Գլխավոր տեղեկություն
Номер
N 419
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.06.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.08.08/18(116)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.07.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2000
Дата вступления в силу
18.08.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2000 թվականի N 419
քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում աճեցված գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների իրացման և արտահանման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2002 թվականի հունիսի 1-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մաքսային սահմանի անցումային կետերով Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, կաղամբի պտղի և խաղողի փոխադրման նպատակով մուտք գործող մինչև 20 տոննա բեռնատարողությամբ` Վրաստանի Սադախլո, Մանգլիսի, Բակուրիանի, Դմանիսի շրջաններում և Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Բորժոմի, Գորի, Զուգդիդի, Ցխենվալի, Թելավի քաղաքներում գրանցված դատարկ (չբեռնված) ավտոտրանսպորտային միջոցներն ամբողջությամբ ազատվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից:

(1-ին կետը փոփ., լրաց. 11.07.01 N 630, փոփ. 31.05.02 N 637)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությանը համարժեք արտոնություն տրամադրելու հարցով բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ դիմել Վրաստանի պետական կառավարման համապատասխան մարմիններին:

(2-րդ կետը փոփ. 31.05.02 N 637)

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան