Գլխավոր տեղեկություն
Номер
N 668
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.08.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.595
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2001
Дата вступления в силу
20.07.2001

040.0668.20.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2001 թվականի N 668
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթն իրականացնել մասնակիցների նախնական որակավորմամբ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 20-ի N 668 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման ԵՎ մրցույթին մասնակցելու սկզբունքները

 

1. Ի սկզբանե նախաորակավորված համարել նախկինում նախաորակավորված 5 ընկերության մայր կազմակերպությունները (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation, ЕЭС России): Նշված մայր ընկերությունների կողմից երաշխիքներ տրամադրվելու դեպքում դրանց փոխարեն նախաորակավորված կարող են համարվել նրանց 100 տոկոսանոց դուստր ընկերությունները:

2. Նոր ընկերությունների նախաորակավորման համար սահմանել հետևյալ պահանջները`

ա) առնվազն 100 մլն ԱՄՆ-ի դոլարի շրջանառություն նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի ընթացքում.

բ) ընկերության սեփական կապիտալը 2000 կամ 2001 ֆինանսական տարվա ընթացքում պետք է կազմի առնվազն 100 մլն ԱՄՆ-ի դոլար.

գ) ներկայացնել աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները՝ նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար, ընդ որում, վերջին տարվա համար ներկայացված աուդիտորական հաշվետվությունը պետք է լինի առանց վերապահումների: Աուդիտորը պետք է ներկայացնի անկողմնակալության և որակավորման ապացույցներ:

(2-րդ կետը փոփ. 25.07.02 N 1109-Ն)

3. Նախաորակավորված ընկերությունը կարող է՝

ա) մինչև մրցույթին մասնակցելը նյութեր և մրցույթին մասնակցելու վերաբերյալ առաջարկություններ ստանալ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու մրցութային հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ մրցութային փաթեթի վերաբերյալ.

գ) տեղում ծանոթանալ բաշխիչ ցանցերի գործունեությանը.

դ) ներկայացնել մրցութային առաջարկ:

4. Եթե որևէ ընկերություն բավարարում է նախաորակավորման պահանջները, ապա այն կարող է ցանկացած այլ ընկերության (ընկերությունների) հետ կազմել կոնսորցիում, եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե դրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոս է:

5. Սույն սկզբունքների 3-րդ կետով սահմանված՝ նախաորակավորված ընկերության իրավունքներից օգտվում են նաև՝

ա) ցանկացած կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերություններից.

բ) կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերությունից կամ նախաորակավորված կոնսորցիումից (բացառությամբ սույն սկզբունքների 4-րդ կետում նշված կոնսորցիումի) և ցանկացած այլ ընկերությունից (ընկերություններից), եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունը կամ կոնսորցիումն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե դրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոս է.

գ) սույն սկզբունքների 4-րդ կետում նշված կոնսորցիումները:

(սկզբունքները խմբ. 18.07.02 N 1004-Ն, փոփ. 25.07.02 N 1109-Ն)