Գլխավոր տեղեկություն
Номер
N 347-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.07.2008-20.09.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.18/21(545) Հոդ.495
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.04.2007
Дата вступления в силу
28.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2007 թվականի N 347-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ  հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. ծրագրերի իրականացմամբ Երևանում կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին և բարձր հարկայնությամբ շենքեր և շինություններ, որոնք ապահովելու են նոր բնակարանային ֆոնդի, ինչպես նաև հասարակական տարածքների (խանութներ, սրճարաններ, ցուցասրահներ և այլն) ավելացումը: Որոշ տարածքներում կառուցապատման ծրագրերի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհներ, ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան փողոցներ և մայթեր, ինչպես նաև նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդը մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, որն իր հերթին կհանգեցնի անշարժ գույքի շուկայում մեծ ծավալներով առաջարկի մեծացմանը և այդ շուկայի զարգացմանը,

գ. կառուցվող նոր փողոցներն ստեղծում են այլընտրանքային երթևեկության ճանապարհներ, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն են ընձեռում նվազեցնելու Երևան քաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը,

2) նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. վերջիններիս անմիջական հարևանությամբ գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տարածքների համար նախագծվել և մասնակի իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ,

բ. անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և  քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով,

գ. տարածքներում առկա են մեծ քանակությամբ հանրապետական և տեղական նշանակության հուշարձան շենքեր-շինություններ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել այդ շենքերն ու շինությունները` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճը ներկայումս կառուցվող շենքեր-շինությունների հետ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածի 4, 6, 7, 16 և 18-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «ԷՅԷՄՔԵՅ Տեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, 5-րդ, 8-15-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերողներ են հանդիսանում համապատասխանաբար «Քառանիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ռեգիոն Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Սկառտա» և «Արդավի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, «Սենա-Արբա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Սուրգար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Արևիկ-Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Դաունթաուն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը.

2) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության oտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2009 թվականի հունվարի 1-ն է.

4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

(2-րդ կետը խմբ. 04.10.07 N 1150-Ն, 27.12.07 N 1586-Ն, 05.06.08 N 571-Ն)

3. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություններ` մրցույթներ։

Ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներից` NN 6, 17 և 19 հողամասերի (ըստ ցուցակի) վաճառքի պայմանագրերում սահմանել այդ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման կամ վերակառուցման (ամրացման) վերաբերյալ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից բխող պարտավորություններ, իսկ NN 9 և 20 (ըստ ցուցակի) հողամասերի վաճառքի պայմանագրերում սահմանել, որ այդ տարածքների վերգետնյա մասերում կառուցապատման աշխատանքները կատարվելու են այդ տարածքներում պահպանվող հուշարձանների վերականգնման և այլ տարածքներից տեղափոխվող հուշարձանների վերականգնման նպատակով` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 23
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 347-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN
ը/կ
Գտնվելու վայրը և նկարագիրը Նկարագրության
արձանագրության կազմման
ժամկետը
1 2 3
1. 2-րդ Արհեստավորների 8 հասցեով ինքնակամ ավտոտնակ և շինություն, 1-ին Արհեստավորների 23, շինություններ և ավտոտնակ 2-րդ Արհեստավորների 24 հասցեով, շինություններ 2-րդ Արհեստավորների 2, շինություններ 1-ին Արհեստավորների 21, շինություններ 2-րդ Արհեստավորների 8, 2-րդ Արհեստավորների 12, 2-րդ Արհեստավորների 10, շինություններ 2-րդ Արհեստավորների 22, շինություններ 2-րդ Արհեստավորների 18, 2-րդ Արհեստավորների 16, 2-րդ Արհեստավորների 11, շինություններ 2-րդ Արհեստավորների 13, 2-րդ Արհեստավորների 15, Կրիվոյի 40, Կրիվոյի 52, ավտոտնակներ և շինություններ Կրիվոյի 46, շինություններ Կրիվոյի 56, Կրիվոյի 58, շինություններ Կրիվոյի 60, Կրիվոյի 46/2, Կրիվոյի 42, շինություններ 2-րդ Արհեստավորների 17, ավտոտնակ 2-րդ Արհեստավորների 9, 2-րդ Արհեստավորների 15/1, 2-րդ Արհեստավորների 67, շինություններ 2-րդ Արհեստավորների 63, ավտոտնակ 2-րդ Արհեստավորների 118 հասցեով, 2-րդ Արհեստավորների 45, ավտոտնակ 2-րդ Արհեստավորների 29 հասցեով, ավտոտնակ Կրիվոյի 44 հասցեով, ավտոտնակ Կրիվոյի ?  հասցեով (սխեման կցվում է) 4 ամիս
2. Շինություններ և մեկ ավտոտնակ 2-րդ Արհեստավորների 24 հասցեում, շինություններ 2-րդ Արհեստավորների 22, 2-րդ Արհեստավորների 18, շինություններ 2-րդ Արհեստավորների 120, շինություններ 2-րդ Արհեստավորների 63, շինություն և ավտոտնակ 2-րդ Արհեստավորների 118, ավտոտնակներ և շինություններ 2-րդ Արհեստավորների 29, 2-րդ Արհեստավորների 43, 2-րդ Արհեստավորների 45, 2-րդ Արհեստավորների 51, Կրիվոյի 1 փակ. 26, ավտոտնակ Քոչարի 17, բն. 51, 1-ին Արհեստավորների 49, 1-ին Արհեստավորների 53, 2-րդ Արհեստավորների 116, 2-րդ Արհեստավորների 114, 2-րդ Արհեստավորների 26, 2-րդ Արհեստավորների 28, 2-րդ Արհեստավորների 100, 2-րդ Արհեստավորների 98, 2-րդ Արհեստավորների 96, 2-րդ Արհեստավորների 94, Կրիվոյի 1 փակ. 16, 2-րդ Արհեստավորների 72, 2-րդ Արհեստավորների 86, 2-րդ Արհեստավորների 90, 2-րդ Արհեստավորների 110, 1-ին Արհեստավորների 53 (սխեման կցվում է) 4 ամիս
3. Շինություն և ավտոտնակ 1-ին Արհեստավորների 49 հասցեում, շինություններ 1-ին Արհեստավորների 53, 2-րդ Արհեստավորների 30, 2-րդ Արհեստավորների 26, 2-րդ Արհեստավորների 28, 2-րդ Արհեստավորների 100, 2-րդ Արհեստավորների 94, 2-րդ Արհեստավորների 92, շինություններ 2-րդ Արհեստավորների 29, Կրիվոյի 1 փակ. 16, 2-րդ Արհեստավորների 72, 2-րդ Արհեստավորների 84, շինություններ 2-րդ Արհեստավորների 86, 2-րդ Արհեստավորների 88, շինություններ 2-րդ Արհեստավորների 90, 2-րդ Արհեստավորների 78, 2-րդ Արհեստավորների 80, 2-րդ Արհեստավորների 106. ավտոտնակ և շինություններ 2-րդ Արհեստավորների 104, ավտոտնակ և շինություններ 2-րդ Արհեստավորների 110, շինություն և ավտոտնակ 2-րդ Արհեստավորների 112, 1-ին Արհեստավորների 53ա, շինություններ Գրողների 3, Գրողների 1, էլեկտրաենթակայաններ (սխեման կցվում է) 4 ամիս
4. Վրացյան 79, Վրացյան 81, Վրացյան 83, Վրացյան 85, Վրացյան 85/1, Վրացյան 85/2, Վրացյան 85/3, Վրացյան 87, Վրացյան 89, Վրացյան 91, Վրացյան 93, Վրացյան 93/1, Վրացյան 95, Վարդանանց նրբ. 172, Վարդանանց նրբ. 174 (սխեման կցվում է) 4 ամիս
5. Ծարավ Աղբյուրին կից հողակտորներ, շինություններ, Աճառյան պող. հարակից՝ հողակտորներ, շինություններ, կրպակներ, խանութներ, սպասարկման կետեր (սխեման կցվում է) 4 ամիս
6. Երևան քաղաքի Պարոնյան 3-րդ նրբ. 7/2 հասցեում շինություն, Պարոնյան 3-րդ նրբ. 16 հասցեում շինություններ, Պարոնյան 3-րդ նրբ. 18 հասցեում շինություններ, Պարոնյան 3-րդ նրբ. 20 հասցեում շինություններ, Լեոյի 33 հասցեում մանկապարտեզ և շինություններ, Լեոյի 35 հասցեում շինություններ, Լեոյի 37 հասցեում շինություններ, Լեոյի 9 շենքի բակում ավտոտնակներ, Լեոյի 7 հասցեում սանէպիդկայան, Պարոնյան 6 շենքի բակում ավտոտնակ և ավտոլվացման կետ, Պարոնյան 4ա շենքի մոտ մսի տաղավար, Պարոնյան 4ա շենքին կից պատճենահանման կետ, Պարոնյան 4 շենքի մոտ ծաղկի խանութ, Պարոնյան 4 շենքին կից մթերային խանութ, Լեոյի 11 բազմաբնակարան շենք, Մեսրոպ Մաշտոցի 3 հասցեում գտնվող շենքին հարակից «Արցախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարածք (նախկին կաթսայատուն), Մեսրոպ Մաշտոցի 5գ շենքի հարևանությամբ ցանկապատված ավտոտնակի տարածք, Մեսրոպ Մաշտոցի 5գ շենքի հարևանությամբ ավտոլվացման կետ (սխեման կցվում է) 8 ամիս
7. Երևան քաղաքի, Շինարարների փողոցի բազմաբնակարան շենքերի կառուցապատման գծով Լենինգրադյան փողոցից մինչև Աբելյան փողոցի շինությունները, Շինարարների 15 հասցեում բազմաբնակարանային վթարային շինություն, Շինարարների 15 շենքի բակում թվով 8 ավտոտնակ, Շինարարների 15 շենքի բակում մետաղական տաղավար և մետաղական կրպակներ, Շինարարների 15/1 շենքի բակում ստորգետնյա ավտոհանգրվան և մետաղական կրպակ, Սիսակյան 21 շենքի հարևանությամբ ավտոտնակներ, Առաքելյան 70 շենքի բակում ավտոտնակներ, Առաքելյան 68 և 70 շենքի բակում ավտոտնակներ և ենթակայան, Առաքելյան 66 շենքի բակում ավտոտնակներ, Առաքելյան 66 և 68 շենքի բակում շինություն և ավտոտնակներ, Շինարարների 15 և Առաքելյան 66 և 68 շենքերի միջանկյալ հատվածում շուկա և ավտոտնակներ (սխեման կցվում է) 4 ամիս
8. Երևան քաղաքի Տերյան 127 հասցեում բազմաբնակարանային շենք, Տերյան փակ. 127 շենքի բակում շինություն և ավտոտնակներ, ավտոլվացման կետ և ավտոտեխսպասարկման կետ, Տերյան 127 շենքի բակում ավտոտնակներ, Տերյան փակ. 127 շենքի բակում ավտոկանգառ (Ճարտարապետաշինարարական համալսարան), Տերյան 129 հասցեում շենք (ՀՀ առողջապահության նախարարության կենտրոն՝ ուսանողական պոլիկլինիկա), Տերյան 131 հասցեում բազմաբնակարանային շենք և բակում ենթակայան, Տերյան 107 հասցեում բազմաբնակարանային շենք, Տերյան 107 շենքի բակում ցանկապատ տարածք շինությունով (սխեման կցվում է) 4 ամիս
9. Երևան քաղաքի Բուզանդի 18, Բուզանդի 18/2, Բուզանդի 20, Բուզանդի 22, Բուզանդի 24, Բուզանդի 24/1, Բուզանդի 26, Բուզանդի 26/2, Բուզանդի 26/14, Բուզանդի 26/3, Բուզանդի 26/11, Բուզանդի 26/12, Արամի 21, Արամի 21/3, Արամի 21/6, Արամի 21/7, Արամի 21/8, Արամի 15ա, Արամի 19, Արամի 23, Արամի 23/1, Արամի 23/3, Արամի 17, Արամի 25 հասցեները (սխեման կցվում է) 4 ամիս
10. Երևան քաղաքի Խորենացու 40, Խորենացու 42 հասցեում շինություն և շենք, Խորենացու 44, Խորենացու 46, Խորենացու 48, Խորենացու 50, Խորենացու 50/2 հասցեում հողամաս և ավտոտնակներ, Խորենացու 50 հասցեում թվով 6 հողամաս և ավտոտնակ, Խորենացու 52, Խորենացու 54, Խորենացու 56, Խորենացու 58, Խորենացու 60, Խորենացու 60/1, Խորենացու 62, Խորենացու 64, Խորենացու 66, Խորենացու 68, Խորենացու 70, Խորենացու 72 շենքի բակում թվով 4 ավտոտնակ, Խորենացու 2-րդ նրբ. 72/1 հասցեում շինություն, Զավարյան 10, Զավարյան 10ա, Զավարյան 12, Զավարյան 14, Զավարյան 16, Զավարյան 16/1, Զավարյան 35 հասցեում պահեստ և թվով 4 շինություն, Զավարյան 35, Զավարյան 37, Զավարյան 39, Զավարյան 41, Զավարյան 43, Զավարյան 45, Տիգրան Մեծի 35 հասցեում տաղավարներ, Տիգրան Մեծի 35/1 հասցեում տաղավարներ և շինություններ, Տիգրան Մեծի 43 շենքի բակում շինություններ, Նար-Դոսի 21, Նար-Դոսի 23, Նար-Դոսի 25, Նար-Դոսի 27, Նար-Դոսի 29/1, Նար-Դոսի 29/2, Նար-Դոսի 29, Նար-Դոսի 33, Նար-Դոսի 35, Նար-Դոսի 37, Նար-Դոսի 37/1, Նար-Դոսի 37/2 (սխեման կցվում է) 4 ամիս
11. Երևան քաղաքի Արշակունյաց 13 հասցեում շինություններ, Արշակունյաց 13/1 հասցեում անավարտ շինություն, Արշակունյաց 13/2 հասցեում անավարտ շինություն, Արշակունյաց 13/2 հասցեում անավարտ շինություն, Արշակունյաց 13 հասցեում վուլկանացման կետ (սխեման կցվում է) 4 ամիս
12. Երևան քաղաքի Խորենացու 47 շենքի բակի թվով 9 ավտոտնակ (111, 112, 113, 114, 115, 116, 117, 118, առանձնացված համար), տաղավար և արհեստանոց (սխեման կցվում է) 4 ամիս
13. Տերյան 23 բազմաբնակարան շենք, Տերյան 25 բազմաբնակարան շենք, Հին Երևանցու (նախկին Լալայանց) 37 բազմաբնակարան շենք, Կողբացու 50ա վարչական շենք, Կողբացու 50ա շենքի մոտ 3 ավտոտնակ, Լալայանց 37 շենքի բակի 6 ավտոտնակ, Տերյան 23-25 շենքերի բակի 4 ավտոտնակ, ԿՋՀ շինություն, Կողբացու 42 Վ. Բրյուսովի անվան ինստ. սպորտդահլիճ, Պուշկինի 38 հասցեով բնակելի տներ, 5 ավտոտնակ, Պուշկինի 40 շենքի բակում 5 ավտոտնակ, ենթակայան, Կողբացու 42 շենքի բակում հացի արտադրամաս և ավտոտնակ (սխեման կցվում է) 4 ամիս
14. Պուշկինի 14, Հին Երևանցու (նախկին Լալայանց) փողոցի 1 բնակելի տներ (սխեման կցվում է) 4 ամիս
15. 1-ին Արհեստավորների, 119, 121, 123, 125, 127, 129, 131, 133, 135, 137, 139, 141, 143, 145, 147, 149, 151, 153, 155, 157, 159, 161, 163, Նար-Դոսի 39 (հին տպարանի շենքը և բակի շինությունները), Նար-Դոսի 39, 41, 43, 45, 47, 49, 51, Զավարյան 18, 20, 22, 24, 26, Տոլստոյի 44, 46, 48, 50, 50/1, 52, 54, 56, 58, 60, 62, 64 (սխեման կցվում է) 4 ամիս
16. Գլխավոր պողոտայի Մ. Սարյան, Արամի, Ե. Կողբացու և Փ. Բուզանդի փողոցների միջակայքում գտնվող տարածք (սխեման կցվում է) 4 ամիս
17. Սարյան փող. և Ամիրյան փող. հատման մասից, Սարյան փող. աջակողմյան մայթով, Լեոյի փող., Պարոնյան փող., «Դվին» հյուր. հողամասի սահմանագծով, Ֆրիկի փող., ընդգրկվում է Ռուսթավելու և Չկալովի փող. տները։ Չեն ընդգրկվում Սարյան, Պարոնյան և Ֆրիկի փողոցների բազմաբնակարան շենքերը, «Դվին» հյուր. զբաղեցրած հողատարածքով Սարյան - Ռուսթավելու և Չկալովի փողոցների Կոնդի նախկին գլխ. հատակագծի համապատասխան նորակառույց առանձնատները, Սբ. Հովհաննես եկեղեցու տարածքը, հ. 23 դպրոցի տարածքը (սխեման կցվում է) 18 ամիս
18. Գլխավոր պողոտայի Նալբանդյան, Արամի, Խանջյան և Փ. Բուզանդի փողոցների միջակայքում գտնվող տարածք (սխեման կցվում է) 4 ամիս
19. Պռոշյան 1 նրբ. 52/1, Պռոշյան 1 նրբ. 11, Պռոշյան 1 նրբ. 58/5, Պռոշյան 1 նրբ. 58, Պռոշյան 1 նրբ. 60/3, Պռոշյան 1 նրբ. 62, Պռոշյան 1 նրբ. 54, Պռոշյան 1 նրբ. 56, Պռոշյան 1 նրբ. 62/2, Պռոշյան 1 նրբ. 60, Պռոշյան 1 նրբ. 62/3, Պռոշյան 1 նրբ. 62/2, Պռոշյան 1 նրբ. 54/2, Պռոշյան 1 նրբ. 62/3, Պռոշյան 1 նրբ. 56/3, Պռոշյան 1 նրբ. 58/1, Պռոշյան 1 նրբ. 70, Պռոշյան 1 նրբ. 70/2, Պռոշյան 1 նրբ. 70/2, Պռոշյան 1 նրբ. 72, Պռոշյան 1 նրբ., Պռոշյան 1 նրբ. 62/1, Պռոշյան 1 նրբ. 74, Պռոշյան 1 նրբ. 74/1, Պռոշյան 1 նրբ. 74/2, Պռոշյան 1 նրբ. 74/3, Պռոշյան 35, Պռոշյան 35/1, Պռոշյան 39, Պռոշյան 45, Պռոշյան 41, Պռոշյան 37, Պռոշյան 39/1, Պռոշյան 39/3, Պռոշյան 43, Պռոշյան 1 նրբ. 1, Պռոշյան 1 նրբ. 1/3, Պռոշյան 1 նրբ. 2, Պռոշյան 1 նրբ. 3, Պռոշյան 1 նրբ. 3/1, Պռոշյան 1 նրբ. 3/5, Պռոշյան 1 նրբ. 3/8, Պռոշյան 1 նրբ. 3/9, Պռոշյան 1 նրբ. 3/10, Դեմիրճյան 4 հարող տար., Պռոշյան 1 նրբ. 7, Պռոշյան 1 նրբ. 9, Պռոշյան 1 նրբ. 9/1, Պռոշյան 1 նրբ. 11, Պռոշյան 1 նրբ. 11/6, Պռոշյան 1 նրբ. 14, Պռոշյան 1 նրբ. 14/2, Պռոշյան 1 նրբ. 14/3, Պռոշյան 1 նրբ. 19, Պռոշյան 1 նրբ. 20, Պռոշյան 1 նրբ. 20/3, Պռոշյան 1 նրբ. 20/9, Պռոշյան 1 նրբ. 21, Պռոշյան 1 նրբ. 36, Պռոշյան 1 նրբ. 36ա, Պռոշյան 1 նրբ. 42, Պռոշյան 1 նրբ. 44, Պռոշյան 1 նրբ. 52, Պռոշյան 1 նրբ. 52/1, Դեմիրճյան 19/2, Դեմիրճյան 3/14, Դեմիրճյան 3, Դեմիրճյան 3/10, Դեմիրճյան 3/15, Պռոշյան 1 նրբ. 21, Պռոշյան 1 նրբ. 20/15, Պռոշյան 1 նրբ. 20/11, Պռոշյան 1 նրբ. 14/5, Պռոշյան 1 նրբ. 58/3, Պռոշյան 1 նրբ. 58/3, Պռոշյան 1 նրբ. 58/2, Պռոշյան 1 նրբ. 36, Դեմիրճյան 40/9, Դեմիրճյան (սխեման կցվում է) 4 ամիս
20. Բուզանդի 36, Բուզանդի 38, Բուզանդի 40, Բուզանդի 42, 42/1, 42/2, 42/3, 42/4, 42/5, Կողբացու 22, Արամի 29, 29/4, 29/6, 29/12, 29/17, Արամի 29 և Արամի 23 միջանկյալ հատված (սխեման կցվում է) 4 ամիս

(1Հավելվածը լրաց.,փոփ. 04.10.07 N 1150-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.08.2008, N 964-Ն 20.09.2008, N 347-Ն
05.06.2008, N 571-Ն 05.07.2008, N 347-Ն
27.12.2007, N 1586-Ն 02.02.2008, N 347-Ն
04.10.2007, N 1150-Ն 03.11.2007, N 347-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան