Գլխավոր տեղեկություն
Номер
N 257-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2008
Дата вступления в силу
21.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 257-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԾԱՂԿԱՁՈՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 948-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի «զ» ենթակետի և Հայաստանի՝ որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների համար բարենպաստ, ինչպես նաև գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորման ու «Սի Էն Էն» և «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին`

1) ապահովել Հայաստանը ներկայացնող տեսահոլովակների հեռարձակումը «Սի Էն Էն» և «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով` դրանց հետ կնքելով համապատասխան պայմանագրեր.

2) պայմանագրերի կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների տնտեսման դեպքում դրանք ուղղել Հայաստանի՝ որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների համար բարենպաստ, ինչպես նաև գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորման և ներկայացման նպատակով միջոցառումների իրականացմանը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի, 07 խմբի, 03 դասի, 02 ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` «Եվրոնյուզ» հեռուստաալիքով հեռարձակման համար` 151 000 եվրոյին համարժեք դրամի, իսկ «Սի Էն Էն» հեռուստաալիքով հեռարձակման համար` 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան