Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.10.2008-26.12.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.327
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2008
Дата вступления в силу
09.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 2-ի «Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 237 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 276-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Առաջնային բժշկական օգնություն

 

1) նախաբժշկական օգնություն`

ա. մանկաբարձական

բ. բուժքույրական

2) բժշկական ընդհանուր պրակտիկա

3) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա

4) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա

5) ընտանեկան բժշկություն

6) ընտանեկան ստոմատոլոգիական

 

2. Մասնագիտացված բժշկական օգնություն`

 

1) ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)

2) մանկաբուժական

3) մանկաբարձական

4) գինեկոլոգիական

5) ընդհանուր վիրաբուժական

6) անեսթեզիոլոգիական

7) վերակենդանացման

8) նյարդաբանական

9) հոգեբուժական

10) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության

11) մաշկաբանական

12) վեներաբանական

13) ախտաբանաանատոմիական

14) դատաբժշկական փորձաքննություն

15) դատահոգեբուժական փորձաքննություն

16) լաբորատոր-ախտորոշիչ`

ա. կլինիկական

բ. կենսաքիմիական (բիոքիմիական)

գ. բջջաբանական

դ. շճաբանական (սերոլոգիական)

ե. հյուսվածքաբանական

զ. գենետիկական

է. մանրէաբանական

ը. վիրուսաբանական

թ. թունաբանական

ժ. մակաբուծական

ժա. իմունոլոգիական

ժբ. բակտերիոլոգիական

ժգ. սնկաբանական

17) ճառագայթային ախտորոշիչ`

ա. ռենտգենաբանական

բ. ֆլյուորոգրաֆիկ

գ. համակարգչային տոմոգրաֆիկ

դ. միջուկամագնիսային-ռեզոնանսային

ե. մամոգրաֆիկ

զ. ռադիոնուկլիդային

է. ուլտրաձայնային

18) ֆիզիոթերապևտիկ`

ա. ռեֆլեքսաթերապևտիկ

բ. մանուալ թերապևտիկ

գ. բուժական մերսում

դ. բալնեոլոգիական

ե. բարոթերապևտիկ

զ. շարժաթերապևտիկ

19) վերականգնողական

20) ֆունկցիոնալ ախտորոշիչ

21) ներզննական (էնդոսկոպիական)

22) համաճարակաբանական

23) ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա

 

3. Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում`

 

1) ուռուցքաբանական

2) ալերգոլոգիական

3) անընկալունաբանական

4) թոքաբանական

5) սրտաբանական

6) ինտերվենցիոն սրտաբանական

7) աղեստամոքսաբանական

8) երիկամաբանական

9) ռևմատոլոգիական

10) արյունաբանական

11) ներզատաբանական

12) տուբերկուլոզային

13) վարակիչ հիվանդությունների

14) նեոնատոլոգիական

15) պերինատոլոգիական

16) ներզատագինեկոլոգիական

17) նյարդավիրաբուժական

18) քիթ-կոկորդ-ականջաբանական

19) ակնաբանական

20) կրծքային վիրաբուժական

21) սրտային վիրաբուժական

22) անոթային վիրաբուժական

23) որովայնային վիրաբուժական

24) ուրոլոգիական

25) պրոկտոլոգիական

26) վնասվածքաբանական

27) օրթոպեդիական

28) պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական

29) մանկական վիրաբուժական

30) միկրովիրաբուժական

31) դիմածնոտային վիրաբուժական

32) ներզննական վիրաբուժական

33) նորածնային վիրաբուժական

34) անոթանեյրովիրաբուժական

35) ներզատավիրաբուժական

36) այրվածքաբանական

37) փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական)

38) թունաբանական

39) հոգեթերապևտիկ*

40) թմրաբանական

41) սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական)

42) կոսմետոլոգիական

43) բժշկական գենետիկական

44) հերիատրիական

45) սպորտային բժշկական

46) ավիացիոն բժշկական

47) թերապևտիկ ստոմատոլոգիական

48) վիրաբուժական ստոմատոլոգիական

49) օրթոպեդիկ ստոմատոլոգիական

50) օրթոդոնտիկ ստոմատոլոգիական

51) ատամնատեխնիկական

52) դիետաբանական (դիետոլոգիական)

53) վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական)

54) հեմոդիալիզային

55) կլինիկական դեղորայքային

56) կլինիկական դեղաբանական

57) հոմեոպաթիկ

58) բժշկական-օպտիկական

 

4. Երեխաների բուժօգնության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը:

5. Հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1686-Ն որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան