման իրավունքով` 99 տարի ժամկետով տրամադրելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն կետում նշված հողերի հատկացումը և դրանց նկատմամբ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը:

(4-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելը և համապատասխան գույքային իրավունքների պետական գրանցումը:

6. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի հարևանությամբ գտնվող` մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կառուցված «Կարմիր բերդ» ամրոց» պատմամշակութային հուշարձանը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ճշտել «Կարմիր բերդ» ամրոց» պատմամշակութային հուշարձանի և դրա պահպանական գոտու տարածքների սահմանները.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել պատմամշակութային արժեքների անհատույց օգտագործման մասին պայմանագիր:

7. Ընդունել Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության առաջարկությունը և թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը նրանից որպես նվիրատվություն ստանալ Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության անունով որպես սեփականություն գրանցված սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասը և դրա վրա կառուցված «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հանրակրթական նպատակներով օգտագործվող շենքը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել նվիրատվության պայմանագիր և որպես նվեր ստացած հողամասն ու շենքն ամրացնել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն կետում նշված հողամասի ու շենքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի, ինչպես նաև «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը, որը պետք է իրականացվի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(7-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

8. Սահմանել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերը կատարվում են ռազմաուսումնական հաստատության համար նախատեսված չափերով ու պայմաններով:

9. Սահմանել, որ`

ա) «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական ու կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացումը, որը կնպաստի անչափահասների, այդ թվում` մուրացիկ, թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրությունները,

հանրակրթական, խորացված նախնական զինվորական կրթությամբ, ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և ուսումնական պլանով նախատեսված այլ առարկաների ուսուցմամբ կրթական ծրագրերի հիման վրա սովորողների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքին, աշխատանքին, հասարակական գործունեությանը և հայրենիքին ծառայելուն,

սովորողների (հայկազունների) նախապատրաստումը ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար` նրանց մեջ ձևավորելով և զարգացնելով զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության զգացում,

ուսուցման և դաստիարակության իրականացումը` ի շահ սանի, հասարակության և պետության` ապահովելով սաների բազմակողմանի զարգացումը, առողջության պահպանումը, ինքնակրթության և լրացուցիչ կրթության համար բավարար պայմանների ստեղծումը,

կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը.

բ) «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է`

կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին համապատասխան` սահմանված կարգով գիշերօթիկ խորացված նախնական զինվորական (հայկազունական) կրթահամալիրի ստեղծումը,

սովորողների (հայկազունների) համակողմանի կրթությունը և դաստիարակությունը, նրանց նախազորակոչային պատրաստությունն ապահովելը,

բանակումների, արշավների, մրցումների, իրականացվող կրթական ծրագրերից բխող այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,

կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համագործակցելը:

(9-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

10. Թույլատրել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,

բ) սովորողների սննդի կազմակերպում,

գ) ուսումնաարտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում:

11. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված այն լիազորությունները, որոնք կրթահամալիրի կանոնադրությամբ չեն վերապահվել կրթահամալիրի խորհրդին, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

(11-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

12. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

13. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև նրան հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների հաշվին:

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` լիազորված պետական մարմնի կողմից ներկայացված բյուջետային հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել անհրաժեշտ միջոցներ` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման համար, քննարկել կրթահամալիրի ուսումնական շենքի և այլ շինությունների կառուցման, ինչպես նաև կրթահամալիր տանող ճանապարհի նորոգման համար գումարներ նախատեսելու հնարավորության հարցը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հանրակրթական գործունեությունն իրականացվում է 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 11-ի N 1602-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ուսումնական հաստատություն» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Փոքր Մհեր» ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական և կրթական այլ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է (այսուհետ` ուսումնական հաստատություն), որը հետապնդում է կրթական, ռազմահայրենասիրական, մարզական և սոցիալական նպատակներ:

Ուսումնական հաստատությունն ունի հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցի կարգավիճակ, որի իրավական առանձնահատկությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ:

(1-ին կետը խմբ., փոփ. 29.05.08 N 680-Ն)

2. Ուսումնական հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

(2-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

3. Ուսումնական հաստատությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Ուսումնական հաստատությունն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

(3-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

4. Ուսումնական հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն, ռուսերեն ու անգլերեն` իր անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

Ուսումնական հաստատությունն ունի խորհրդանիշ, օրհներգ և դրոշ: Ուսումնական հաստատության խորհրդանիշի և դրոշի պատկերները, ինչպես նաև օրհներգը հաստատում է ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

Ուսումնական հաստատությունն ունի նշանաբան, որը հաստատվում է խորհրդի կողմից:

(4-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

5. Ուսումնական հաստատությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

(5-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

6. Ուսումնական հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

(6-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

7. Ուսումնական հաստատությունը կարող է համագործակցել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա կրթական և այլ հաստատությունների ու կազմակերպությունների հետ:

(7-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

8. Ուսումնական հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

(8-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

9. Ուսումնական հաստատության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան:

(9-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

10. Կրթահամալիրի անվանումն է`

հայերեն` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ռուսերեն` «Ïîêð Ìãåð» ÃÍÊÎ,

անգլերեն` «Poukr Mher» NCO:

 

 II. ուսումնական հաստատության ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

(Վերնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

 11. Ուսումնական հաստատության գործունեության առարկան և նպատակը հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական ու սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացումն է, ինչպես նաև ուսումնական հաստատության սովորողների (հայկազունների, այսուհետ` սովորող) ուսուցումն ու դաստիարակությունն ապահովելը` այդ ծրագրերին համապատասխան:

(11-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

12. Ուսումնական հաստատության գործունեության նպատակներն են`

ա) պետական կրթական չափորոշիչների շրջանակներում ուսումնական հաստատության սովորողների, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած կամ մուրացիկ ու թափառաշրջիկ, կամ անապահով երեխաների համար բազմամակարդակ, բազմապրոֆիլ տարրական, հիմնական ընդհանուր և միջին (լրիվ) կրթական, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացման ապահովումը.

բ) սովորողների ռազմահայրենասիրական պատրաստությանը նպաստելը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրությունների այն պահանջները, որոնք կարող են կիրառվել անչափահասների նկատմամբ.

գ) տարրական, հիմնական ընդհանուր և միջին (լրիվ) կրթական, ռազմահայրենասիրական, ռազմամարզական և լրացուցիչ կրթական ու այլ ծրագրերի իրականացման միջոցով սովորողների անհատականության ձևավորմանը խթանելը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքին, աշխատանքին և հայրենիքին ծառայելուն.

դ) սովորողներին ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելուն և սահմանված կարգով զինվորական ծառայության անցնելուն նախապատրաստելը.

ե) ուսուցման ու դաստիարակության իրականացումը` ի շահ սովորողի, հասարակության և պետության` ապահովելով սովորողների բազմակողմանի զարգացումը, առողջության պահպանումը.

զ) սովորողների ինքնակրթության և լրացուցիչ կրթության ապահովման համար բավարար պայմանների ստեղծումը.

է) սովորողների մասնագիտական կողմնորոշման ձևավորման ապահովումը.

ը) սովորողների բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նրանց ստեղծագործական ներուժի և ընդունակությունների համակողմանի զարգացման ապահովումը.

թ) ֆիզիկապես ամուր, դիմացկուն, կարգապահ, հոգեպես կայուն, զինվորական ծառայության դժվարությունները և զրկանքներն աննկուն հաղթահարող անձանց պատրաստումը.

ժ) սովորողներին հայրենիքի նկատմամբ սիրո, իր սահմանադրական պարտքին հավատարմության ոգով դաստիարակելը.

ժա) սովորողներին կարգապահ, նպատակաուղղված, ինքնուրույն կյանքի պատրաստման հարցերում ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) օգնության ցուցաբերումը.

ժբ) սովորողի ընդհանուր, մտավոր, բարոյական, մշակութային և ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացումը.

ժգ) սույն կանոնադրությամբ և խորհրդի որոշմամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

(12-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

13. Ուսումնական հաստատության գործունեության առարկան է`

ա) սույն կանոնադրության խնդիրներին համապատասխան սահմանված կարգով գիշերօթիկ ռազմամարզական ուսումնական հաստատության ստեղծումը.

բ) սովորողների համակողմանի կրթությունն ու դաստիարակությունը, նրանց նախազորակոչային պատրաստությունն ապահովելը.

գ) բանակումների, արշավների, մրցումների, իրականացվող կրթական այլ ծրագրերից բխող միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.

դ) պետական կրթական չափորոշիչների հիման վրա կրթական և այլ ծրագրերի իրականացումը.

ե) իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների ու կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելը:

(13-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

14. Ուսումնական հաստատությունը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում սովորողների կողմից հանրակրթական և այլ կրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ստեղծում է պայմաններ ինքնակրթության և լրացուցիչ կրթության ապահովման համար:

(14-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

15. Ուսումնական հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային ու համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

(15-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

16. Ուսումնական հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, հանրակրթական պետական ծրագրերին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության ու առողջության պահպանման համար:

(16-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

17. Ուսումնական հաստատությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

բ) սովորողների սննդի կազմակերպում.

գ) ուսումնաարտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում:

Ուսումնական հաստատությունն իրավունք ունի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն` միայն լիցենզիայի հիման վրա:

(17-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

III. ուսումնական հաստատության ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

18. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, խորհուրդը և գործադիր մարմինը` տնօրենը:

(18-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

19. Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ:

(19-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

20. Սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցության նպատակով, որպես խորհրդատվական մարմին, ձևավորվում է ծնողական խորհուրդը:

21. Ուսումնական հաստատության հիմնադիրն ունի ուսումնական հաստատության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ուսումնական հաստատության հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) ուսումնական հաստատության հիմնադրումը,

բ) ուսումնական հաստատության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) ուսումնական հաստատությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

դ) ուսումնական հաստատության կանոնադրության հաստատումը և դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները,

ե) ուսումնական հաստատության կառավարման համակարգի սահմանումը,

զ) ուսումնական հաստատության վերակազմակերպումը և լուծարումը,

է) ուսումնական հաստատության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

(21-րդ կետը փոփ., լրաց. 29.05.08 N 680-Ն)

22. Լիազորված պետական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

(22-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

23. Լիազորված պետական մարմինը`

ա) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունը.

գ) հաստատում է ուսումնական հաստատության տարեկան ծախսերի նախահաշիվը.

դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ուսումնական հաստատության տնօրենի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ե) լսում է ուսումնական հաստատության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

զ) վերահսկողություն է իրականացնում ուսումնական հաստատությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

է) վերահսկողություն է իրականացնում ուսումնական հաստատության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս ուսումնական հաստատության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.

ը) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(23-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

24. Խորհրդի կազմում ընդգրկվում են`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալը.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը.

ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը.

ը) Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության ներկայացուցիչը (համաձայնությամբ).

թ) «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչը (համաձայնությամբ).

ժ) ծնողական խորհրդի կողմից ընտրված` սովորողների երկու ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ:

(24-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

25. Խորհուրդը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ղեկավարում է ուսումնական հաստատության գործունեությունը:

Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

ա) տնօրենից կամ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալներ, հաշվետվություններ, փաստաթղթեր, տեղեկություններ.

բ) ցանկացած ժամանակ ազատ մուտք գործելու ուսումնական հաստատության տարածք, նրա ցանկացած շենք, շինություն, պահեստ կամ այլ ստորաբաժանում.

գ) հանդիպելու ուսումնական հաստատության աշխատողների կամ սովորողների, ինչպես նաև սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.

դ) ներկա գտնվելու ուսումնական հաստատության ծրագրերի իրականացման աշխատանքներին.

ե) տնօրենից, աշխատողներից և սովորողներից պահանջելու պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև սույն կանոնադրության, լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից սահմանված կարգերի, կանոնների ու այլ պարտադիր նորմերի պահանջները.

զ) հարց բարձրացնելու խորհրդում` տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, ինչպես նաև` տնօրենի առջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից սահմանված կարգերի, կանոնների ու այլ պարտադիր նորմերի պահանջները խախտած աշխատողներին կամ սովորողներին պատասխանատվության ենթարկելու մասին.

է) ստուգելու ուսումնական հաստատության կողմից ստացված սննդի, գույքի որակը, ուսումնական հաստատության գույքի առկայությունն ու դրանց վիճակը.

ը) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող, խորհրդի իրավասությանն առնչվող կամ խորհրդի կողմից սահմանված վերահսկողական կամ այլ գործառույթներ:

(25-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

26. Ուսումնական հաստատության խորհուրդը`

ա) օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված նրա գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` հաստատության գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին.

բ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական մարմին ուսումնական հաստատության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նշանակում է ուսումնական հաստատության տնօրենին, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները և սահմանում տնօրենի վարձատրության կարգն ու պայմանները.

դ) իրականացնում է ուսումնական հաստատության տնօրենի նկատմամբ ընթացիկ վերահսկողությունը.

ե) հիմնադրի կողմից սահմանված կարգով սահմանում է ուսումնական հաստատության շահույթի տնօրինման ուղղությունները.

զ) հաստատում է ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը (այսուհետ` կանոնակարգեր).

է) հաստատում է իր աշխատակարգը.

ը) ընտրում է խորհրդի նախագահ.

թ) հաստատում է ուսումնական հաստատության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.

ժ) քննարկում և հաստատում է ուսումնական հաստատության տնօրենի հաշվետվությունները.

ժա) քննարկում է ուսումնական հաստատության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվություններ.

ժբ) քննարկում ու հաստատում է ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունները և հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը` դրանք ներկայացնելով լիազորված պետական մարմին.

ժգ) քննարկում է սովորողների, ինչպես նաև նրանց ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների՝ իրեն հղված դիմումները, առաջարկությունները կամ բողոքները.

ժդ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս ուսումնական հաստատության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.

ժե) վերահսկողություն է իրականացնում խորհրդի որոշումների կատարման, ուսումնական հաստատության գույքի պահպանման նկատմամբ.

ժզ) իրականացնում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Խորհրդի որոշումների մեկ օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:

(26-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

27.(27-րդ կետն ուժը կորցրել է 29.05.08 N 680-Ն)

 28. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`

ա) առաջադրողի նախաձեռնությամբ կամ խորհրդի առաջարկությամբ.

բ) իր դիմումի համաձայն:

Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր թեկնածություն:

29. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) նախագահում է խորհրդի նիստերը.

գ) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացումը.

դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում համակարգում է ուսումնական հաստատության գործադիր մարմնի և խորհրդի անդամների կապերը:

30. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

31. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, ինչպես նաև` լիազորված պետական մարմնի, տնօրենի և խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:

Խորհրդի նիստերի անցկացման կարգը կամ ձևը որոշում է խորհրդի նախագահը:

(31-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

32. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

33. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

Խորհրդի նիստերն արձանագրվում են:

34. Խորհրդի անդամները խորհրդի նիստին կարող են մասնակցել ուղիղ հեռակապի միջոցով:

Խորհրդի որոշումները կարող են ընդունվել նաև հարցման միջոցով` գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, ինտերնետային կամ այլ կապի միջոցներով: Եթե խորհրդի որոշման նախագիծը խորհրդի անդամին պատշաճ ուղարկվելուց կամ փոխանցվելուց հետո 7-օրյա ժամկետում խորհրդի անդամի կողմից պատասխան չի տրվում, ապա համարվում է, որ խորհրդի անդամը կողմ է որոշման նախագծին:

35. Հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:

Տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ուսումնական հաստատության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության, կանոնակարգերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Տնօրենի հետ հիմնադրի անունից պետական լիազոր մարմնի ղեկավարը կնքում է պայմանագիր, որում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(35-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

36. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ուսումնական հաստատությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը չհատուցելու համար:

(36-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

37. Տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս ուսումնական հաստատության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) մասնակցում է ուսումնական հաստատության խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազորված պետական մարմնի, խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ուսումնական հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

դ) տալիս է ուսումնական հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում ուսումնական հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

է) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ը) սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և ապահովում անհրաժեշտ պայմաններ` նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

թ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, ուսումնական հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

ժ) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պահպանության և անվտանգության տեխնիկայի պահպանման պահանջների կատարումը.

ժա) մասնակցում է ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների աշխատանքներին.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ խորհրդի կողմից սահմանված այլ լիազորություններ:

(37-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

38. Տնօրենը պարտավոր է եռամսյակային, կիսամյակային, տարեկան հաշվետվության մեկ օրինակ ներկայացնել լիազորված պետական մարմին:

(38-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

39. Սույն կանոնադրության պահանջների խախտմամբ լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից ընդունված հրամանները, հրահանգները, ցուցումները կամ այլ պարտադիր ակտերն անվավեր են:

40. Տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (հրամանի) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալներից մեկը:

41. Տնօրենի լիազորությունները կարող են դադարեցվել օրենքով սահմանված կարգով ու դեպքերում:

(41-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

42. (42-րդ կետն ուժը կորցրել է 29.05.08 N 680-Ն)

 43. Տնօրենի` հանրակրթական ուսումնական աշխատանքի գծով տեղակալը`

ա) պատասխանատու է ուսումնական հաստատության հանրակրթական ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, հանրակրթական ուսումնական ծրագրերի իրականացման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների մակարդակի համար.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 29.05.08 N 680-Ն)

գ) վերահսկողություն է իրականացնում հանրակրթական ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

դ) ուսումնական հաստատությունում կազմակերպում է մեթոդական աշխատանք, կազմում է հանրակրթական ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքի մասին հաշվետվությունները.

ե) ղեկավարում է հանրակրթական առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում է լավագույն ուսուցիչների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

զ) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

է) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

(43-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

44. Տնօրենի` ոչ հանրակրթական ուսումնական աշխատանքի գծով տեղակալը`

ա) պատասխանատու է ուսումնական հաստատության ոչ հանրակրթական ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ոչ հանրակրթական ուսումնական ծրագրերի իրականացման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների մակարդակի համար.

բ) մշակում և տնօրենի միջոցով խորհրդի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ոչ հանրակրթական ուսումնական ծրագրերը.

գ) վերահսկողություն է իրականացնում ոչ հանրակրթական ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

դ) ուսումնական հաստատությունում կազմակերպում է մեթոդական աշխատանք, կազմում է ոչ հանրակրթական ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվությունները.

ե) ղեկավարում է ոչ հանրակրթական առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում է լավագույն ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

զ) կազմակերպում և ղեկավարում է սովորողների արտադասարանական աշխատանքները,

է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

ը) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

(44-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

45. Տնօրենի` դաստիարակչական գծով տեղակալը`

ա) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադպրոցական աշխատանքներն ու դաստիարակների գործունեությունը.

բ) ապահովում է ուսումնական հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

գ) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, դրոշի բարձրացման առավոտյան և երեկոյան արարողությունները, կազմում ուսումնական հաստատության հերթապահությունների ժամանակացույցը.

դ) կազմակերպում և պատասխանատվություն է կրում ռազմահայրենասիրական ու այլ ծրագրերի իրականացման և պրակտիկ աշխատանքի համար,

ե) արտակարգ իրավիճակներում հանդիսանում է ուսումնական հաստատության շտաբի պետը.

զ) պատասխանատվություն է կրում սովորողների բարոյահոգեբանական և ռազմահայրենասիրական պատրաստության համար.

է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

ը) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

(45-րդ կետը փոփ., խմբ. 29.05.08 N 680-Ն)

46. Ուսումնական հաստատության տնտեսվարը`

ա) պատասխանատու է ուսումնական հաստատության շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.

բ) միջոցներ է ձեռնարկում ուսումնական հաստատության ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար.

գ) կազմակերպում է ուսումնական հաստատության օժանդակ տնտեսությունը և ֆինանսատնտեսական գործունեությունը.

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 29.05.08 N 680-Ն) 

ե) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

(46-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

47. Դաստիարակը (խմբի ղեկավարը, հրամանատարը)`

ա) դաստիարակչական աշխատանք է տանում սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մանկավարժների հետ,

բ) իր վերադասին ներկայացնում է սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկություններ, ինչպես նաև առաջարկություններ՝ սովորողների կողմից թույլ տրված խախտումների վերացման նպատակով,

գ) իրականացնում է սովորողների ռազմահայրենասիրական, սպորտային առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաստող կրթական և այլ ծրագրեր.

դ) հետևում է սովորողների կողմից օրակարգերի ու կանոնակարգերի պահանջների պահպանմանը և դասապատրաստման ընթացքին.

ե) արգելում է սովորողների այն գործողությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը,

զ) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

է) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

(47-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

48. Ուսումնական հաստատությունում ստեղծվում է մանկավարժական խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են տնօրենը, նրա տեղակալները, մանկավարժների, դաստիարակների և ոչ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագետների կողմից ընտրված երկուական ներկայացուցիչ, ուսումնական հաստատության հոգեբանը և բժիշկը: Մանկավարժական խորհրդի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ունի մասնակցելու ուսումնական հաստատության խորհրդի անդամը: Մանկավարժական խորհրդի նիստին կարող են հրավիրվել ուսումնական հաստատության այլ աշխատողներ կամ այլ անձինք:

Մանկավարժական խորհուրդը`

ա) ներկայացնում է առաջարկություններ տնօրենին կամ խորհրդին ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին, ուսումնական հաստատության գործունեության բարելավման, հաստատության ներքին կառուցվածքի ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանման և այլ հարցերի վերաբերյալ.

բ) քննարկում է հաստատության առարկայական մեթոդմիավորումների նախագահների, մանկավարժների, տնօրենի տեղակալների հաշվետվություններն ու հաղորդումները, հաստատում տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանը.

գ) ներկայացնում է առաջարկություններ տնօրենին ուսումնական հաստատության աշխատողներին խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

դ) հաստատում է ուսումնական հաստատության աշխատողներին տրվող պարգևատրումների ցանկը և չափը.

ե) քննարկում է սովորողների, ինչպես նաև նրանց ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումները, առաջարկությունները կամ բողոքները.

զ) քննարկում և հավանություն է տալիս ուսումնական հաստատության դասացուցակներին, օրակարգերին, ոչ հանրակրթական ծրագրերին ու ուսումնական հաստատության աշխատանքային ծրագրերին.

է) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ կամ ուսումնական հաստատության կանոնակարգերով սահմանված այլ լիազորություններ:

Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ:

Հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի առաջարկությամբ խորհուրդն իրավունք ունի քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու ուսումնական հաստատության, դրա սովորողներին առնչվող ցանկացած այլ հարցի վերաբերյալ:

Մանկավարժական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Մանկավարժական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

Տնօրենն իրավունք ունի իրեն հայտնի դառնալուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում անվավեր ճանաչելու մանկավարժական խորհրդի այն որոշումները, որոնց ինքը չի մասնակցել կամ դեմ է քվեարկել` դրա մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնելով լիազոր մարմնին և ուսումնական հաստատության խորհրդի անդամներին:

Մանկավարժական խորհուրդն իր նիստերն իրականացնում է լիազոր մարմնի սահմանած կարգով:

(48-րդ կետը խմբ., փոփ. 29.05.08 N 680-Ն)

49. Լիազորված պետական մարմնի ղեկավարը, խորհրդի անդամները, տնօրենն ու նրա տեղակալները ուսումնական հաստատության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող ուսումնական հաստատությանը:

(49-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

IV. ուսումնական հաստատության ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

(Վերնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

50. Ուսումնական հաստատության սեփականությունը ձևավորվում է ուսումնական հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև ուսումնական հաստատության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

Ուսումնական հաստատությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

(50-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

51. Հիմնադիրը սեփականության իրավունքով ուսումնական հաստատությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ ուսումնական հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:

(51-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

52. Ուսումնական հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է ուսումնական հաստատությունը:

(52-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

53. Ուսումնական հաստատության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

(53-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

54. Հիմնադիրն իրավունք ունի ուսումնական հաստատությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու ցանկացած գույք:

(54-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

55. Ուսումնական հաստատությունն իրավունք ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետով: Սեփականության իրավունքով իրեն պատկանող և իրեն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ուսումնական հաստատության ստացած եկամուտները ուսումնական հաստատության սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(55-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

56. Ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը և ֆինանսական միջոցները:

Ուսումնական հաստատության կողմից գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սույն կետի պահանջների խախտմամբ կատարված գնումները համարվում են անվավեր:

(56-րդ կետը խմբ., փոփ. 29.05.08 N 680-Ն)

57. Ուսումնական հաստատությունը ֆինանսավորվում է հիմնադրի կողմից: Ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:

(57-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

58. Ուսումնական հաստատության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

ա) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և ուսումնական հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

(58-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

59. Ուսումնական հաստատության գործունեության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

(59-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

V. ուսումնական հաստատության ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

(Վերնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

60. Ուսումնական հաստատություն կարող են ընդունվել այն երեխաները, որոնց առողջությունը բավարարում է ուսումնական հաստատությունում սովորելու համար:

(60-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

61. Ուսումնական հաստատությունում ընդունելությունը կատարվում է լիազոր պետական մարմնի կողմից հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների համար սահմանված ընդունելության կարգին և խորհրդի կողմից որոշված ընդունելության լրացուցիչ պայմաններին համապատասխան:

(61-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

62. Ուսումնական հաստատություն ընդունվելու համար կարող է դիմել երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը: Ուսումնական հաստատություն ընդունվելու համար պարտադիր է միայն երեխայի մեկ ծնողի կամ նրա մեկ օրինական ներկայացուցչի, ինչպես նաև երեխայի գրավոր համաձայնությունը:

(62-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

63. Առանց ծնողական խնամքի մնացած, մուրացիկ, թափառաշրջիկ երեխաները, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների և զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների երեխաները կամ խորհրդի կողմից նախատեսված այլ երեխաներ ուսումնական հաստատություն ընդունվում են առանց մրցույթի` խորհրդի կողմից սահմանված կարգով:

Խորհրդի կողմից կարող են սահմանվել ուսումնական հաստատություն` առանց մրցույթի ընդունվելու այլ դեպքեր ևս:

(63-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

64. Ուսումնական հաստատություն ընդունված անձի ու նրա ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքվում է կրթական պայմանագիր` համաձայն խորհրդի կողմից հաստատված ձևի:

(64-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն) 

 

VI. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ուսումնական հաստատությունՈՒՄ

երնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն) 

 

65. Ուսումնական հաստատությունում սովորելու իրավունք ունեն միայն արական սեռի երեխաները:

(65-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

66. Ուսումնական հաստատությունում հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Եթե սեպտեմբերի 1-ը հանգստյան օր է, ապա ուսումնական տարին սկսվում է նրան հաջորդող աշխատանքային օրվանից: Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական շաբաթը 6-օրյա է: Դասերի, պարապմունքների, դասամիջոցների տևողությունը որոշվում է դասացուցակով:

(66-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

67. Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարվա տևողությունը 34 շաբաթ է: Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարին ընդգրկում է չորս քառորդ: ՈՒսումնական քառորդների և նրանց միջև ընկած արձակուրդների տևողությունը որոշվում է ուսումնական պլանով:

Սովորողները ուսումնական հաստատությունում պետք է գտնվեն մշտապես` բացառությամբ արձակուրդների, ինչպես նաև սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական հաստատության տարածքից դուրս գալու իրավունք վերապահող դեպքերի:

(67-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

68. Սովորողներին տրվում է տնօրենի կողմից սահմանված ու խորհրդի կողմից հաստատված ձևի վկայական:

69. Ուսումնական հաստատությունում կրթության և հանգստի օրվա ռեժիմը կարգավորվում է տնօրենի ներկայացմամբ` խորհրդի կողմից հաստատված ներքին կարգապահական կանոններով: Սովորողների հանրակրթական ծրագրերի գծով պարապմունքները տեղի են ունենում շաբաթական 6 օր, դասերի թիվը` 5-7 ժամ, դասի տևողությունը` 45 րոպե:

Առանձին դեպքերում սովորողների որոշակի խմբերի համար` խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել կրթության ու հանգստի այլ ռեժիմներ:

(69-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

70. Սովորողներն անվճար ապահովվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի N 107 որոշմամբ սահմանված` սովորողների համար նախատեսված նորմաներով, համազգեստով, կոշիկով, սպիտակեղենով, անձնական հիգիենայի պարագաներով և այլ գույքով.

բ) տվյալ դասարանի աշակերտի համար նախատեսված անհրաժեշտ բոլոր դասագրքերով, ինչպես նաև անհրաժեշտ գրենական պիտույքներով.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման 1-ին կետով սահմանված սննդով.

դ) բժշկական սպասարկմամբ (պետական պատվերի սահմաններում):

71. Սովորողներն իրավունք ունեն ուսումնական հաստատության տարածքից դուրս գալու, ինչպես նաև սովորողների ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն սովորողներին այցելելու` տնօրենի կողմից սահմանված ու խորհրդի կողմից հաստատված կարգով:

(71-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

72. Հանրակրթական ուսումնական ծրագրերի ավարտից կամ յուրացումից հետո կամ այդ ծրագրերի հետ համատեղ սովորողների համար իրականացվում են սույն կանոնադրությամբ նախատեսված կամ խորհրդի կողմից սահմանված լրացուցիչ կրթական և այլ ծրագրեր, որոնք կրթական գործընթացի շարունակությունն են: Կրթական այլ ծրագրերի իրականացման կարգը, պայմանները և պարապմունքների տևողությունը` տնօրենի առաջարկությամբ սահմանվում են խորհրդի կողմից:

73. Սովորողները պետք է մասնակցեն`

ա) ուսումնական հաստատության, նրա տարածքի, գույքի պահպանության պահակային ծառայությանը, ինչպես նաև ուսումնական հաստատության տարածքի և գույքի, ճաշարանի ու խոհանոցի սանիտարական մաքրման, սննդամթերքի պատրաստման աշխատանքներին (այսուհետ` վերակարգի աշխատանքներ).

բ) ուսումնական հաստատության գույքի վերանորոգման, տարածքի կանաչապատման և այլ աշխատանքների.

գ) արտադասարանական այգեգործական, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման ու ծառատնկման աշխատանքներին:

(73-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

74. Արգելվում է սովորողներին ժամը 22.00-7.00-ն պահակային կամ այլ ծառայությունում, ինչպես նաև ծանր աշխատանքներում ներգրավելը:

Արգելվում է սովորողներին սանիտարական նորմերով տվյալ տարիքի անձանց համար արգելված աշխատանքներում ներգրավելը:

(74-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

75. ՈՒսումնական տարվա ընթացքում արձակուրդի տևողությունը սահմանվում է առնվազն 30 օրացուցային օր:

Արձակուրդների ժամանակ ուսումնական հաստատության կողմից կարող են կազմակերպվել ճամբարներ կամ մարզական, մշակութային, գիտահանրամատչելի, զբոսաշրջային կամ այլ միջոցառումներ:

(75-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

76. Սովորողներին տրվում են հայկազունական կոչումներ, որոնց տեսակները, տարբերանշանները, դրանք կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև կոչումները տալու կարգը, տնօրենի առաջարկությամբ, սահմանում է խորհուրդը:

(76-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

77. Ուսումնական հաստատության շրջանավարտներին տրվում են պետական զինանշանի պատկերով կնիքով հաստատված` կրթական մակարդակին վերաբերող պետական նմուշի փաստաթուղթ, ուսումնական հաստատության նշան, ինչպես նաև խորհրդի կողմից սահմանված նախազորակոչային ու ռազմահայրենասիրական պատրաստություն անցնելու մասին հատուկ վկայական, որն ստորագրվում է խորհրդի անդամների կողմից:

(77-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

VII. ուսումնական հաստատության ՍՈՎՈՐՈՂԸ, ԾՆՈՂԸ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

(Վերնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն) 

 

78. Սովորողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և խորհրդի կամ տնօրենի կողմից սահմանված կարգով իրավունք ունի`

ա) ստանալու անվճար հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ կրթություն.

բ) անվճար օգտվելու ուսումնական հաստատության գրադարաններից, ռազմաուսումնամարզական համալիրներից,

գ) յուրացնելու նախասիրական, այդ թվում` լրացուցիչ կրթական ծրագրեր, ստանալու վճարովի ծառայություններ,

դ) ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները` ինչպես բանավոր և գրավոր, այնպես էլ` ազատ ստեղծագործություններով,

ե) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին կյանքին, ընտրվելու սովորողների ինքնակառավարման մարմիններում,

զ) խրախուսվելու օրինակելի վարքի կամ բարձր առաջադիմության համար.

է) մասնակցելու ուսումնական հաստատության ինքնակառավարմանը:

Սովորողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով և տնօրենի հրամաններով սահմանված այլ իրավունքներ:

(78-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

79. Արգելվում է առանց սովորողների համաձայնության նրանց ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով, սույն կանոնադրությամբ կամ խորհրդի որոշումներով:

Սովորողի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնություն գործադրողը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:

(79-րդ կետը խմբ. 29.05.08 N 680-Ն)

80. Սովորողը պարտավոր է`

ա) մասնակցել ուսումնական բոլոր պարապմունքներին, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական այլ ծրագրերին ու աշխատանքներին.

բ) բարեխղճորեն սովորել ու տիրապետել բոլոր կրթական ծրագրերին,

գ) առանց սահմանված կարգով տրված թույլտվության` չբացակայել ուսումնական հաստատության տարածքից.

դ) խնամքով վերաբերվել ուսումնական հաստատության գույքին,

ե) հարգել մյուս սովորողների իրավունքները, արժանապատվությունը, ազատությունները, աշխատանքն ու հանգիստը,

զ) պահպանել մայրենի լեզվի մաքրությունն ու անաղարտությունը,

է) պահպանել անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնները,

ը) ուսումնական հաստատություն չբերել, չօգտագործել, օգտագործման համար այլ սովորողների չտրամադրել ծխախոտ, ոգելից խմիչքներ և հոգեմետ նյութեր.

թ) ուսումնական հաստատություն չբերել, առանց համապատասխան թույլտվության չօգտագործել կամ օգտագործման համար այլ սովորողների չտրամադրել զենք, զինամթերք, թունավոր, դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր.

ժ) վիճելի կամ այլ հարցեր լուծելու համար չկիրառել ուժ կամ ահաբեկում կամ շորթում.

ժա) այլ սովորողի նկատմամբ չգործադրել հոգեկան կամ ֆիզիկական բռնություն.

ժբ) հոգատար վերաբերվել տարիքով փոքրերի նկատմամբ, օգնել ու պաշտպանել թույլերին, հիվանդներին.

ժգ) այլ սովորողների նկատմամբ չկիրառել ոչ կանոնակարգային միջոցներ.

ժդ) չօգտագործել հանցագործ աշխարհի վարվելաձևեր կամ լեզու.

ժե) պահպանել ուսումնական հաստատության մյուս ներքին կարգապահական կանոնները.

ժզ) պահպանել ուսումնական հաստատության պատիվն ու ավանդույթները.

ժէ) բարձր պահել ուսումնական հաստատության սովորողի բարձր կոչումը.

ժը) հավատարիմ լինել երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները.

ժթ) աննկուն կրել կրթության ընթացքում առաջացած դժվարությունները.

ի) լինել զգոն, խստորեն պահպանել իրեն հայտնի դարձած` ուսումնական հաստատության գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.

իա) պահպանել սովորողների միջև փոխհարաբերությունների` սույն կանոնադրությամբ սահմանված կանոններն ու ամրապնդել ընկերասիրությունը.

իբ) հարգել ուսումնական հաստատության ղեկավարներին, ուսուցիչներին, մյուս աշխատողներին և միմյանց, պահպանել ուսումնական հաստատությունում սահմանված քաղաքավարության ու ողջույնի կանոնները.

իգ) իրեն արժանապատվությամբ պահել հասարակական վայրերում, թույլ չտալ անվայել արարք ու նույնը պահանջել ուրիշներից, աջակցել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանմանը:

Սովորողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով ու տնօրենի հրամաններով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պարտականություններ:

(80-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

81. Սովորողի նկատմամբ կիրառվում են հետևյալ խրախուսանքի միջոցները`

ա) նախկինում տրված կարգապահական տույժի հանում.

բ) շնորհակալության հայտնում.

գ) պատվոգրերով, արժեքավոր նվերներով կամ դրամով պարգևատրում.

դ) պարգևատրում անձնական լուսանկարով` նկարված ուսումնական հաստատության բացված դրոշի մոտ.

ե) արտահերթ կոչման շնորհում.

զ) ուսումնական հաստատության կրծքանշաններով պարգևատրում.

է) ծնողների կամ նրա այլ օրինական ներկայացուցիչների հետ լրացուցիչ տեսակցության կամ տուն գնալու լրացուցիչ իրավունքի տրամադրում.

ը) խորհրդի կողմից սահմանված այլ խրախուսանքի միջոցների կիրառում:

(81-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

82. Սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակում` մինչև 3 օր.

ե) ուսումնական հաստատության տարածքից դուրս գալու հերթական իրավունքից զրկում.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 29.05.08 N 680-Ն)

է) ուսումնական հաստատության կողմից տրված հայկազունական կոչման իջեցում կամ դրանից զրկում:

(82-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

83. Սովորողը հեռացվում է ուսումնական հաստատությունից`

ա) սովորողի կողմից հակաիրավական գործողություններ կատարելու, տևականորեն չառաջադիմելու, սույն կանոնադրության, խորհրդի ու տնօրենի որոշումների կամ այլ իրավական ակտերի պահանջների կոպիտ և բազմաթիվ խախտումների կատարման դեպքում.

բ) սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական պայմանագրի պայմանների խախտմամբ` սովորողի` ուսումնական հաստատությունում սովորելը դադարեցվելու (ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից սովորողին ուսումնական հաստատությունից հանելու կամ ուսումնական հաստատություն չուղարկելու, սովորողի կողմից ուսումնական հաստատությունից դուրս գալու) դեպքում:

Սովորողը ուսումնական հաստատությունից հեռացվում է տնօրենի հրամանով` սովորողի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքված կրթական պայմանագրով նախատեսված կարգով ու դեպքերում:

(83-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

84. Ուսումնական հաստատությունից սույն կանոնադրության 83-րդ կետի համաձայն հեռացված սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է փոխհատուցել դրա հետևանքով ուսումնական հաստատությանը պատճառված վնասները:

(84-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

85. Խրախուսանք կամ կարգապահական տույժեր տալու կարգն ու պայմանները սահմանում է խորհուրդը:

86. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`

ա) պաշտպանելու երեխայի շահերն ու իրավունքները,

բ) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ծնողական խորհրդի միջոցով.

գ) բողոքարկելու ուսումնական հաստատության աշխատողների ապօրինի գործողությունները:

Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով, տնօրենի հրամաններով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև կրթական պայմանագրով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ:

(86-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն) 

87. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է`

ա) իր երեխայի կամ խնամարկյալի համար ապահովել սովորողի կրթության համար անհրաժեշտ պայմաններ,

բ) սահմանված ժամկետներում սովորողին կամ խնամարկյալին բերել ուսումնական հաստատություն, չխախտել ուսումնական հաստատություն մուտքի ու ելքի կանոնների պահանջները.

գ) սովորողին կամ խնամարկյալին դուրս բերել ուսումնական հաստատությունից միայն կրթական պայմանագրով նախատեսված կարգով ու դեպքերում.

դ) չխախտել սույն կանոնադրությամբ ու ուսումնական հաստատության ներքին փաստաթղթերով սահմանված կարգը.

ե) հնարավոր օժանդակություն (ոչ նյութական) ցուցաբերել ուսումնական հաստատության աշխատողներին` իր երեխայի կամ խնամարկյալի կողմից կրթական ծրագրերի յուրացումն ապահովելու համար.

զ) հատուցել իր երեխայի կամ խնամարկյալի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասները:

Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով, տնօրենի հրամաններով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև կրթական պայմանագրով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պարտականություններ:

(87-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

88. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով ու տնօրենի հրամաններով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ ու պարտականություններ:

89. Ուսումնական հաստատությունում աշխատանքի կարող են ընդունվել մանկավարժի կամ այլ մասնագիտական որակավորում ունեցող կամ համապատասխան տարիֆաորակավորման պահանջները բավարարող` բարձրագույն կրթությամբ մասնագետներ, ինչպես նաև տեխնիկական, զինվորական կրթություն ունեցող սպաներ: Ոչ բարձրագույն և ոչ մանկավարժական կրթությամբ մասնագետի աշխատելու դեպքերը, կարգը և պայմանները սահմանում է խորհուրդը:

(89-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

90. Ուսումնական հաստատության աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ուսումնական հաստատության ներքին կանոնակարգերով սահմանված կարգով`

ա) ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցելու իրավունք,

բ) մասնագիտական պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք,

գ) ուսուցման ու դաստիարակության ձևերի և մեթոդների, ուսումնական նյութերի ու ձեռնարկների ընտրության և ստեղծագործական նախաձեռնության իրավունք,

դ) որակավորման բարձրացման և վերապատրաստման իրավունք,

ե) անհատական մանկավարժական գործունեության իրավունք,

զ) խրախուսման, պարգևատրման, պատվավոր կոչումների շնորհման իրավունք: ուսումնական հաստատության աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ ու ուսումնական հաստատության ներքին կանոնակարգերով և աշխատանքային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ:

(90-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

91. Ուսումնական հաստատության աշխատողները պարտավոր են`

ա) սովորողների մեջ պատվաստել ազգային, համամարդկային և բարոյական հատկանիշներ, նպաստել նրանց համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը,

բ) ապահովել կրթական ծրագրերի իրականացումը, սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան ծրագրի յուրացումը,

գ) ստեղծել պայմաններ` սովորողների անհատական և ստեղծագործական ընդունակությունների բացահայտման և զարգացման համար, հավատարիմ մնալ մանկավարժական բարոյականությանը,

դ) բարձրացնել իրենց որակավորումը,

ե) համագործակցել ծնողների հետ` սովորողների ուսուցման և դաստիարակության հարցերում:

Ուսումնական հաստատությւան աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով և տնօրենի հրամաններով ու աշխատանքային պայմանագրերով սահմանված այլ պարտականություններ:

(91-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

VIII. ուսումնական հաստատության ՄԱՆԿԱՎԱՐԺԻ, ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

(Վերնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

92. Սովորողները, ուսումնական հաստատության տնօրենը, նրա տեղակալները և դաստիարակները (հրամանատարները) կրում են խորհրդի կողմից սահմանված ձևի համազգեստ` համապատասխան տարբերանշաններով: Համազգեստը կրելու կարգը սահմանում է խորհուրդը:

Սովորողները, ուսումնական հաստատության տնօրենը, նրա տեղակալները և դաստիարակները (հրամանատարները) բանակումների ընթացքում կրում են դաշտային համազգեստներ` ուսումնական հաստատության տարբերանշաններով:

(92-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

IX. ուսումնական հաստատության ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 29.05.08 N 680-Ն) 

 

93. Ուսումնական հաստատությունը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ուսումնական հաստատության լուծարման դեպքում ուսումնական հաստատության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(93-րդ կետը փոփ. 29.05.08 N 680-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան