Գլխավոր տեղեկություն
Номер
N 278-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.328
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2008
Дата вступления в силу
10.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 278-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 24.1 աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հանել հետևյալ տողը`

 

«
«ՀՀ ԳԱԱ հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ 38506.3
».

 

2) «119266.9» թիվը փոխարինել «80760.6» թվով.

3) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«
ՀՀ առողջապահության նախարարություն 38506.3
«ՀՀ ԳԱԱ հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ 38506.3
»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 278-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - - -
      այդ թվում`        
08     ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ - - - -
      այդ թվում`        
  02   Մշակութային ծառայություններ - - - -
      այդ թվում`        
    01 Գրադարաններ - - - -
      այդ թվում`        
      02. Պետական աջակցություն գրադարաններին - - - -
      այդ թվում`        
      ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (7,995.4) (18,497.9) (29,239.6) (38,506.3)
      - Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին (6,870.4) (15,647.9) (24,514.6) (31,006.3)
      - Այլ մեքենաներ և սարքավորումներ (1,125.0) (2,850.0) (4,725.0) (7,500.0)
      ՀՀ առողջապահության նախարարություն 7,995.4 18,497.9 29,239.6 38,506.3
      - Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին 6,870.4 15,647.9 24,514.6 31,006.3
      - Այլ մեքենաներ և սարքավորումներ 1,125.0 2,850.0 4,725.0 7,500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան