Գլխավոր տեղեկություն
Номер
N 207-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2008
Дата вступления в силу
07.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2008 թվականի N 207-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րղ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում 2007 թվականի չորրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախա րարությանը 2008 թվականի առաջին սենյակում հատկացնել 30,870,967 դրամ. 705.2 եվրոյին և 253 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում՝ «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 1,540,810 դրամ, «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 29,330,157 դրամ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 705.2 եվրոյին համարժեք որան և «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 253 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` օդանավակայաններում մատուցած ծառայությունների համար` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 17
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան