«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2002 թվականի N 532
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.11.07 N 1409-Ն)
Ի կատարումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջների, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետությունում և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 08.06.06 N 955-Ն, 08.11.07 N 1409-Ն)
|
Ա. Մարգարյան |
|
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» ԵՎ «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» (այսուհետև՝ գնահատող) և «Ռիելթորական գործունեություն» (այսուհետև՝ ռիելթոր) գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում գնահատողի և ռիելթորի մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և սույն կարգով:
3. Գնահատողների և ռիելթորների (այսուհետև՝ հայտատուներ) մասնագիտական որակավորումն ստուգում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետև՝ կոմիտե):
4. Հայտատուների մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում են կոմիտեի նախագահի կողմից ստեղծված՝ ըստ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման առանձին հանձնաժողովները (այսուհետև՝ հանձնաժողովներ):
5. Գնահատողի կամ ռիելթորի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ ներկայացնելով՝
ա) դիմում-հայտ (ձևը կցվում է).
բ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
գ) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը.
դ) մասնագիտական որակավորում ստանալու համար պետական տուրքի անդորրագիրը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով.
ե) գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար նաև` անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը:
(5-րդ կետը լրաց. 21.12.06 N 1865-Ն)
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո հանձնաժողովներն ստուգում են հայտատուների մասնագիտական որակավորումը: Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը պետք է կոմիտե ներկայացվեն մասնագիտական որակավորման ստուգումից առնվազն 3 օր առաջ:
7. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով հայտատուներին տրվում է 100 հարցաթեստ, որոնք մշակվում և հաստատվում են կոմիտեի կողմից:
8. Մասնագիտական որակավորման ստուգման անհատական հարցաթեստերը բաղկացած են 100 հարցից, որոնցից գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման համար՝ 60-ը՝ իրավաբանական (օրենսդրություն, ռիելթորություն, քաղաքաշինություն և այլն), 40-ը՝ տնտեսագիտական (կադաստրային գնահատում, շուկայական գնահատում), իսկ ռիելթորի մասնագիտական որակավորման ստուգման համար՝ 80-ը՝ իրավաբանական (օրենսդրություն, ռիելթորություն, քաղաքաշինություն), 20-ը՝ տնտեսագիտական (շուկայական գնահատում) ոլորտներին վերաբերող հարցեր են:
9. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով, որի համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 րոպե ժամանակ:
Հայտատուները համարվում են մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նրանք անհատական հարցաթեստերից առնվազն 75-ին պատասխանել են ճիշտ:
10. Կոմիտեն հայտատուներին նախօրոք ծանոթացնում և տեղեկացնում է մասնագիտական որակավորման ստուգման տեխնիկական, համակարգչային միջոցներից օգտվելու կարգին ու պայմաններին:
11. Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ թույլատրվում է օգտվել ձեռնարկներից, փաստաթղթերից և մասնագիտական գրականությունից:
12. Մասնագիտական որակավորման ստուգման համար հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման «Կադաստրի տեղեկագիր» ամսագրում՝ ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:
13. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի փոփոխման դեպքում հայտատուները սահմանված կարգով տեղեկացվում են ստուգման անցկացումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
14. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել՝ չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:
15. Արգելվում է մասնագիտական որակավորում չստացած հայտատուի համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում:
Հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին կոմիտե դիմել ընդհանուր հիմունքներով:
16. Կոմիտեն մասնագիտական որակավորման ստուգում անցած հայտատուներին ստուգման անցկացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ըստ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մասնագիտական որակավորման վկայականներ, որոնց ձևերը հաստատում է կոմիտեի նախագահը:
17. Հայտատուների ներկայացրած հայտերը մերժվում են, եթե՝
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և սույն կարգի պահանջներին.
բ) հայտում թերությունների (ջնջումներ, սխալներ, վրիպակներ, բացթողումներ) առկայության դեպքում, երբ հայտատուն մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր առաջ՝ սահմանված կարգով տեղյակ է պահվել և ստուգման անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ չի վերացրել նշված թերությունները:
18. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե՝
ա) մասնագիտական որակավորման ստուգմանը չի ներկայացել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում.
բ) մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանը:
19. Կոմիտեն վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը կոմիտեի կողմից պահպանվում է 3 տարի:
20. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը և անցկացված մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը կարող են բողոքարկվել դատական կարգով:
Ձև
Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել
___________________________________________________________
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը:
Կից ներկայացնում եմ՝
ա) անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ______________________________
բ) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը՝ ______________________
գ) պետական տուրքի անդորրագիրը՝____________________________________
դ) անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը
Ծանոթացել եմ՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման,անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող լիցենզավորման և Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակների գծով հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման կարգերին.
բ) ________________________________________________________լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգման անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:
Տեղեկացված եմ այն մասին, որ՝ _____________________________________լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգումնանցկացվելու է 200__ թվականի _____________________ _____-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի__________________________________ ստորաբաժանումում, ժամը ____-ին:
(գտնվելու վայրը, հեռախոսահամարները)
ՀԱՅՏԱՏՈՒ |
_____________________________ (ստորագրությունը)
_____________________________ (անունը, ազգանունը) |
_____ ____________ 200__թ
(ձևը լրաց. 21.12.06 N 1865-Ն)
(կարգը լրաց. 21.12.06 N 1865-Ն)
|
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում ԵՎ «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման
(վերնագիրը փոփ. 08.06.06 N 955-Ն, 08.11.07 N 1409-Ն)
I. «Տեղագրական ԵՎ կադաստրային քարտեզագրում» գործունեությունը
(գլուխն ուժը կորցրել է 08.11.07 N 1409-Ն)
II. «Անշարժ գույքի գնահատում» գործունեությունը
(գլուխն ուժը կորցրել է 08.06.06 N 955-Ն)
III. «Ռիելթորական գործունեություն» գործունեությունը
15. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում «Ռիելթորական գործունեություն» գործունեության (այսուհետև` ռիելթորություն) իրականացման կարգը:
16. Ռիելթորությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն՝ անշարժ գույքի շուկայում առևտրային նպատակով անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրականացմանը նպաստող միջնորդական ձեռնարկատիրական գործունեություն է։ Ռիելթորը կարող է նաև անշարժ գույքի շուկայում իրականացնել հանձնարարական գործառույթներ, տրամադրել խորհրդատվություններ անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքի, շուկայի վիճակի, այդ թվում՝ գնային իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմակերպել ու իրականացնել անշարժ գույքի հրապարակային սակարկություններ և անշարժ գույքի շուկայում վճարովի այլ ծառայություններ:
(16-րդ կետը խմբ. 13.06.03 N 817-Ն)
17. Հայաստանի Հանրապետությունում ռիելթորությամբ կարող են զբաղվել իրավաբանական ու ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվելու այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ միայն որպես անհատ ձեռնարկատեր:
18. Ռիելթորը պարտավոր է`
ա) անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների հիման վրա ստեղծել տեղեկատվական բանկ.
բ) պահպանել ռիելթորության ընթացքում ի հայտ եկած պետական և առևտրային գաղտնիքները.
գ) անշարժ գույքի մասին տեղեկատվությունն այլ անձանց տրամադրել և անշարժ գույքը գովազդել սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնությամբ.
դ) պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել լիցենզիայի բնօրինակը.
ե) պայմանագրերում, գովազդային ցուցանակներում, հրապարակումներում, մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հանդես գալիս պարտադիր նշել լիցենզավորված անձի անունը, ազգանունը (կամ լիցենզավորված կազմակերպության անվանումը) և լիցենզիայի համարը:
19. Ռիելթորը կարող է՝
ա) մասնակցել կոմիտեում իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին,
բ) օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման պահանջների համաձայն:
(կարգը խմբ. 13.06.03 N 817-Ն, փոփ. 08.06.06 N 955-Ն, 08.11.07 N 1409-Ն)